https://arm.sputniknews.ru/20211111/guce-adrbejany-zrkvum-er-ajd-tshanaparhi-nkatmamb-iravasutjunic-mipy-harc-e-bardzracrel-35228659.html
Գուցե Ադրբեջանը զրկվում էր այդ ճանապարհի նկատմամբ իրավասությունից. ՄԻՊ–ը հարց է բարձրացրել
Գուցե Ադրբեջանը զրկվում էր այդ ճանապարհի նկատմամբ իրավասությունից. ՄԻՊ–ը հարց է բարձրացրել
Sputnik Արմենիա
Թաթոյանը նկատում է` Հայաստանի իշխանություններն ադրբեջանական սահմանապահ ու մաքսային մարմիններին հուշում են, որ պետք է վճարներ գանձել Գորիս-Կապան ճանապարհով... 11.11.2021, Sputnik Արմենիա
2021-11-11T15:17+0400
2021-11-11T15:17+0400
2021-11-11T15:20+0400
հայաստան
ադրբեջան
հհ միպ
արման թաթոյան
սյունիք
կապան
ճանապարհ
գորիս
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/04/14/27240681_0:183:1001:746_1920x0_80_0_0_263dac00a03d71d9adde963844784bd1.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին առաջարկում է պարզաբանել, թե ադրբեջանական օրենսդրությունը վճարների ու տուրքերի ինչ չափեր է նախատեսում։Նշենք, որ այսօր կառավարության նիստից հետո ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, խոսելով Գորիս–Կապան ավտոճանապարհին գիշերը տեղակայված ադրբեջանական մաքսակետի մասին, ասաց, որ Ադրբեջանն այս պահին դեռ ամբողջությամբ չի տեղեկացրել, թե ինչ ընթացակարգ է նախատեսում կիրառել ՀՀ քաղաքացիների նկատմամբ, բայց տրամաբանությունը հուշում է, որ ՀՀ քաղաքացիները որոշակի վճար վճարելու դեպքում կարող են անցնել Գորիս-Կապան ճանապարհով։Թաթոյանը նաև ցանկանում է հասկանալ, թե ի՞նչ իրավունքներ ունեն մարդիկ այդ գանձումների ընթացքում, վճարումները ՀՀ դրամո՞վ են արվելու, թե՞ արտարժույթով, ո՞րն է բողոքներ ներկայացնելու կարգը ու ինչպես է նա պատրաստվում պաշտպանել քաղաքացիների իրավունքները:Կամ ինչպե՞ս է կազմակերպվելու հարակից համայնքների բնակիչների կյանքը, որոնք ստացվում է՝ հայտնվելու են ադրբեջանական մաքսային ու սահմանային վերահսկողության գոտում:Նա ընդգծում է` միգուցե դելիմիտացիան ու դեմարկացիայի արդյունքում ադրբեջանական իշխանությունները զրկվում էին այդ ճանապարհի նկատմամբ իրավասությունից, որովհետև մարդու իրավունքների պաշտպանության միջազգային մեխանիզմները տալիս են այդ հնարավորությունը:Արման Թաթոյանն Արմեն Գրիգորյանից պարզաբանումներ է պահանջումՀիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստում հայտարարեց, որ Ադրբեջանի երեկվա ծանուցումից հետո, թե իրենք պատրաստվում են մաքսատուրք գանձել նշված ճանապարհով անցնող ՀՀ քաղաքացիներից, իրենք որոշել են հրաժարվել այդ ավտոճանապարհից ու ՀՀ քաղաքացիներին ուղղորդել երթևեկել այլընտրանքային` Կապան– Աղվանի– Տաթև– Հալիձոր– Շինուհայր ճանապարհով։Երեկ` նոյեմբերի 10–ին, ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ Գորիս–Կապան ճանապարհին Ադրբեջանն այս գիշեր մաքսակետեր կտեղադրի։
https://arm.sputniknews.ru/20211111/mer-zinvvornerin-khvoshtangats-adrbejani-sahmanapahnery-gvoris-kapan-tshanaparhin-enmipi-pastery-35216589.html
ադրբեջան
սյունիք
կապան
գորիս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/04/14/27240681_0:0:995:746_1920x0_80_0_0_214c2f3219696eef3f1c1489ea9ed370.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ադրբեջան, հհ միպ, արման թաթոյան, սյունիք, կապան, ճանապարհ, գորիս
հայաստան, ադրբեջան, հհ միպ, արման թաթոյան, սյունիք, կապան, ճանապարհ, գորիս
Գուցե Ադրբեջանը զրկվում էր այդ ճանապարհի նկատմամբ իրավասությունից. ՄԻՊ–ը հարց է բարձրացրել
15:17 11.11.2021 (Թարմացված է: 15:20 11.11.2021) Թաթոյանը նկատում է` Հայաստանի իշխանություններն ադրբեջանական սահմանապահ ու մաքսային մարմիններին հուշում են, որ պետք է վճարներ գանձել Գորիս-Կապան ճանապարհով երթևեկող ՀՀ բնակիչներից։
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին առաջարկում է պարզաբանել, թե ադրբեջանական օրենսդրությունը վճարների ու տուրքերի ինչ չափեր է նախատեսում։
Նշենք, որ այսօր կառավարության նիստից հետո ԱԽ քարտուղար
Արմեն Գրիգորյանը, խոսելով Գորիս–Կապան ավտոճանապարհին գիշերը տեղակայված ադրբեջանական մաքսակետի մասին, ասաց, որ Ադրբեջանն այս պահին դեռ ամբողջությամբ չի տեղեկացրել, թե ինչ ընթացակարգ է նախատեսում կիրառել ՀՀ քաղաքացիների նկատմամբ, բայց տրամաբանությունը հուշում է, որ ՀՀ քաղաքացիները որոշակի վճար վճարելու դեպքում կարող են անցնել Գորիս-Կապան ճանապարհով։
Թաթոյանը նաև ցանկանում է հասկանալ, թե ի՞նչ իրավունքներ ունեն մարդիկ այդ գանձումների ընթացքում, վճարումները ՀՀ դրամո՞վ են արվելու, թե՞ արտարժույթով, ո՞րն է բողոքներ ներկայացնելու կարգը ու ինչպես է նա պատրաստվում պաշտպանել քաղաքացիների իրավունքները:
Կամ ինչպե՞ս է կազմակերպվելու հարակից համայնքների բնակիչների կյանքը, որոնք ստացվում է՝ հայտնվելու են ադրբեջանական մաքսային ու սահմանային վերահսկողության գոտում:
«Ստացվում է՝ ՀՀ-ից ադրբեջանական սահմանապահ ու մաքսային մարմիններին հուշում են, որ պետք է վճարներ գանձել Գորիս-Կապան ճանապարհով երթևեկող ՀՀ բնակիչներից ու օտարերկրացիներից կամ անել իրավունքների այլ միջամտություններ»,–նկատում է Թաթոյանը:
Նա ընդգծում է` միգուցե դելիմիտացիան ու դեմարկացիայի արդյունքում ադրբեջանական իշխանությունները զրկվում էին այդ ճանապարհի նկատմամբ իրավասությունից, որովհետև մարդու իրավունքների պաշտպանության միջազգային մեխանիզմները տալիս են այդ հնարավորությունը:
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստում հայտարարեց, որ Ադրբեջանի երեկվա ծանուցումից հետո, թե իրենք պատրաստվում են մաքսատուրք գանձել նշված ճանապարհով անցնող ՀՀ քաղաքացիներից, իրենք որոշել են հրաժարվել այդ ավտոճանապարհից ու ՀՀ քաղաքացիներին ուղղորդել երթևեկել այլընտրանքային` Կապան– Աղվանի– Տաթև– Հալիձոր– Շինուհայր ճանապարհով։
Երեկ` նոյեմբերի 10–ին, ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ
հայտարարել է, որ Գորիս–Կապան ճանապարհին Ադրբեջանն այս գիշեր մաքսակետեր կտեղադրի։