https://arm.sputniknews.ru/20211110/snndajin-tunavvorman-kaskatsvov-hivandanvoc-e-teghapvokhvel-elka-kentrvoni-evs-2-erekha-35179001.html
Սննդային թունավորման կասկածով հիվանդանոց է տեղափոխվել «Էլկա» կենտրոնի ևս 2 երեխա
Սննդային թունավորման կասկածով հիվանդանոց է տեղափոխվել «Էլկա» կենտրոնի ևս 2 երեխա
Sputnik Արմենիա
Վերահսկողության ընթացքի և լաբորատոր փորձաքննության արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ: 10.11.2021, Sputnik Արմենիա
2021-11-10T12:31+0400
2021-11-10T12:31+0400
2021-11-10T12:43+0400
թունավորում
երեխա
հիվանդանոց
երևան
սնունդ
սատմ(սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին)
https://cdn.am.sputniknews.ru/img/1052/92/10529215_21:0:983:541_1920x0_80_0_0_2220503e4c2e4107f3f65eed6de4beb7.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի - Sputnik. «Էլկա» մանկական զարգացման կենտրոնից հիվանդանոց է տեղափոխվել ևս 2 երեխա։ Նրանք Ինֆեկցիոն ազգային կենտրոնում են: Տեղեկությունը հայտնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը` հղում անելով ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ին։Հայտնել էինք, որ երեկ` նոյեմբերի 9–ին, սննդային թունավորման կասկածով «Մուրացան» համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել 8 երեխա, որոնցից 5–ի վիճակը ծանր էր, 3–ինը` միջին ծանրության։ Երեխաները «Էլկա» մանկական զարգացման կենտրոնի սաներ են՝ 8-11 տարեկան:Վերցվել են նմուշներ առկա պատրաստի արտադրատեսակներից և հումքից, սննդամթերքի հետ շփվող մակերեսներից և գույքից՝ ներկայացնելով դրանք լաբորատոր փորձաքննության, ուսումնասիրվել է հանրային սննդի կետերի սանիտարահիգիենիկ վիճակը:Խնդրի բացահայտման հետ կապված ունենք որոշակի պատկեր. «Տաշիր պիցցայի» հայտարարությունըՎերահսկողության ընթացքի և լաբորատոր փորձաքննության արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ:
https://arm.sputniknews.ru
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1052/92/10529215_141:0:862:541_1920x0_80_0_0_343284fcf7ffc7df1dbc5aa00f1cf959.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թունավորում, երեխա, հիվանդանոց, երևան, սնունդ, սատմ(սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին)
թունավորում, երեխա, հիվանդանոց, երևան, սնունդ, սատմ(սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին)
Սննդային թունավորման կասկածով հիվանդանոց է տեղափոխվել «Էլկա» կենտրոնի ևս 2 երեխա
12:31 10.11.2021 (Թարմացված է: 12:43 10.11.2021) Վերահսկողության ընթացքի և լաբորատոր փորձաքննության արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ:
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի - Sputnik. «Էլկա» մանկական զարգացման կենտրոնից հիվանդանոց է տեղափոխվել ևս 2 երեխա։ Նրանք Ինֆեկցիոն ազգային կենտրոնում են: Տեղեկությունը հայտնում է
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը` հղում անելով ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ին։
Հայտնել էինք, որ երեկ` նոյեմբերի 9–ին, սննդային թունավորման կասկածով «Մուրացան» համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել 8 երեխա, որոնցից 5–ի վիճակը ծանր էր, 3–ինը` միջին ծանրության։ Երեխաները «Էլկա» մանկական զարգացման կենտրոնի սաներ են՝ 8-11 տարեկան:
«ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները դեռ երեկ երեկոյան, արագ արձագանքելով ահազանգին, վերահսկողական միջոցառումներ են սկսել «Էլկա» մանկական զարգացման կենտրոնում»–նշված է հաղորդագրության մեջ:
Վերցվել են նմուշներ առկա պատրաստի արտադրատեսակներից և հումքից, սննդամթերքի հետ շփվող մակերեսներից և գույքից՝ ներկայացնելով դրանք լաբորատոր փորձաքննության, ուսումնասիրվել է հանրային սննդի կետերի սանիտարահիգիենիկ վիճակը:
Վերահսկողության ընթացքի և լաբորատոր փորձաքննության արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ: