00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Մարիա Զախարովա
Անդրանիկ Միհրանյանի մուտքը ՀՀ արգելելը Մոսկվան դիտարկում է որպես ոչ բարեկամական քայլ. Մարիա Զախարովա
13:06
1 ր
Մարիա Զախարովա
Արժե պաշտոնական Երևանից հետաքրքրվել, թե ինչպես է նա վերաբերվում Բաքվի հայտարարություններին. Մարիա Զախարովա
13:07
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քոլատակ․ գյուղ Արցախի սրտում, որն օրեցօր ծաղկում է

© Sputnik / Janna PoghosyanСело Колатак в Мартакертской области Арцаха
Село Колатак в Мартакертской области Арцаха - Sputnik Արմենիա, 1920, 10.11.2021
Բաժանորդագրվել
Մարտակերտի Քոլատակ գյուղում պատերազմից հետո մարդկանց քանակը ոչ թե պակասել է, այլ ավելացել․ այստեղ են տեղափոխվել իրենց տներից զրկված բնակիչներ, նաև՝ զինվորականներ։
44-օրյա պատերազմից հետո սահմանապահ դարձած՝ Արցախի Մարտակերտի շրջանի Քոլատակ գյուղում ենք․ գյուղից այն կողմ Արցախի քարտեզներով Մարտակերտի շրջանն է, բայց Ադրբեջանի քարտեզներով՝ Աղդամը։ Պատերազմից հետո՝ եռակողմ համաձայնագրի հետևանքով, Աղդամի շրջանը անցավ Ադրբեջանին, դրանում ներառվեցին Մարտակերտի շրջանի յոթ գյուղերը՝ Նոր Մարաղան, Նոր Այգեստանը, Նոր Սեյսուլանը, Նոր Կարմիրավանը, Նոր Հայկաջուրը, Հովտաշենը և Նոր Ջրաբերդը։ Այս գյուղերը հայաթափվեցին ընդամենը մեկ օրում․ բնակիչները նոյեմբերի 18-ին տեղեկացան, որ նոյեմբերի 19-ին պետք է լքեն իրենց տները։
Մարտակերտի շրջանում Ադրբեջանը պատերազմի ժամանակ գրավել է Մատաղիս ու Թալիշ գյուղերը, հրետակոծել Մարտակերտ քաղաքը, ակտիվ գրոհել Թաղավարդի ու Կարմիր շուկայի ուղղությամբ (այդ գյուղերում պայքարած ամերիկահայ զինվորականի մասին պատմությունը՝ այստեղ)։ Բայց կրակոցներն ու «բայրաքթարները» ավելի խորը՝ ոչ Քոլատակ, ոչ հանձնված գյուղեր, չեն հասել։ Քոլատակից զոհ չի եղել, երկու հոգի թեթև վիրավորվել է, բայց գյուղում չէ, կռվելիս են եղել առաջին գծում։ Քոլատակի բնակիչներից մեկն ասում է․ «Թուրքին պետք չի եղել, դրա համար Քոլատակ չի հասել»։
© Sputnik / Janna PoghosyanԱրցախի Մարտակերտի շրջանի Քոլատակ գյուղը
Արցախի Մարտակերտի շրջանի Քոլատակ գյուղը - Sputnik Արմենիա, 1920, 08.11.2021
Արցախի Մարտակերտի շրջանի Քոլատակ գյուղը
- Քոլատակը պե՞տք չի եղել։ Բա մյուս տեղերի գյուղերը ո՞նց ա՝ պե՞տք էին, - հարցնում եմ ես։
- Մյուս գյուղերը պետք էին՝ իրենց պետք եղած տեղերը հասնելու համար։ Քոլատակը ուրեմն պետք չէր։
Այստեղ բնակիչների մոտ համոզմունք կա, որ 44-օրյան «պայմանավորված պատերազմ էր», որի նպատակը «Շուշիին հասնելն էր»։ Համաձայն այդ տեսության՝ պատերազմի ժամանակ Քոլատակի խաղաղ երկինքը պարտական է իր դիրքին միայն, և ոչ մի «Ղարաբաղ բիզիմդիր» (ադրբեջաներենով՝ «Ղարաբաղը մերն է) այստեղ ադրբեջանցուն չի բերել։
Թող թշնամին մտնի մեր գյուղ, մենք էլ կդիմավորենք․ Արցախի Աղավնոյի բնակիչները վերադառնում են
Քոլատակի սրտում երկու հուշաքար կա՝ երկուսի մոտ էլ դրված են թարմ կակաչներ։ Բայց դրանց թարմությունը թող չշփոթեցնի․ երկու հուշաքարերն էլ Արցախյան առաջին պատերազմին են նվիրված։ Մեկը՝ Քոլատակից զոհված 11 ազատամարտիկների պատվին է, իսկ մյուսը՝ խոցված ուղղաթիռի անձնակազմի։
Արցախյան առաջին պատերազմի ժամանակ, 1992-ի հունիսին Քոլատակի համանուն Քոլատակ գետի մոտ թեժ կռիվներ էին։ Ուղղաթիռում եղած հրաձիգ, Հայաստանի Կոտայքի Զովունիում ծնված Ռուբիկ Բաղդասարյանի տղան՝ Գրիգորը մեզ հետ զրույցում ասում է, որ նման «բոյերի ժամանակ ոչ մեկը չէր կարող պատկերացնել, որ այդտեղ կարա ուղղաթիռ հայտնվի»։
Ուղղաթիռը երկու հաջող հրետակոծություն իրականացնելուց հետո երրորդին է պատրաստվում՝ ավելի ցածր թռչելով։ Թշնամին խոցում է ուղղաթիռը, անձնակազմի հինգ անդամները զոհվում են։
Շոշ տանող ճանապարհը - Sputnik Արմենիա, 1920, 05.10.2021
«Մեր գյուղից ծնված քաղաքն է»․ ի՞նչ կապ ունի Նոյյան տապանը Արցախի Շոշի ու Շուշիի հետ
Տարիներ անց՝ ազատամարտի ավարտից հետո, Ռուբիկ Բաղդասարյանի եղբայրը՝ Էդիկը, Քոլատակում հուշաքար է տեղադրում։ Վրան գրված են անձնակազմից նաև Ատոմ Մխիթարյանի (Կոտայքի Ֆանտան գյուղից) ու Լևոնի (Դոնալդ) անունները։ Քարի վրա նաև պատկերված է ուղղաթիռ և «Դուք անմահացաք հողում սրբացած» գրառումը։
Գրիգոր Բաղդասարյանը ասում է՝ ամեն տարվա հունիսի 13-ին՝ ուղղաթիռի ընկնելու օրը, Զովունիից 20-30 հոգով գալիս են Քոլատակ՝ ուղղաթիռի անձնակազմի հուշաքարի մոտ։ 44-օրյայից հետո Քոլատակում դեռ հյուրեր չեն եղել, բայց չնայած դրան՝ գյուղում խնամում ու հետևում են հուշաքարին և մոտը թարմ ծաղիկներ դնում, որովհետև հերոսն իմ ու քո չի լինում, հերոսները բոլորինն են․․․
44-օրյա պատերազմի ժամանակ Քոլատակը «թաքստոց» էր դարձել․ ավելի անապահով վայրերից, օրինակ՝ Վանք գյուղից, ընտանիքներ էին տեղափոխվում Քոլատակ։ Ի տարբերություն Արցախի շատ այլ բնակավայրերի՝ Քոլատակում պատերազմից հետո մարդկանց քանակը ոչ թե պակասել է, այլ՝ ավելացել։ Գյուղապետ Սեյրան Ավանեսյանն ասում է՝ մինչև պատերազմը գյուղում բնակվում էր 258 մարդ, հիմա 327-ն են։
© Sputnik / Janna PoghosyanԳյուղապետ Սեյրան Ավանեսյանը
Գյուղապետ Սեյրան Ավանեսյանը - Sputnik Արմենիա, 1920, 08.11.2021
Գյուղապետ Սեյրան Ավանեսյանը
«Ունենք 12 ընտանիքներ-վերաբնակիչներ այլ գյուղերից, (հիմնականում Մարտակերտի շրջանի հանձնված գյուղերից են)։ Եվս տասը ընտանիք մոտակա զորամասում աշխահող սպաներինն են», - ներկայացնում է գյուղապետը։
Քոլատակը հայկական այն քիչ գյուղերից է, որոնք իրենց «կնքահայրը» ունեն։ Երբ պետությունը չի հասցնում բարելավել իր քաղաքացիների կյանքը՝ հատկապես գյուղերում ապրողներինը, օգնության է գալիս բիզնեսը։
Խաղաղապահներն Արցախի Վանք գյուղում շարժական արտագնա ընդունարան են տեղադրել
Քոլատակի արմատներ ունեցող ռուսաստանաբնակ գործարար Հայկ Մաղաքելյանը 2012-ից ֆինանսապես աջակցում է Քոլատակին։ Նրա միջոցներով դեռ մինչև պատերազմը կառուցվել է նոր թաղամաս՝ 22 առանձնատներով, որտեղ հիմա բնակվում են տեղահանվածներ ու գործի բերումով գյուղ տեղափոխված 10 սպաների ընտանիքներ։
Քոլատակի գյուղապետն ասում է՝ գյուղը պոտենցիալ ունի այլ տեղահանվածների էլ հյուրընկալելու։
Արցախի Վարնկաթաղ գյուղում երկար լռությունից հետո դարձյալ հնչեց դպրոցի զանգը - Sputnik Արմենիա, 1920, 05.09.2021
Թոռը պապական տունը վերածել է դպրոցի. Արցախի Վարնկաթաղ գյուղում դարձյալ հնչեց դպրոցի զանգը
«Գյուղում դատարկ տներ կան, որոնք թեթև վերանորոգումից-շտկումից հետո ապրելու պիտանի կլինեն։ Տների տերերը վաղուց չկան, արտասահմանում են»։
Քոլատակը պատերազմից հետո ապրում է իր հանգիստ առօրյայով։ Գյուղի միակ դպրոցում վեց ուսուցիչ է աշխատում, այստեղ հաճախում են աշակերտներ ոչ միայն Քոլատակից (50 երեխա), այլև կողքի Թբղլու գյուղից (26 երեխա, պատերազմից առաջ էլ են այս դպրոցը հաճախել)։
Բնակիչները զբաղվում են հողագործությամբ և անասնապահությամբ, և սովորական գարի-լոբի-կարտոֆիլի կողքին աճեցնում են նաև դդում, իսկ կենդանիներից հազվադեպ չէ հնդկահավը (Halloween տոնելու համար իդեալական գյուղ)։ Պատերազմից հետո անգամ մեկ մարդ չի հեռացել գյուղից։ Բայց ինչպես և կռվից առաջ, այնպես էլ հիմա երիտասարդներ կան, որ աշխատանքի բերումով Ստեփանակերտում են։
Հայկական Շվեյցարիայում դեմ են Ադրբեջանի ու Թուրքիայի հետ սահման բացելուն
Գյուղում նոր նախագծեր են իրականացվում։ Ներքևի հատվածում կառուցվում է WOW Glamping էկոճամբար զբոսաշրջիկների համար (առաջինը գործում է Լոռիի Դսեղ գյուղում), նաև նոր գործարան է բացվելու (գյուղում դեռևս չեն հանրայանացնում՝ ինչ է արտադրելու այն)։
Քոլատակցիները մեծ հույսեր են կապում նաև Հակոբավանքի վերակառուցման հետ։ Գյուղի մոտ գտնվող՝ 7-րդ դարում կառուցված ու 19-րդ դարից հետո չգործող Հակոբավանք վանքային խոշոր համալիրը Արցախի կառավարության նախաձեռնությամբ վերականգնվելու է։ Շուտով սկսվելու է նախագծի դրամահավաքը։ (Հակոբավանքի վերականգնման նախագծի մասին՝ այստեղ
© Sputnik / Janna PoghosyanԱրցախի Մարտակերտի շրջանի Քոլատակ գյուղն ու Կաչաղակաբերդը
Արցախի Մարտակերտի շրջանի Քոլատակ գյուղն ու Կաչաղակաբերդը - Sputnik Արմենիա, 1920, 08.11.2021
Արցախի Մարտակերտի շրջանի Քոլատակ գյուղն ու Կաչաղակաբերդը
«Մենք գյուղում շինարարներ ունենք, որոնք մասնակցել են Ամարասի վանքի աշխատանքներին, Շուշիում են աշխատել։ Բոլորն էլ կաշխատեն Հակոբավանքի համար։ Երբ վանքը գործի, տուրիստներ լինեն, հյուրատներ էլ գյուղում կբացվեն․ արդեն մի քանի հոգի գյուղապետարանի հետ գաղափարներ են քննարկել», - ասում է Քոլատակի գյուղապետ Սեյրան Ավանեսյանը։
Զբոսաշրջիկներն այստեղ գալով կկարողանան ոչ միայն տեսնել Հակոբավանքը, որում, ի դեպ, պահպանված է հայկական ամենահին խաչքարի պատվանդանը, այլև բարձրանալ Կաչաղակաբերդ, որտեղ 9-րդ դարում կառուցված բերդ, կամուրջ ու վանք կա, և Անապատ բարձունք (12-րդ դարի «Կոշիկ անապատ» հուշարձանախումբ)։ Ինչպես նաև նրանք կկարողանանլ ծանոթանալ գյուղի հետ, որը Արցախյան առաջին պատերազմի թեժ թատերաբեմերից էր, բայց որը զերծ մնաց 44-օրյա թոհուբոհից։
Լրահոս
0