https://arm.sputniknews.ru/20211110/mi-sharq-depqerum-hajastanjan-pvordzy-hnaravvor-e-vorpes-orinak-nerkajacnel-sharpy-sargsjanin-35198393.html
Մի շարք դեպքերում հայաստանյան փորձը հնարավոր է որպես օրինակ ներկայացնել. Շարփը` Սարգսյանին
Մի շարք դեպքերում հայաստանյան փորձը հնարավոր է որպես օրինակ ներկայացնել. Շարփը` Սարգսյանին
Sputnik Արմենիա
Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողին, որն ավարտում է մեր երկրում իր առաքելությունը։ 10.11.2021, Sputnik Արմենիա
2021-11-10T17:50+0400
2021-11-10T17:50+0400
2021-11-10T17:58+0400
միավորված ազգերի կազմակերպություն (մակ)
հայաստան
արմեն սարգսյան
շոմբի շարփ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/0a/35198329_0:85:1500:929_1920x0_80_0_0_02b8971a7bf95e2cd46ca0e1227deec5.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը Հայաստանից հեռանում է լավագույն տպավորություններով և ջերմ հիշողություններով։ Շարփն այդ մասին հայտնել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ, տեղեկանում ենք նախագահականից։Նշենք, որ Շոմբի Շարփն ավարտում է իր առաքելությունը Հայաստանում։Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողին՝ առաքելության ընթացքում արդյունավետ աշխատանքի, Հայաստանի և ՄԱԿ-ի կառույցների միջև համագործակցության զարգացման և տարբեր ոլորտներում ծրագրերի համար:Նախագահը հույս է հայտնել, որ նա կպահպանի կապերը Հայաստանի հետ:Հիշեցնենք, որ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես ընդունել են ՄԱԿ-ի մշտական համակարգողին։ Վարչապետը բարձր է գնահատել Շարփի կատարած աշխատանքը Հայաստանի և ՄԱԿ-ի կառույցների միջև համագործակցության զարգացման ուղղությամբ:Նշենք, որ Շոմբի Շարփը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կողմից 2018 թվականի մարտի 1-ին էր նշանակվել Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող։
https://arm.sputniknews.ru/20211108/hh-ag-nakharary-hrazhesht-e-tvel-hajastanum-mak-i-mshtakan-hamakargvoghin-35112655.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/0a/35198329_0:1:1500:1126_1920x0_80_0_0_c07af7ec3fd1d81f17e6d6eb7705f7cd.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
միավորված ազգերի կազմակերպություն (մակ), հայաստան, արմեն սարգսյան, շոմբի շարփ
միավորված ազգերի կազմակերպություն (մակ), հայաստան, արմեն սարգսյան, շոմբի շարփ
Մի շարք դեպքերում հայաստանյան փորձը հնարավոր է որպես օրինակ ներկայացնել. Շարփը` Սարգսյանին
17:50 10.11.2021 (Թարմացված է: 17:58 10.11.2021) Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողին, որն ավարտում է մեր երկրում իր առաքելությունը։
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը Հայաստանից հեռանում է լավագույն տպավորություններով և ջերմ հիշողություններով։ Շարփն այդ մասին հայտնել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ, տեղեկանում ենք
նախագահականից։
Նշենք, որ Շոմբի Շարփն ավարտում է իր առաքելությունը Հայաստանում։
«Արդյունավետ համարելով ծրագրերը տարբեր ոլորտներում՝ Շարփը նշել է, որ մի շարք դեպքերում հայաստանյան փորձը հնարավոր է նաև որպես օրինակ ներկայացնել այլ երկրներում: Նա վստահություն է հայտնել, որ 2021-2025 թթ. ՄԱԿ-ի կայուն զարգացման գործընկերության շրջանակում Հայաստանի հետ ռազմավարական համագործակցությունը արդյունավետ շարունակություն կունենա»,–նշված է հաղորդագրության մեջ։
Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողին՝ առաքելության ընթացքում արդյունավետ աշխատանքի, Հայաստանի և ՄԱԿ-ի կառույցների միջև համագործակցության զարգացման և տարբեր ոլորտներում ծրագրերի համար:Նախագահը հույս է հայտնել, որ նա կպահպանի կապերը Հայաստանի հետ:
Հիշեցնենք, որ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես ընդունել են ՄԱԿ-ի մշտական համակարգողին։ Վարչապետը բարձր է գնահատել Շարփի կատարած աշխատանքը Հայաստանի և ՄԱԿ-ի կառույցների միջև համագործակցության զարգացման ուղղությամբ:
Նշենք, որ Շոմբի Շարփը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կողմից 2018 թվականի մարտի 1-ին էր նշանակվել Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող։