ՀՀ ԱԳ նախարարը հրաժեշտ է տվել Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողին
18:26 08.11.2021 (Թարմացված է: 18:32 08.11.2021)
© Photo : official site of MFA of RA Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում իր առաքելությունն ավարտող ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփին (8 նոյեմբերի, 2021թ․). Երևան
© Photo : official site of MFA of RA
Բաժանորդագրվել
Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև 44-օրյա պատերազմի հետևանքով Արցախի տուժած բնակչությանն օգնություն տրամադրելու հարցը:
ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփին, որն ավարտում է իր առաքելությունը Հայաստանում: Տեղեկությունը հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։
© Photo : official site of MFA of RA Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում իր առաքելությունն ավարտող ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփին (8 նոյեմբերի, 2021թ․). Երևան
Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում իր առաքելությունն ավարտող ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփին (8 նոյեմբերի, 2021թ․). Երևան
© Photo : official site of MFA of RA
Նշվում է, որ նախարար Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Շոմբի Շարփին Հայաստանում ծավալած աշխատանքների համար և հաջողություններ մաղթել նրան հետագա գործունեության մեջ:
«Հանդիպման ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը բարձր է գնահատել ՄԱԿ-ի և ՄԱԿ-ի մասնագիտացված մարմինների աջակցությունը Հայաստանին, այդ թվում՝ ժողովրդավարական բարեփոխումների և կայուն զարգացմանն ուղղված ջանքերի համատեքստում»,– նշված է հաղորդագրության մեջ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են 44-օրյա պատերազմի հետևանքով Արցախի տուժած բնակչությանն օգնություն տրամադրելուն ուղղված ջանքերը: Այդ համատեքստում նախարար Միրզոյանը կարևորել է միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ ՄԱԿ-ի մասնագիտացված մարմիների՝ Արցախ անխոչընդոտ մուտքն ապահովելու անհրաժեշտությունը:
Նշենք, որ Շոմբի Շարփը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կողմից 2018 թվականի մարտի 1-ին էր նշանակվել Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող։