https://arm.sputniknews.ru/20211110/amn-despani-het-handipmany-khvosvel-e-gerineri-veradardzi-u-shushii-mvot-haji-spanutjan-masin-35199658.html
ԱՄՆ դեսպանի հետ հանդիպմանը խոսվել է գերիների վերադարձի ու Շուշիի մոտ հայի սպանության մասին
ԱՄՆ դեսպանի հետ հանդիպմանը խոսվել է գերիների վերադարձի ու Շուշիի մոտ հայի սպանության մասին
Sputnik Արմենիա
Հանդիպման ընթացքում կարևորվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցը: 10.11.2021, Sputnik Արմենիա
2021-11-10T18:09+0400
2021-11-10T18:09+0400
2021-11-10T18:12+0400
արցախ
հայաստան
աժ (ազգային ժողով)
«քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
ամն
լին թրեյսի
շուշի
հայկ կոնջորյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/0a/35198996_0:58:1100:677_1920x0_80_0_0_5085c36bee8d361aad68689ae5283598.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հանդիպել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին:Ինչպես հայտնում են ԱԺ–ից, հանդիպման ընթացքում Կոնջորյանը կարևորել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների շուտափույթ վերադարձը: Խոսվել է նաև Ադրբեջանի սադրիչ գործողությունների մասին, որոնց հետևանքով հոկտեմբերի 8-ին Շուշիի մոտակայքում սպանվել է մեկ քաղաքացիական անձ, ևս 3–ը` վիրավորվել։Հանդիպման ընթացքում կարևորվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցը:Լին Թրեյսին նշել է, որ Միացյալ Նահանգները շարունակելու է սերտ համագործակցությունը Հայաստանի իշխանությունների հետ տարբեր ոլորտներում, իսկ միջխորհրդարանական համագործակցության ձևաչափն էապես կարող է նպաստել արդյունավետ փոխգործակցության խորացմանը:Արցախի ԱԳ նախարարը Շուշիի միջադեպը որակել է ահաբեկչություն և բացատրել Բաքվի նպատակըՀիշեցնենք` նոյեմբերի 8-ին, ժամը 15։00-ին, Արցախի Հանրապետության Շուշի քաղաքի մուտքի մոտակա խաչմերուկի հարևանությամբ ադրբեջանական կողմը կրակոցներ է արձակել ջրամատակարարման խողովակների վրա շինարարական աշխատանքներ իրականացնող քաղաքացիական անձանց ուղղությամբ, ինչի հետևանքով տուժել են 4 քաղաքացիական անձինք. մեկը մահացել է, երեքը՝ վիրավորվել։
ամն
շուշի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/0a/35198996_61:0:1040:734_1920x0_80_0_0_fd47ff7e6964e3bb481ad84e000365f5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, հայաստան, աժ (ազգային ժողով), «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, ամն, լին թրեյսի, շուշի, հայկ կոնջորյան
արցախ, հայաստան, աժ (ազգային ժողով), «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, ամն, լին թրեյսի, շուշի, հայկ կոնջորյան
ԱՄՆ դեսպանի հետ հանդիպմանը խոսվել է գերիների վերադարձի ու Շուշիի մոտ հայի սպանության մասին
18:09 10.11.2021 (Թարմացված է: 18:12 10.11.2021) Հանդիպման ընթացքում կարևորվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցը:
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հանդիպել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին:
Ինչպես
հայտնում են ԱԺ–ից, հանդիպման ընթացքում Կոնջորյանը կարևորել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների շուտափույթ վերադարձը: Խոսվել է նաև Ադրբեջանի սադրիչ գործողությունների մասին, որոնց հետևանքով հոկտեմբերի 8-ին Շուշիի մոտակայքում սպանվել է մեկ քաղաքացիական անձ, ևս 3–ը` վիրավորվել։
Հանդիպման ընթացքում կարևորվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցը:
Լին Թրեյսին նշել է, որ Միացյալ Նահանգները շարունակելու է սերտ համագործակցությունը Հայաստանի իշխանությունների հետ տարբեր ոլորտներում, իսկ միջխորհրդարանական համագործակցության ձևաչափն էապես կարող է նպաստել արդյունավետ փոխգործակցության խորացմանը:
Հիշեցնենք` նոյեմբերի 8-ին, ժամը 15։00-ին, Արցախի Հանրապետության Շուշի քաղաքի մուտքի մոտակա խաչմերուկի հարևանությամբ ադրբեջանական կողմը կրակոցներ է արձակել ջրամատակարարման խողովակների վրա շինարարական աշխատանքներ իրականացնող քաղաքացիական անձանց ուղղությամբ, ինչի հետևանքով տուժել են 4 քաղաքացիական անձինք. մեկը մահացել է, երեքը՝ վիրավորվել։