https://arm.sputniknews.ru/20211104/adrbejany-khakhtel-e-ekh-i-arjev-standznats-partavvorutjuny-mirzvojany-ekhkhv-nerkajacucichnerin-35007411.html
Ադրբեջանը խախտել է ԵԽ-ի առջև ստանձնած պարտավորությունը․ Միրզոյանը՝ ԵԽԽՎ ներկայացուցիչներին
Ադրբեջանը խախտել է ԵԽ-ի առջև ստանձնած պարտավորությունը․ Միրզոյանը՝ ԵԽԽՎ ներկայացուցիչներին
Sputnik Արմենիա
ԱԳ նախարարը խոսել է հայ ռազմագերիների հայրենադարձման, ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում պատմամշակութային ժառանգության պահպանման հարցերի... 04.11.2021, Sputnik Արմենիա
2021-11-04T20:31+0400
2021-11-04T20:31+0400
2021-11-04T20:35+0400
հհ արտաքին գործերի նախարարություն. ագն
արարատ միրզոյան
ադրբեջան
գերի
ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020
ադրբեջանական ագրեսիան հայաստանի դեմ - 2020
արցախյան պատերազմ
խաղաղապահներն արցախում
հայ գերիներ, անհետ կորածներ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/04/35006947_7:0:1593:892_1920x0_80_0_0_81a0d2678eeaf8799adc786f97d5f8ae.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik․ Այսօր ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) մոնիտորինգի հանձնաժողովում Հայաստանի պարտավորությունների հարցով համազեկուցողներ, ԵԽԽՎ-ում Ֆինլանդիայի պատվիրակության ղեկավար Կիմո Կիլյունենին և Շվեդիայի պատվիրակության ղեկավար Բորիանա Աբերգին: Տեղեկությունը հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։Նախարարը բարձր է գնահատել ԵԽ կողմից տրամադրվող աջակցությունը՝ ուղղված Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանը, օրենքի գերակայության ապահովմանը և մարդու իրավունքների պաշտպանության առաջմղմանը։Հանդիպման ընթացքում անդրադարձ է արվել արցախյան 44-օրյա պատերազմին։Քննարկվել են Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրները։ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտել է միջազգային կառույցների, այդ թվում՝ ԵԽ իրավասու մարմինների՝ Արցախում անխոչընդոտ ներգրավվածության կարևորությունը։ԱԳ նախարարն շեշտել է հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց անվերապահ հայրենադարձման անհրաժեշտությունը:Ընդգծվել է նաև Արցախի՝ ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական կրոնական ու պատմամշակութային ժառանգության պահպանման հարցի կարևորությունը:
https://arm.sputniknews.ru/20211104/ekhkhv-nerkajacucichnery-handipel-en-azh-nakhagahi-ishkhvogh-ev-ynddimadir-qaghaqakan-uzheri-het-34992088.html
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/04/35006947_206:0:1395:892_1920x0_80_0_0_bc99b1d6c088cdf93619fe943e80aea7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ արտաքին գործերի նախարարություն. ագն, արարատ միրզոյան, ադրբեջան, գերի, ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020, ադրբեջանական ագրեսիան հայաստանի դեմ - 2020, արցախյան պատերազմ, խաղաղապահներն արցախում, հայ գերիներ, անհետ կորածներ
հհ արտաքին գործերի նախարարություն. ագն, արարատ միրզոյան, ադրբեջան, գերի, ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020, ադրբեջանական ագրեսիան հայաստանի դեմ - 2020, արցախյան պատերազմ, խաղաղապահներն արցախում, հայ գերիներ, անհետ կորածներ
Ադրբեջանը խախտել է ԵԽ-ի առջև ստանձնած պարտավորությունը․ Միրզոյանը՝ ԵԽԽՎ ներկայացուցիչներին
20:31 04.11.2021 (Թարմացված է: 20:35 04.11.2021) ԱԳ նախարարը խոսել է հայ ռազմագերիների հայրենադարձման, ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում պատմամշակութային ժառանգության պահպանման հարցերի մասին։
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik․ Այսօր ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) մոնիտորինգի հանձնաժողովում Հայաստանի պարտավորությունների հարցով համազեկուցողներ, ԵԽԽՎ-ում Ֆինլանդիայի պատվիրակության ղեկավար Կիմո Կիլյունենին և Շվեդիայի պատվիրակության ղեկավար Բորիանա Աբերգին: Տեղեկությունը հայտնում է
ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Նախարարը բարձր է գնահատել ԵԽ կողմից տրամադրվող աջակցությունը՝ ուղղված Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանը, օրենքի գերակայության ապահովմանը և մարդու իրավունքների պաշտպանության առաջմղմանը։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է արվել արցախյան 44-օրյա պատերազմին։
«Հայկական կողմն ընդգծել է, որ ԵԽ-ին անդամակցելիս և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը պարտավորվել են բացառապես խաղաղ միջոցներով կարգավորել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, մինչդեռ Ադրբեջանի կողմից պատերազմի սանձազերծումը Եվրոպայի խորհրդի առջև ստանձնած այս պարտավորության բացահայտ խախտում էր»,- նշված է հաղորդագրության մեջ։
Քննարկվել են Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրները։ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտել է միջազգային կառույցների, այդ թվում՝ ԵԽ իրավասու մարմինների՝ Արցախում անխոչընդոտ ներգրավվածության կարևորությունը։
ԱԳ նախարարն շեշտել է հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց անվերապահ հայրենադարձման անհրաժեշտությունը:
Ընդգծվել է նաև Արցախի՝ ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական կրոնական ու պատմամշակութային ժառանգության պահպանման հարցի կարևորությունը: