https://arm.sputniknews.ru/20211107/mahapvordz-iraqi-varchapeti-dem-nstavajry-grvohel-en-anodachu-sarqi-ognutjamb-35069224.html
Մահափորձ Իրաքի վարչապետի դեմ. նստավայրը գրոհել են անօդաչու սարքի օգնությամբ
Մահափորձ Իրաքի վարչապետի դեմ. նստավայրը գրոհել են անօդաչու սարքի օգնությամբ
Sputnik Արմենիա
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի - Sputnik. ԱՄՆ պետդեպարտամենտը դատապարտել է կառավարության ղեկավարի նստավայրի վրա հարձակումն ու առաջարկել է Բաղդադին իր օգնությունը միջադեպի... 07.11.2021, Sputnik Արմենիա
2021-11-07T10:12+0400
2021-11-07T10:12+0400
2021-11-07T14:29+0400
իրաք
մահափորձ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/07/35068562_0:0:1601:901_1920x0_80_0_0_929c9fe6096c8bbf322e0e2826c3922f.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի - Sputnik. ԱՄՆ պետդեպարտամենտը դատապարտել է կառավարության ղեկավարի նստավայրի վրա հարձակումն ու առաջարկել է Բաղդադին իր օգնությունը միջադեպի հետաքննության հարցում:Բաղդադում լույս կիրակի գիշերը մահափորձ է կատարվել Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ-Կազիմիի դեմ ականապատ անօդաչու թռչող սարքի օգնությամբ։ Տեղեկությունը հաղորդում է Arab News-ը: Ավելի ուշ երկրի կառավարության ղեկավարը Twitter-ում հայտնել է, որ իր հետ ամեն ինչ կարգին է, նա չի տուժել: Իրաքում ուղղաթիռ Է կործանվել, մահացել են անձնակազմի բոլոր անդամները«Ես կարգին եմ, փառք Աստծո, ու իմ ժողովրդի հետ, կոչ եմ անում բոլորին հանդարտության ու զսպվածության դրսևորել՝ հանուն Իրաքի», - Twitter-ում գրել է Ալ Կազիմին:Նրա խոսքով՝ անվտանգության ուժերը լի են մարդկանց անվտանգությունն ապահովելու ու երկրում կարգուկանոն հաստատելու վճռականությամբ:ԱՄՆ պետդեպարտամենտն արեն դատապարտել է կառավարության ղեկավարի վրա գործած հարձակումը։ Վաշինգտոնն առաջարկել է Բաղդադին իր օգնությունը միջադեպի հետաքննության համար, ինչպես նաև իր աջակցությունն է հայտնել Իրաքի կառավարությանն ու ժողովրդին:Նախապես նշվում էր, որ հարձակման հետևանքով վարչապետն ու անվտանգության ուժերի մի քանի աշխատակիցներ տուժել են: Սակայն ավելի ուշ կառավարության ղեկավարի վիրավորվելու մասին տեղեկությունը հերքվեց։ Մինչդեռ ահաբեկչության հետևանքով վիրավորների թվի մասին տվյալները մինչ հիմա տարբեր են (3-10):Առայժմ ոչ մի ծայրահեղական խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը:Նշենք, որ Իրաքի վարչապետի նստավայրը գտնվում է Բաղդադի Կանաչ գոտու շրջանում։ Այնտեղ են գտնվում նաև այլ կառավարական շենքեր և օտարերկրյա դեսպանատներ։
իրաք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Беспилотник со взрывчаткой атаковал ночью резиденцию премьер-министра Ирака Мустафы аль-Каземи.
Sputnik Արմենիա
Беспилотник со взрывчаткой атаковал ночью резиденцию премьер-министра Ирака Мустафы аль-Каземи.
2021-11-07T10:12+0400
true
PT1M10S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/07/35068562_0:0:1423:1067_1920x0_80_0_0_44a5512272bb570b81cc1b0d034c1454.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրաք, մահափորձ, видео
Մահափորձ Իրաքի վարչապետի դեմ. նստավայրը գրոհել են անօդաչու սարքի օգնությամբ
10:12 07.11.2021 (Թարմացված է: 14:29 07.11.2021) ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի - Sputnik. ԱՄՆ պետդեպարտամենտը դատապարտել է կառավարության ղեկավարի նստավայրի վրա հարձակումն ու առաջարկել է Բաղդադին իր օգնությունը միջադեպի հետաքննության հարցում:
Բաղդադում լույս կիրակի գիշերը մահափորձ է կատարվել Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ-Կազիմիի դեմ ականապատ անօդաչու թռչող սարքի օգնությամբ։ Տեղեկությունը
հաղորդում է Arab News-ը: Ավելի ուշ երկրի կառավարության ղեկավարը Twitter-ում հայտնել է, որ իր հետ ամեն ինչ կարգին է, նա չի տուժել:
«Ես կարգին եմ, փառք Աստծո, ու իմ ժողովրդի հետ, կոչ եմ անում բոլորին հանդարտության ու զսպվածության դրսևորել՝ հանուն Իրաքի», - Twitter-ում գրել է Ալ Կազիմին:
Նրա խոսքով՝ անվտանգության ուժերը լի են մարդկանց անվտանգությունն ապահովելու ու երկրում կարգուկանոն հաստատելու վճռականությամբ:
ԱՄՆ պետդեպարտամենտն արեն դատապարտել է կառավարության ղեկավարի վրա գործած հարձակումը։ Վաշինգտոնն առաջարկել է Բաղդադին իր օգնությունը միջադեպի հետաքննության համար, ինչպես նաև իր աջակցությունն է հայտնել Իրաքի կառավարությանն ու ժողովրդին:
Նախապես նշվում էր, որ հարձակման հետևանքով վարչապետն ու անվտանգության ուժերի մի քանի աշխատակիցներ տուժել են: Սակայն ավելի ուշ կառավարության ղեկավարի վիրավորվելու մասին տեղեկությունը հերքվեց։ Մինչդեռ ահաբեկչության հետևանքով վիրավորների թվի մասին տվյալները մինչ հիմա տարբեր են (3-10):
Առայժմ ոչ մի ծայրահեղական խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը:
Նշենք, որ Իրաքի վարչապետի նստավայրը գտնվում է Բաղդադի Կանաչ գոտու շրջանում։ Այնտեղ են գտնվում նաև այլ կառավարական շենքեր և օտարերկրյա դեսպանատներ։