00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գինու օրը Հայաստանում, կամ ինչպես էր Կարեն Դեմիրճյանը պոկում սգո ժապավենները ծառերից

© Sputnik / Aram NersesyanԳինու շշեր
Գինու շշեր - Sputnik Արմենիա, 1920, 07.11.2021
Բաժանորդագրվել
Հոկտեմբերյան հեղափոխության օրը, որը խորհրդային անցյալում ամեն տարի նշվում էր նոյեմբերի 7-ին, Հայաստանը փոխարինեց ավելի արդիականով տոնով՝ այժմ նոյեմբերի 7-ը մեզ համար Գինու օր է։
Կոնյակի պահով հարցեր չկան։ Հայկական կոնյակը նախկինի պես ֆավորիտ է, մեզ համար այն լավագույնն է այն ամենի մեջ, ինչ արտադրվում է նախկին Խորհրդային Միության տարածքում։ Բայց հենց դրա փլուզումից հետո Հայաստան եկավ ֆրանսիական խմիչքի հոսքը, հայկական կոնյակն այլևս միակ ու անկրկնելի չի թվում։ Փոխարենը թափ է հավաքում հայկական գինին։
Իսրայելցի հնագետները 1500 տարեկան հսկայական գինու գործարան են հայտնաբերել
Եթե պատմության մեջ չխորանանք, հիշելով Թեյշեբաինի ամրոցը, Կարմիր բլուրը, Էրեբունին, Հերոդոտոսին և Ստրաբոնին (անտիկ պատմաբան, որը բացատրել է՝ ինչպես խմել թունդ գինի), այլ սահմանափակվենք ժամանակակից պատմությամբ, ապա ահա ձեզ Կարեն Դեմիրճյանը, Եգոր Լիգաչովը, շամպայնի գինիների գործարանը, «Արաքսն» և «Հրազդանը» գինեգործական պիտակների վրա:
Հերթով բացատրեմ։ Եգոր Կուզմիչ Լիգաչովը ԽՄԿԿ գլխավոր առաջնորդներից էր, նա սթափության և օրենքի կողմնակից էր։ Նա գալիս է Հայաստան՝ վերահսկելու ալկոհոլիզմի ու հարբեցողության դեմ պայքարի մասին Միխայիլ Գորբաչովի որոշման կատարումը:
Շեֆ-խոհարար Անուշ Միրզոյանցն ալկոհոլի հարցերով փորձագետ Վլադ Խաչատրյանի հետ համատեղ գաստրոընթրիք է անցկացրել Երևանում - Sputnik Արմենիա, 1920, 24.10.2021
Իշխանի թարթառ և ոչ միայն. մոսկովյան շեֆը նորովի է բացահայտել հայկական մթերքների համը
Բարձրաստիճան հյուրի ավտոշարասյունը սուլոցով անցնում է կոնյակի գործարանի և գինու կոմբինատի կողքով։ Բաղրամյան 26-ում հարցի քննարկման ժամանակ ասում էին այն, ինչ Լիգաչովն ուզում էր լսել, բայց Կարեն Դեմիրճյանն իրենն արեց. խաղողի ոչ մի թուփ դանակի տակ չընկավ։
Այդ օրերին Քարահունջում էի, նայում ու աչքերիս չէին հավատում՝ թթի ծառերի կոճղերը կապված են սև ժապավեններով։ Գյուղացիներ՝ թթի օղու հայտնի արտադրողներ, լուռ բողոքի ակցիա էին իրականացնում՝ սպասելով ծառահատումների։
Հիշում եմ վրացական «Զինվորի հայրը» ֆիլմի դրվագը, երբ Բեռլինի մոտ ֆիլմի հերոսը բարկանում է խաղողի վազով անցնող տանկիստին. «Իսկ խաղողն ափսոս չի, չէ՞։ Այն ցավ չի զգու՞մ։ Դու այն չես տնկել, չես մշակել։ Դու միայն խաղող ուտել ես սիրում»։
Հայկական գինի էին խմում նաև «արքաներն» ու զբոսաշրջիկները. փառատոնը` լուսանկարներով
Ի դեպ, վրացական գինիներն այն ժամանակ խմում էին ներքին խորը բավարարվածության զգացումով։ Այն ժամանակ հայկական գինիներից խանութներում փոշոտվում էին «Հրազդանը», «Արաքսը, «Աշտարակը» 0,75-անոց շշերով, բայց դրանց մեջ կար «Արենին», որը կարելի էր խմել ու գովել։
Ովքեր Վրաստանում բարեկամներ ունեին, նրանց բախտը բերում էր։ Մենք ունեինք. ուսանողական արձակուրդներից հետո վերադառնալով Թբիլիսիից՝ մեր ընկեր Էդիկ Մարկարովը, հետագայում՝ Երևանի պետական համալսարանի պրոֆեսոր, հսկա պայուսակից «Աղաշենի», «Մուկուզանի», «Ցինանդալի» էր հանում և ասում. «Ընկերներ, եկեք այս աշխարհում խմենք, այն աշխարհում չեն տա, իսկ եթե տան՝ այստեղ էլ կխմենք, այնտեղ էլ»։
Съемочная группа фильма Землетрясение в ереванском коньячном заводе Арарат. Сарик Андреасян - Sputnik Արմենիա, 1920, 08.05.2021
«Ով չի խմել հորս պատրաստած գինին, կյանք չի տեսել»․ Սարիկ Անդրեասյանը Հայաստանում է
Ասում են կյանքը շատ կարճ է վատ գինիներ խմելու համար։ Բայց ինչ արած, եթե տեղական գործարանային գինիները խմելու բան չէին, իսկ արտասահմանյանը չափազանց թանկ էր։ Ճիշտ է, այն ժամանակ փնտրում ու գտնում էին տնականը։
Այն ժամանակ Հայաստանում աճեցվում էին խաղողի շուրջ հիսուն տեսակ․ «Մսխալի»՝ սպիտակ սեղանի և աղանդերի գինիների արտադրության համար, «Գառան դմակ»՝ սպիտակ փրփրուն և չոր գինիների համար, «Չիլար»՝ խերեսի համար, «Արենին» օգտագործվում էր կարմիր աղանդերային, թունդ և սեղանի գինիների համար։
Կարմի՞ր, թե՞ սպիտակ․ որ գինին է ավելի օգտակար
Այս ամենը՝ գինու գործարաններում։ Նույն բանը, բայց ավելի համով ու որակով, կար գյուղական տներում, և եթե դուք գինու մեջ գեղեցիկի իսկական գիտակ եք, ապա անպայման մի քանի հասցեներ եք ունեցել Արտաշատում, Հոկտեմբերյանում կամ Եղեգնաձորում, ուր կարելի էր գնալ դատարկ տարայով, իսկ վերադառնալ՝ լիքը շշով։ Դա՝ ուշ աշնանը։ Իսկ եթե չէիք դիմանում, ապա ավելի վաղ գնում էիք մաճառի հետևից։
Թնդությունը՝ տասնչորս աստիճանից ոչ ավել, համը՝ աստվածային, խմելը՝ զգուշավոր, արագ խմելու դեպքում գլուխը պտտվում է։
Գինեգործները զգուշացնում են, որ այս խմիչքը հատուկ ուշադրություն է պահանջում, այն պետք է ժամանակին լցնել կավե տարայի մեջ, հակառակ դեպքում ածխածնի երկօքսիդը դուրս կգա, ու ապագա գինին պարզապես կվերածվի խաղողի սովորական հյութի, իսկ եթե ավելի երկար պահեք՝ քացախի:
Сестры Анна и Мариам Погосяны - Sputnik Արմենիա, 1920, 07.08.2021
Կաղնուց` տակառ, խաղողից` գինի. Պողոսյանները բիզնես են հիմնել սահմանամերձ Տավուշում
Այսպիսով, գինու սիրահարները Հայաստանում, այսպես թե այնպես, իրենց ուզածը ստանում էին, բայց այսօրվա առատության մասին, ինչպես ձևի, այնպես էլ բովանդակության առումով, կարող էին միայն երազել։
... Քչերն են այսօր Երևանից մեկնում Մոսկվա կամ աշխարհի այլ քաղաքներ՝ առանց խնամքով փաթեթավորված գինու շշերի։ «Ոսկեվազ», «Կարաս», «Կատարո» և այլն։ Karas Wines-ը հայկական գինիների նոր սերնդի ամենաճանաչված ապրանքանիշներից է։ Նախագծի գլխավոր ներդրողն ու սեփականատերը, ինչպես հայերի մոտ հաճախ են լինում, դարձել է սփյուռքահայը, այս դեպքում՝ Հայաստանի ազգային հերոս Էդուարդո Էռնեկյանը։
Իրականում որքա՞ն խաղող է աճում Հայաստանում. առաջին հաշվարկներն արդեն արվել են
... Սոցիալիստական աշխատանքի հերոս ժամանակին դարձավ նաև հայկական հայտնի կոնյակների հեղինակ Մարգար Սեդրակյանը։ Երկուսն էլ մտել են Հայաստանի պատմության մեջ։ Բայց մեկը ՝ Էդուարդո Էռնեկյանը, միլիարդատեր է, մյուսը՝ Մարգար Սեդրակյանը, պարզապես հերոս։ Այդպիսի ժամանակներ էին։
Ելնելով այն հանգամանքից, որ ճշմարտությունը, ինչպես ասում են, գինու մեջ է, լցնում ենք բաժակը և խմում արդարության կենացը։
Լրահոս
0