https://arm.sputniknews.ru/20211105/mahacel-e-hkhsh-vastakavvor-artist-zhenja-nersisjany-35025305.html
Մահացել է ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Ժենյա Ներսիսյանը
Մահացել է ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Ժենյա Ներսիսյանը
Sputnik Արմենիա
Ժենյա Ներսիսյանը Լոնդոնի Թահթայան ազգային վարժարանում դասավանդել է հայ գրականություն և գեղարվեստ, բեմադրել բազմաթիվ ներկայացումներ: 05.11.2021, Sputnik Արմենիա
2021-11-05T15:08+0400
2021-11-05T15:08+0400
2021-11-05T15:10+0400
հայաստան
մահ
դերասանուհի
ժենյա ներսիսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/05/35025027_0:0:1100:619_1920x0_80_0_0_8420ca99ad11d5abfe9f4f7ff6a789c9.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik. 90 տարեկան հասակում այսօր կյանքից հեռացել է ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Ժենյա Ներսիսյանը։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի թատերական գործիչների միությունը։«Խորը ցավով հայտնում ենք, որ կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Ժենյա Ներսիսյանը»,–գրված է միության ֆեյսբուքյան էջում։Հայաստանի թատերական գործիչների միությունը իր խորին ցավակցություններն է հայտնում Ժ. Ներսիսյանի ընտանիքին, հարազատներին և գործընկերներին։Նշենք, որ Ժենյա Ներսիսյանը կերտել է շուրջ 150 թատերական դեր: Նա նաև Երևանի քաղաքային խորհրդի պատգամավոր է եղել։Ժենյա Ներսիսյանը ծնվել է 1931թ. Երևանում: Ավարտել է Երևանի թիվ 3 իգական դպրոցը, 1953թ.` Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը: Նույն թվականին, Հրաչյա Ղափլանյանի հրավերով ընդունվել է Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոն` որպես դերասանուհի:1995թ. Ժենյա Ներսիսյանը մեկնել է Լոնդոն, որտեղ Թահթայան ազգային վարժարանում դասավանդել է հայ գրականություն և գեղարվեստ, բեմադրել բազմաթիվ ներկայացումներ:2006թ. վերադարձել է Երևան ու խաղացել Վենաբլի «Անսպասելիորեն անցյալ ամռանը» (Ուիլյամս), «Սիրո և մենության միջև» (Աննա Հաթավեյ) ներկայացումներում: 2009թ-ից խաղացել է Լյուսի Կուպերի դերը` Դելմարի «Հիշիր վաղվա օրդ» խաղացանկային ներկայացման մեջ: Խաղացել է նաև ռադիո և հեռուստաթատրոնում:Արժանացել է բազմաթիվ մեդալների և պատվոգրերի: 1976թ. արժանացել է ՀԽՍՀ վաստակավոր արտիստի կոչման։
https://arm.sputniknews.ru/20210920/mahacel-e-hajtni-derasanuhi-zhenja-avetisjany-33460906.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/05/35025027_0:0:1100:825_1920x0_80_0_0_56b66754abcedde77833dc21a6fe5b04.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, մահ, դերասանուհի, ժենյա ներսիսյան
հայաստան, մահ, դերասանուհի, ժենյա ներսիսյան
Մահացել է ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Ժենյա Ներսիսյանը
15:08 05.11.2021 (Թարմացված է: 15:10 05.11.2021) Ժենյա Ներսիսյանը Լոնդոնի Թահթայան ազգային վարժարանում դասավանդել է հայ գրականություն և գեղարվեստ, բեմադրել բազմաթիվ ներկայացումներ:
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik. 90 տարեկան հասակում այսօր կյանքից հեռացել է ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Ժենյա Ներսիսյանը։ Տեղեկությունը
հայտնում է Հայաստանի թատերական գործիչների միությունը։
«Խորը ցավով հայտնում ենք, որ կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Ժենյա Ներսիսյանը»,–գրված է միության ֆեյսբուքյան էջում։
Հայաստանի թատերական գործիչների միությունը իր խորին ցավակցություններն է հայտնում Ժ. Ներսիսյանի ընտանիքին, հարազատներին և գործընկերներին։
Նշենք, որ Ժենյա Ներսիսյանը կերտել է շուրջ 150 թատերական դեր: Նա նաև Երևանի քաղաքային խորհրդի պատգամավոր է եղել։
20 սեպտեմբերի 2021, 15:49
Ժենյա Ներսիսյանը ծնվել է 1931թ. Երևանում: Ավարտել է Երևանի թիվ 3 իգական դպրոցը, 1953թ.` Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը: Նույն թվականին, Հրաչյա Ղափլանյանի հրավերով ընդունվել է Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոն` որպես դերասանուհի:
1995թ. Ժենյա Ներսիսյանը մեկնել է Լոնդոն, որտեղ Թահթայան ազգային վարժարանում դասավանդել է հայ գրականություն և գեղարվեստ, բեմադրել բազմաթիվ ներկայացումներ:
1996թ. անգլիական բեմում խաղացել է Մարիամի դերը «Դատավճիռ» ներկայացման մեջ, ի դեպ` անգլերեն լեզվով և արժանացել մամուլի ու հասարակության բարձր գնահատականին: 1997-2002թթ Լոնդոնի հայ համայնքում զբաղվել է հասարակական գործունեությամբ:
2006թ. վերադարձել է Երևան ու խաղացել Վենաբլի «Անսպասելիորեն անցյալ ամռանը» (Ուիլյամս), «Սիրո և մենության միջև» (Աննա Հաթավեյ) ներկայացումներում: 2009թ-ից խաղացել է Լյուսի Կուպերի դերը` Դելմարի «Հիշիր վաղվա օրդ» խաղացանկային ներկայացման մեջ: Խաղացել է նաև ռադիո և հեռուստաթատրոնում:
Արժանացել է բազմաթիվ մեդալների և պատվոգրերի: 1976թ. արժանացել է ՀԽՍՀ վաստակավոր արտիստի կոչման։