https://arm.sputniknews.ru/20211105/gitnakany-zgushacnum-e-aghetali-erashty-mvot-e-35012563.html
Գիտնականը զգուշացնում է՝ աղետալի երաշտը մոտ է
Գիտնականը զգուշացնում է՝ աղետալի երաշտը մոտ է
Sputnik Արմենիա
Կլիմայական ցիկլի փոփոխության վերաբերյալ կանխատեսումները սկսում են իրականանալ։ 05.11.2021, Sputnik Արմենիա
2021-11-05T09:28+0400
2021-11-05T09:28+0400
2021-11-05T09:30+0400
գիտնական
երկիր մոլորակ
երաշտ
https://cdn.am.sputniknews.ru/img/343/42/3434207_0:13:1000:576_1920x0_80_0_0_203454a94f5e665f1b9ca041facc2196.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի - Sputnik. Երկիր մոլորակի գլոբալ տաքացումը լուրջ վնաս է հասցնում ջրի շրջապտույտին և առաջիկա տարիներին կարող է սարսափելի երաշտ առաջացնել: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ նման կարծիք է հայտնել գիտնական Փիթեր Գլեյքը։Նա նշել է, որ ջերմաստիճանի բարձրացումը ավելացնում է ջրային ռեսուրսների սպառումը։«Մեր պահեստարանների հեղուկն ավելի արագ է գոլորշիանում։ Գյուղատնտեսական մշակաբույսերի ոռոգման համար ավելի ու ավելի շատ է ջրի կարիք առաջանում»,– ասել է մասնագետը։Գլեյքը դժգոհել է, որ քաղաքական գործիչներն անտեսում էին գիտնականներին, որոնք վաղուց էին զգուշացնում առաջիկա աղետների մասին։ Նրա խոսքով` եթե իշխանություններն ավելի շուտ արձագանքին, կարելի էր գոնե մեղմել գլոբալ տաքացման հետևանքները։Կորոնավիրուսի համավարակի պատճառը գլոբալ տաքացումն է. Պան Գի ՄունՄասնագետները բազմաթիվ անգամ են խոսել ջերմաստիճանի բարձրացումը Ցելսիուսի 1,5-2 աստիճանի սահմաններում սահմանափակելու անհրաժեշտության մասին։ Այդ նպատակին հասնելու համար ավելի քան 190 երկրներ 2015 թվականի դեկտեմբերին ստորագրել են կլիմայի վերաբերյալ փարիզյան համաձայնագիրը, որը գլոբալ տաքացումը մեղմելուն ուղղված գործողություններ է պարունակում։ Փաստաթուղթը չի ենթադրում հանածո վառելիքից լիակատար հրաժարում, սակայն պետությունները պետք է միջոցներ ձեռնարկեն կլիմայի փոփոխություններին հարմարվելու, արտանետումները կրճատելու ու էներգիայի վերականգնվող աղբյուրների անցնելու ուղղությամբ:Ո՞ր երկրներն են շուտով անհետանալու աշխարհի քարտեզից
https://arm.sputniknews.ru/20211103/khavarman-puly-mvot-e-inchpes-varvel-inch-chi-kareli-anel-ajd-zhamanakahatvatsum-34877183.html
երկիր մոլորակ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/343/42/3434207_108:0:892:588_1920x0_80_0_0_55e49bd9c451c0ae8812deb0addb7ed3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գիտնական, երկիր մոլորակ, երաշտ
գիտնական, երկիր մոլորակ, երաշտ
Գիտնականը զգուշացնում է՝ աղետալի երաշտը մոտ է
09:28 05.11.2021 (Թարմացված է: 09:30 05.11.2021) Կլիմայական ցիկլի փոփոխության վերաբերյալ կանխատեսումները սկսում են իրականանալ։
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի - Sputnik. Երկիր մոլորակի գլոբալ տաքացումը լուրջ վնաս է հասցնում ջրի շրջապտույտին և առաջիկա տարիներին կարող է սարսափելի երաշտ առաջացնել:
ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ նման կարծիք է հայտնել գիտնական Փիթեր Գլեյքը։
Նա նշել է, որ ջերմաստիճանի բարձրացումը ավելացնում է ջրային ռեսուրսների սպառումը։
«Մեր պահեստարանների հեղուկն ավելի արագ է գոլորշիանում։ Գյուղատնտեսական մշակաբույսերի ոռոգման համար ավելի ու ավելի շատ է ջրի կարիք առաջանում»,– ասել է մասնագետը։
Գլեյքը դժգոհել է, որ քաղաքական գործիչներն անտեսում էին գիտնականներին, որոնք վաղուց էին զգուշացնում առաջիկա աղետների մասին։ Նրա խոսքով` եթե իշխանություններն ավելի շուտ արձագանքին, կարելի էր գոնե մեղմել գլոբալ տաքացման հետևանքները։
Մասնագետները բազմաթիվ անգամ են խոսել ջերմաստիճանի բարձրացումը Ցելսիուսի 1,5-2 աստիճանի սահմաններում սահմանափակելու անհրաժեշտության մասին։ Այդ նպատակին հասնելու համար ավելի քան 190 երկրներ 2015 թվականի դեկտեմբերին ստորագրել են կլիմայի վերաբերյալ փարիզյան համաձայնագիրը, որը գլոբալ տաքացումը մեղմելուն ուղղված գործողություններ է պարունակում։ Փաստաթուղթը չի ենթադրում հանածո վառելիքից լիակատար հրաժարում, սակայն պետությունները պետք է միջոցներ ձեռնարկեն կլիմայի փոփոխություններին հարմարվելու, արտանետումները կրճատելու ու էներգիայի վերականգնվող աղբյուրների անցնելու ուղղությամբ: