https://arm.sputniknews.ru/20211103/khavarman-puly-mvot-e-inchpes-varvel-inch-chi-kareli-anel-ajd-zhamanakahatvatsum-34877183.html
Խավարման փուլը մոտ է. ինչպե՞ս վարվել, ի՞նչ չի կարելի անել այդ ժամանակահատվածում
Խավարման փուլը մոտ է. ինչպե՞ս վարվել, ի՞նչ չի կարելի անել այդ ժամանակահատվածում
Sputnik Արմենիա
Երկրի բնակիչներին մինչև 2021 թվականի վերջը միանգամից երկու խավարում է սպասում։ Նոյեմբերին տեղի կունենա Լուսնի խավարումը, դեկտեմբերին՝ արեգակնայինը։ Ինչպես... 03.11.2021, Sputnik Արմենիա
2021-11-03T08:29+0400
2021-11-03T08:29+0400
2021-11-03T08:29+0400
արև
երկիր մոլորակ
լուսին
լուսնի խավարում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/0b/27894045_0:160:3073:1888_1920x0_80_0_0_c1ab26426c6f3b29aaaa7ee4bb1eac7d.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի- Sputnik. Երկիր մոլորակը մտնում է խավարման փուլ։ 2021 թվականի նոյեմբերի 19-ին մոլորակի բնակիչները կկարողանան դիտել երկու աստղագիտական երևույթ՝ մասնակի լուսնային խավարում ու լիալուսին:Իսկ 2021 թվականի դեկտեմբերի 4-ին Արեգակի ամբողջական խավարում տեղի կունենա։ Լուսնի ու արևի խավարման միջև ընկած ժամանակը կոչվում է խավարման միջանցք:Լուսնի մասնակի խավարումԻնչպե՞ս է տեղի ունենում լուսնի խավարումը: Արևը, երկիրն ու լուսինը նույն գծի վրա են հայտնվում: Մեր մոլորակն իրենով փակում է լուսինն ու ստվեր գցում արբանյակի վրա։2021 թվականի խավարման առանձնահատկությունն այն է, որ այն մասնակի կլինի, այսինքն՝ Լուսինը միայն մասնակիորեն կհայտնվի Երկրի ստվերում։Այն տեսանելի կլինի աշխարհի միանգամից մի քանի կետերից՝ Հարավային և Հյուսիսային Ամերիկայից, Ասիայից, Խաղաղ օվկիանոսից, Ինդոնեզիայից, Ավստրալիայից, Ռուսաստանից՝ Չուկոտկայից և Կամչատկայից։Խավարման ժամանակ Լուսինը լիովին չի անհետանում, այլ դառնում է արյան պես կարմիր, դրա համար այն կոչում են արյունոտ:2021 թվականի դեկտեմբերի 19-ին նաև Լուսինը կդառնա միկրոլուսին։ Այդ պահին բնական արբանյակը կհեռանա երկրից։Արևի ամբողջական խավարումԱրևի ամբողջական խավարման ժամանակ երկնային մարմիները կկանգնեն մի գծի վրա` հետևյալ դասավորությամբ՝ Արև-Լուսին-Երկիր։ Արևը երկնքում է կմթնի, կդառնա սև։ Լուսինը կանցնի նրա սկավառակի վրայով և ամբողջությամբ կփակի այն, այդ պատճառով նման խավարումը կոչվում է ամբողջական։ Այն կտևի 1 րոպե 54 վայրկյան։Ինչո՞վ է վտանգավոր խավարումների միջանցքըԴեռ հնուց մարդիկ վախենում էին խավարումից։ Համարվում էր, որ սև Արևն ու արյունալի Լուսինը բնական կատակլիզմներ, աղետներ, սով ու զրկանքներ են կանխատեսում:Աստղագուշակների կարծիքով՝ նման ժամանակահատվածներում մարդիկ դառնում են էմոցիոնալ անկայուն, սրվում են հոգեկան հիվանդությունները, ավելանում է պատահարների ու հանցագործությունների թիվը:Ցլի տարի. այս կենդանու հետ կապված ի՞նչ ավանդույթներ կան աշխարհի տարբեր երկրներումԴիտարկումները ցույց են տվել, որ արևային խավարումը իսկապես ազդեցություն է ունենում կենդանիների ու թռչունների վրա: Կենդանիները նման պահերին անհանգստություն են ցուցաբերում, թռչունները՝ ընդհակառակը, քնում են:Ինչ է կարելի և ինչ չի կարելի անել խավարումների միջանցքի ժամանակՀեռուստապրոդյուսեր, աստղագետ Ալյոնա Նիկոլսկայայի կարծիքով՝ 2021 թվականի նոյեմբեր- դեկտեմբերին սպասվող խավարումների միջանցքն արդեն իրեն զգացնել է տալիս աշխարհի տարբեր ծայրերում տեղի ունեցող բազմաթիվ իրադարձություններով. օրինակ` Ալեք Բոլդուինի ֆիլմի նկարահանումների ողբերգական հրաձգությունը, Պենզայի մարզում մարդկային զոհերով զանգվածային հրդեհը, «Լյապիս Տրուբեցկոյ» խմբի համերգի ժամանակ տեղի ունեցած ծեծկռտուքը:10-ամյա հեռանկարում խնդիրներից խուսափելու համար նա խորհուրդ է տալիս զգույշ վարվել ու չձեռնարկել այնպիսի գործողություններ ու որոշումներ, որոնք կարող են մեզ վերադառնալ բումերանգով:«Փորձեք այս ժամանակահատվածում հեռու մնալ թունավոր, ագրեսիվ մարդկանցից։ Այն մարդկանցից, ովքեր շատ լավ չեն վերահսկում իրենց ու իրենց գործողությունները: Որքան էլ ձեզ փորձեն հունից հանել, ոչ մի դեպքում վրեժ մի լուծեք և կռիվ մի սարքեք», - խորհուրդ է տալիս աստղաբանը։Նրա խոսքով՝ խավարման միջանցքի շրջանում պետք չէ ամուսնանալ, փոխել աշխատանքը, լուրջ գնումներ կատարել, ճակատագրական որոշումներ կայացնել։Նիկոլսկին խորհուրդ է տալիս մի փոքր սպասել ու հետաձգել կարևոր իրադարձությունները:
https://arm.sputniknews.ru/20210526/astxaban-gerlusin-superlusin-27680361.html
երկիր մոլորակ
լուսին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/0b/27894045_170:0:2901:2048_1920x0_80_0_0_07fbd20bff47a531ed7a2c6d2f115e5d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արև, երկիր մոլորակ, լուսին, լուսնի խավարում
արև, երկիր մոլորակ, լուսին, լուսնի խավարում
Խավարման փուլը մոտ է. ինչպե՞ս վարվել, ի՞նչ չի կարելի անել այդ ժամանակահատվածում
Երկրի բնակիչներին մինչև 2021 թվականի վերջը միանգամից երկու խավարում է սպասում։ Նոյեմբերին տեղի կունենա Լուսնի խավարումը, դեկտեմբերին՝ արեգակնայինը։ Ինչպես վարվել այս ժամանակահատվածում 10 տարվա կտրվածքով խնդիրներից խուսափելու համար։
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի- Sputnik. Երկիր մոլորակը մտնում է խավարման փուլ։ 2021 թվականի նոյեմբերի 19-ին մոլորակի բնակիչները կկարողանան դիտել երկու աստղագիտական երևույթ՝ մասնակի լուսնային խավարում ու լիալուսին:
Իսկ 2021 թվականի դեկտեմբերի 4-ին Արեգակի ամբողջական խավարում տեղի կունենա։ Լուսնի ու արևի խավարման միջև ընկած ժամանակը կոչվում է խավարման միջանցք:
Ինչպե՞ս է տեղի ունենում լուսնի խավարումը: Արևը, երկիրն ու լուսինը նույն գծի վրա են հայտնվում: Մեր մոլորակն իրենով փակում է լուսինն ու ստվեր գցում արբանյակի վրա։
2021 թվականի խավարման առանձնահատկությունն այն է, որ այն մասնակի կլինի, այսինքն՝ Լուսինը միայն մասնակիորեն կհայտնվի Երկրի ստվերում։
Այն տեսանելի կլինի աշխարհի միանգամից մի քանի կետերից՝ Հարավային և Հյուսիսային Ամերիկայից, Ասիայից, Խաղաղ օվկիանոսից, Ինդոնեզիայից, Ավստրալիայից, Ռուսաստանից՝ Չուկոտկայից և Կամչատկայից։
Խավարման ժամանակ Լուսինը լիովին չի անհետանում, այլ դառնում է արյան պես կարմիր, դրա համար այն կոչում են արյունոտ:
2021 թվականի դեկտեմբերի 19-ին նաև Լուսինը կդառնա միկրոլուսին։ Այդ պահին բնական արբանյակը կհեռանա երկրից։
Արևի ամբողջական խավարման ժամանակ երկնային մարմիները կկանգնեն մի գծի վրա` հետևյալ դասավորությամբ՝ Արև-Լուսին-Երկիր։ Արևը երկնքում է կմթնի, կդառնա սև։ Լուսինը կանցնի նրա սկավառակի վրայով և ամբողջությամբ կփակի այն, այդ պատճառով նման խավարումը կոչվում է ամբողջական։ Այն կտևի 1 րոպե 54 վայրկյան։
Ինչո՞վ է վտանգավոր խավարումների միջանցքը
Դեռ հնուց մարդիկ վախենում էին խավարումից։ Համարվում էր, որ սև Արևն ու արյունալի Լուսինը բնական կատակլիզմներ, աղետներ, սով ու զրկանքներ են կանխատեսում:
Աստղագուշակների կարծիքով՝ նման ժամանակահատվածներում մարդիկ դառնում են էմոցիոնալ անկայուն, սրվում են հոգեկան հիվանդությունները, ավելանում է պատահարների ու հանցագործությունների թիվը:
Դիտարկումները ցույց են տվել, որ արևային խավարումը իսկապես ազդեցություն է ունենում կենդանիների ու թռչունների վրա: Կենդանիները նման պահերին անհանգստություն են ցուցաբերում, թռչունները՝ ընդհակառակը, քնում են:
Ինչ է կարելի և ինչ չի կարելի անել խավարումների միջանցքի ժամանակ
Հեռուստապրոդյուսեր, աստղագետ Ալյոնա Նիկոլսկայայի կարծիքով՝ 2021 թվականի նոյեմբեր- դեկտեմբերին սպասվող խավարումների միջանցքն արդեն իրեն զգացնել է տալիս աշխարհի տարբեր ծայրերում տեղի ունեցող բազմաթիվ իրադարձություններով. օրինակ` Ալեք Բոլդուինի ֆիլմի նկարահանումների ողբերգական հրաձգությունը, Պենզայի մարզում մարդկային զոհերով զանգվածային հրդեհը, «Լյապիս Տրուբեցկոյ» խմբի համերգի ժամանակ տեղի ունեցած ծեծկռտուքը:
«Այն ամենը, ինչ մենք անում ենք կամ չենք անում խավարումների միջանցքի ընթացքում, մեզ վրա այնպիսի ազդեցություն են թողնում, որ կարող ենք իրավիճակը փոխել միայն 9,5 կամ նույնիսկ 18,5 տարի անց», - նախազգուշացնում է Նիկոլսկայան Sputnik Բելառուս ռադիոկայանին տված հարցազրույցում:
10-ամյա հեռանկարում խնդիրներից խուսափելու համար նա խորհուրդ է տալիս զգույշ վարվել ու չձեռնարկել այնպիսի գործողություններ ու որոշումներ, որոնք կարող են մեզ վերադառնալ բումերանգով:
«Փորձեք այս ժամանակահատվածում հեռու մնալ թունավոր, ագրեսիվ մարդկանցից։ Այն մարդկանցից, ովքեր շատ լավ չեն վերահսկում իրենց ու իրենց գործողությունները: Որքան էլ ձեզ փորձեն հունից հանել, ոչ մի դեպքում վրեժ մի լուծեք և կռիվ մի սարքեք», - խորհուրդ է տալիս աստղաբանը։
Նրա խոսքով՝ խավարման միջանցքի շրջանում պետք չէ ամուսնանալ, փոխել աշխատանքը, լուրջ գնումներ կատարել, ճակատագրական որոշումներ կայացնել։
Նիկոլսկին խորհուրդ է տալիս մի փոքր սպասել ու հետաձգել կարևոր իրադարձությունները: