https://arm.sputniknews.ru/20211105/aghqatutjan-makardaky-hajastanum-atshel-e-7-tvokvosajin-ketvov-inch-e-anum-karavarutjuny-35014082.html
Աղքատության մակարդակը Հայաստանում աճել է 7 տոկոսային կետով. ի՞նչ է անում կառավարությունը
Աղքատության մակարդակը Հայաստանում աճել է 7 տոկոսային կետով. ի՞նչ է անում կառավարությունը
Sputnik Արմենիա
Բյուջեով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 1-ից բարձրացնել կենսաթոշակներն ու նպաստները։ 05.11.2021, Sputnik Արմենիա
2021-11-05T10:41+0400
2021-11-05T10:41+0400
2021-11-05T10:55+0400
հայաստան
տիգրան խաչատրյան
թադևոս ավետիսյան
աղքատություն
https://cdn.am.sputniknews.ru/img/2144/07/21440789_0:0:1600:900_1920x0_80_0_0_e0894f889d99b3d8cabb9327fd5cbd8b.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik․ Համաշխարհային բանկի գնահատականներով` աղքատության մակարդակը Հայաստանում աճել է 7 տոկոսային կետով։ Այսօր ԱԺ–ում աշխատանքի և սոցիալական ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022 թվականի բյուջեի քննարկման ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության անդամ, աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Թադևոս Ավետիսյանը։Նախարարը նշեց, որ կառավարությունը փորձում է լուծել խնդիրը։ Խաչատրյանի խոսքով` գնաճը կարճաժամկետ հատվածում վնասել է հասարակության բոլոր սոցիալական շերտերին, ոչ միայն նրանց, ովքեր սոցիալական նպաստների, կենսաթոշակների պատճառով ավելի շատ են կախված կառավարության որոշումներից։«Բայց փորձում ենք քայլերի հաջորդականությունը դասավորել այնպես, որ չվտանգենք երկարաժամկետ կայունությունն ու երկարաժամկետ ծրագրերը»,– ասաց Խաչատրյանը։Նշենք, որ 2022 թվականի բյուջեով սոցիալական ոլորտի հատկացումներն աճել են 15 տոկոսով` հասնելով 580 միլիարդ դրամի։Հիշեցնենք` Կենտրոնական բանկի կանխատեսման համաձայն` այս տարի Հայաստանում գրանցվող բարձր գնաճը կշարունակվի մինչև տարեվերջ: 2022 թվականի սկզբից այն աստիճանաբար կթուլանա ու կհասնի 4%-ի:Այս կանխատեսումն է դրված նաև կառավարության` սեպտեմբերի 30-ի նիստում հավանության արժանացած 2022թ–ի բյուջեի նախագծի հիմքում։Բյուջեով 2022 թվականի հունվարի 1-ից նախատեսվում է 2-3 հազար դրամով բարձրացնել կենսաթոշակներն ու նպաստները։Նվազագույն կենսաթոշակը, ինչպես նաև կերակրողին կորցնելու դեպքում վճարվող նպաստների չափերը հունվարի 1-ից նախատեսվում է 26 500–ից դարձնել 28 600։Զինծառայողների հաշմանդամության կենսաթոշակն էլ նախատեսվում է ավելացնել 3000 դրամով։
https://arm.sputniknews.ru/20211104/gnatshy-hajastanum-inchy-inchqan-e-tankacel-34996837.html
https://arm.sputniknews.ru/20211104/inchpes-e-ajrvum-gazy-ev-vorqanvov-e-jermacnum-meknabanel-e-gazprvom-armenia-ynkerutjuny-35003148.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2144/07/21440789_120:0:1320:900_1920x0_80_0_0_b71247f58aa9af458ad06d202c6fc2f5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, տիգրան խաչատրյան, թադևոս ավետիսյան, աղքատություն
հայաստան, տիգրան խաչատրյան, թադևոս ավետիսյան, աղքատություն
Աղքատության մակարդակը Հայաստանում աճել է 7 տոկոսային կետով. ի՞նչ է անում կառավարությունը
10:41 05.11.2021 (Թարմացված է: 10:55 05.11.2021) Բյուջեով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 1-ից բարձրացնել կենսաթոշակներն ու նպաստները։
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik․ Համաշխարհային բանկի գնահատականներով` աղքատության մակարդակը
Հայաստանում աճել է 7 տոկոսային կետով։ Այսօր ԱԺ–ում աշխատանքի և սոցիալական ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022 թվականի բյուջեի քննարկման ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության անդամ, աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Թադևոս Ավետիսյանը։
«Հայաստանում դեռ պաշտոնական վիճակագրություն չկա աղքատության ներկա վիճակի մասին, բայց Համաշխարհային բանկի գնահատականներով` աղքատության մակարդակը մեր երկրում աճել է»,– ասաց նա` ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանից հետաքրքրվելով, թե ինչ է անում այս ուղղությամբ կառավարությունը։
Նախարարը նշեց, որ կառավարությունը փորձում է լուծել խնդիրը։ Խաչատրյանի խոսքով` գնաճը կարճաժամկետ հատվածում վնասել է հասարակության բոլոր սոցիալական շերտերին, ոչ միայն նրանց, ովքեր սոցիալական նպաստների, կենսաթոշակների պատճառով ավելի շատ են կախված կառավարության որոշումներից։
«Բայց փորձում ենք քայլերի հաջորդականությունը դասավորել այնպես, որ չվտանգենք երկարաժամկետ կայունությունն ու երկարաժամկետ ծրագրերը»,– ասաց Խաչատրյանը։
Նշենք, որ 2022 թվականի բյուջեով սոցիալական ոլորտի հատկացումներն աճել են 15 տոկոսով` հասնելով 580 միլիարդ դրամի։
Հիշեցնենք` Կենտրոնական բանկի կանխատեսման համաձայն` այս տարի
Հայաստանում գրանցվող բարձր գնաճը կշարունակվի մինչև տարեվերջ: 2022 թվականի սկզբից այն աստիճանաբար կթուլանա ու կհասնի 4%-ի:
Այս կանխատեսումն է դրված նաև կառավարության` սեպտեմբերի 30-ի նիստում հավանության արժանացած 2022թ–ի բյուջեի նախագծի հիմքում։
Բյուջեով 2022 թվականի հունվարի 1-ից նախատեսվում է 2-3 հազար դրամով բարձրացնել կենսաթոշակներն ու նպաստները։
Նվազագույն կենսաթոշակը, ինչպես նաև կերակրողին կորցնելու դեպքում վճարվող նպաստների չափերը հունվարի 1-ից նախատեսվում է 26 500–ից դարձնել 28 600։
Զինծառայողների հաշմանդամության կենսաթոշակն էլ նախատեսվում է ավելացնել 3000 դրամով։