https://arm.sputniknews.ru/20211104/vorvosh-bk-ner-hakapatvastumajin-qarvoz-anvogh-bzhishknerin-ashkhatanqic-hanel-en-avanesjan--34986476.html
Որոշ ԲԿ-ներ հակապատվաստումային քարոզ անող բժիշկներին աշխատանքից հանել են․ Ավանեսյան
Որոշ ԲԿ-ներ հակապատվաստումային քարոզ անող բժիշկներին աշխատանքից հանել են․ Ավանեսյան
Sputnik Արմենիա
Անահիտ Ավանեսյանը նշեց՝ բժիշկների լիցենզավորման հետ կապված լուրջ պլաններ ունեն, և եթե բժիշկը հակապատվաստումային գործունեությամբ զբաղվի, չի կարողանա լիցենզիան... 04.11.2021, Sputnik Արմենիա
2021-11-04T13:34+0400
2021-11-04T13:34+0400
2021-11-04T13:57+0400
անահիտ ավանեսյան
բժիշկ
պատվաստում
կորոնավիրուսը հայաստանում և արցախում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/18/34623094_0:29:1920:1109_1920x0_80_0_0_71703a6213b65a1feb904864cfcd47ec.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. Որոշ ԲԿ-ներ հակապատվաստումային քարոզ իրականացնող իրենց բժիշկներին աշխատանքից ազատել են։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ «Հակապատվաստումային քարոզ իրականացնող բժիշկները շատ չեն, սակայն նրանք բավական ակտիվ են և օրուգիշեր զբաղված են այս վնասարարարությամբ։ Մենք մոնիթորինգ ենք անում, որպեսզի հասկանանք՝ արդյո՞ք բժիշկն իրավունք ունի զբաղեցնել մի պաշտոն, որին հակառակ է իր հանրային խոսքը կառուցում»,-ասաց Ավանեսյանը։ Նրա խոսքով՝ բժիշկների լիցենզավորման կարգում պետք է նշվի, որ նա չի կարող հակագիտական, հակապատվաստումային գործողություններ իրականացնել։ Ավանեսյանը նշեց՝ բժիշկների լիցենզավորման հետ կապված լուրջ պլաններ ունեն, և եթե բժիշկը հակապատվաստումային գործունեությամբ զբաղվի, չի կարողանա չի լիցենզիան պահպանել։Հիշեցնենք, որ նոյեմբերի 1-ից կորոնավիրուսի հետ կապված հակահամաճարակային նոր կարգավորում կգործի։ Այն քաղաքացիները, որոնք աշխատում են և պատվաստվել են առաջին դեղաչափով, եթե խախտեն առաջին և երկրորդ դեղաչափի միջև պատվաստման ժամկետները, ապա գործատուին պետք է ներկայացնեն ՊՇՌ հետազոտման բացասական արդյունք։
https://arm.sputniknews.ru/20211103/nvojemberi-6-y-vanadzvorum-patvastumneri-or-e-hajtararvel-34951780.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/18/34623094_149:0:1856:1280_1920x0_80_0_0_e6e11fdb32149e0b698f40ca277bc5d1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
անահիտ ավանեսյան, բժիշկ, պատվաստում, կորոնավիրուսը հայաստանում և արցախում
անահիտ ավանեսյան, բժիշկ, պատվաստում, կորոնավիրուսը հայաստանում և արցախում
Որոշ ԲԿ-ներ հակապատվաստումային քարոզ անող բժիշկներին աշխատանքից հանել են․ Ավանեսյան
13:34 04.11.2021 (Թարմացված է: 13:57 04.11.2021) Անահիտ Ավանեսյանը նշեց՝ բժիշկների լիցենզավորման հետ կապված լուրջ պլաններ ունեն, և եթե բժիշկը հակապատվաստումային գործունեությամբ զբաղվի, չի կարողանա լիցենզիան պահպանել։
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. Որոշ ԲԿ-ներ հակապատվաստումային քարոզ իրականացնող իրենց բժիշկներին աշխատանքից ազատել են։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Հակապատվաստումային քարոզ իրականացնող բժիշկները շատ չեն, սակայն նրանք բավական ակտիվ են և օրուգիշեր զբաղված են այս վնասարարարությամբ։ Մենք մոնիթորինգ ենք անում, որպեսզի հասկանանք՝ արդյո՞ք բժիշկն իրավունք ունի զբաղեցնել մի պաշտոն, որին հակառակ է իր հանրային խոսքը կառուցում»,-ասաց Ավանեսյանը։
Նրա խոսքով՝ բժիշկների լիցենզավորման կարգում պետք է նշվի, որ նա չի կարող հակագիտական, հակապատվաստումային գործողություններ իրականացնել։ Ավանեսյանը նշեց՝ բժիշկների լիցենզավորման հետ կապված լուրջ պլաններ ունեն, և եթե բժիշկը հակապատվաստումային գործունեությամբ զբաղվի, չի կարողանա չի լիցենզիան պահպանել։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 1-ից կորոնավիրուսի հետ կապված հակահամաճարակային նոր կարգավորում կգործի։ Այն քաղաքացիները, որոնք աշխատում են և պատվաստվել են առաջին դեղաչափով, եթե խախտեն առաջին և երկրորդ դեղաչափի միջև պատվաստման ժամկետները, ապա գործատուին պետք է ներկայացնեն ՊՇՌ հետազոտման բացասական արդյունք։