00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Իշխանության քայլերն արդյունավետ չեն. Մելոյանը` դատարանների գերծանրաբեռնվածության մասին

Մելոյան. Դատարանների գերծանրաբեռնվածության հիմնական խնդիրը դատավորների նվազ քանակն է
Բաժանորդագրվել
Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն, իրավագետ Գոհար Մելոյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է հայաստանյան դատարանների գերծանրաբեռնվածության խնդրին։
Մինչ օրս դատարանների գերծանրաբեռնվածության հիմնական պատճառը դատավորների թվաքանակի սակավությունն է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց իրավագետ Գոհար Մելոյանը։
Նրա խոսքով`ունենք անհամաչափ քանակով դատավորներ` ի տարբերություն գործերի, որոնք գտնվում են նրանց վարույթում, ինչը լրջագույն խնդիր է առաջացնում արդարադատության իրականացման առումով։
«Հատկապես դա վերաբերում է «ողջամիտ ժամկետ» եզրույթին, որովհետև դատավորների նվազ քանակը հանգեցնում է նրան, որ դատական գործերը ողջամիտ ժամկետում քննելու մարդկանց սահմանադրական իրավունքը որոշ չափով ոտնահարվում է։ Օրինակ` կա վարչական դատարանի դատավոր, որի վարույթում գտնվում է ավելի քան 1000 դատական գործ, ինչն իրապես լուրջ խնդիր է»,– ասաց իրավագետը։
Կարեն Անդրեասյան - Sputnik Արմենիա, 1920, 11.10.2021
Դատավորների հետ կապված մոտ 200 բողոքներ են ուսումնասիրվում․ Անդրեասյանը՝ վեթինգի մասին
Մելոյանի դիտարկմամբ` պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ ներմուծվեց արբիտրաժի ինստիտուտը, որը մի շարք խնդիրներից զատ, դատական իշխանության ծանրաբեռնվածությունը թեթևացնելու նպատակ ուներ, բայց ցավոք սրտի, մեր իրավական մշակույթում մարդիկ լավ չեն պատկերացնում արբիտրաժի ինստիտուտի դերակատարությունը։ Այսինքն` արբիտրաժի ինստիտուտի հանդեպ կա վստահության պակաս և քաղաքացիները դրանից այդքան էլ չեն օգտվում, իրենց խնդիրների լուծումը պատկերացնում են առաջին հերթին դատարան դիմելու եղանակով։

«Այդուհանդերձ դատական իշխանության իրավասության ներքո գտնվող այսքան գործերի քանակը նպաստում է դրա նկատմամբ վստահության բարձրացմանը։ Որքան էլ պիտակավորում են որոշ դատավորների, բայցևայնպես ականատես ենք նաև այն իրողության, որ վերջին տարիների ընթացքում շատերը ցուցաբերեցին արդարամտություն օրենքի և իրենց խղճի հանդեպ` չնայած, որ գործադիր իշխանության գործունեության համատեքստում առկա է շատ վատ միտում։ Խոսքը վերաբերում է դատարանների ծանրաբեռնվածությունը թեթևացնելու գործում անպատրաստակամ մոտեցում դրսևորելուն»,– ասաց իրավագետը։

Մելոյանի խոսքով` ակնհայտորեն պետք է լինի դատավորների թվաքանակի մեծացում ըստ օրենքի և բյուջեի ընձեռած հնարավորությունների, սակայն իշխող քաղաքական ուժի կողմից ձեռնարկող քայլերն արդյունավետ չեն, քանի որ ավելացնում են, այլ ոչ թե թեթևացնում վարչարարական ծանրաբեռնվածությունը և արդարադատությունն ավելի մատչելի դարձնելու փոխարեն` քաղաքացիների համար ստեղծվում են ավելի վատթար պայմաններ։
Բարձրագույն դատական խորհրդի դատական դեպարտամենտի ղեկավար Խաչիկ Ղազարյանի պնդմամբ՝ Հայաստանում դատարաններն աշխատում են գերծանրաբեռնված:
Հայաստանի ՄԻՊ–ը դիմել է Սահմանադրական դատարան
Քաղաքացիական գործերով Երևանում և մարզերում միջին ծանրաբեռնվածությունը գրեթե 1500-2000 գործ է, որը բավականաչափ շատ է, նույնը քրեական գործերով:
Ղազարյանի վստահեցմամբ՝ դատավորների թիվն ավելացնելու ցանկությունը մեծ է, սակայն կախված է ֆինանսավորումից:
Լրահոս
0