https://arm.sputniknews.ru/20211104/inchu-en-gvortsughumneri-tsakhsery-4-5-angam-avelacel-pataskhanum-e-ag-pvokhnakharary-34993700.html
Ինչո՞ւ են գործուղումների ծախսերը 4-5 անգամ ավելացել. պատասխանում է ԱԳ փոխնախարարը
Ինչո՞ւ են գործուղումների ծախսերը 4-5 անգամ ավելացել. պատասխանում է ԱԳ փոխնախարարը
Sputnik Արմենիա
ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում այս հարցը բարձրացրեց... 04.11.2021, Sputnik Արմենիա
2021-11-04T16:10+0400
2021-11-04T16:10+0400
2021-11-04T16:15+0400
հայաստան
հհ արտաքին գործերի նախարարություն. ագն
գործուղում
ծախս
անդրանիկ թևանյան («պոլիտէկոնոմիա» հետազոտական կենտրոնի ղեկավար)
բյուջե
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/04/34992477_0:84:1600:984_1920x0_80_0_0_4641161bc9593f52046dfabb7ebfeaa5.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. 2021թ–ին 2020–ի համեմատ ծառայողական գործուղումների ծախսերը պետական բյուջեում աճել են շուրջ 5 անգամ։ Հատկապես կտրուկ են աճել արտասահմանյան գործողումների ծախսերը։ Նույն տենդենցը պահպանվել է նաև 2022թ–ի բյուջեի նախագծում։Այս մասին այսօր ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում բյուջե- 2022–ի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Անդրանիկ Թևանյանը։«Ես նայում եմ` գործուղումների ծախսերը 473 մլն–ից 2 մլրդ 489 մլն են դարձել։ Այսինքն` մոտ 4-5 անգամ աճել են, և մյուս տարի էլ այդ «դոզան» պահպանվելու է»,– ասաց Թևանյանը` ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղևոնդյանից հետաքրքրվելով, թե ինչով է պայմանավորված նման աճը և որն է այդ գործուղումների արդյունքը։Նիկոլ Փաշինյանը Ռուսաստան է գործուղում Արման ԽոջոյանինՂևոնդյանը նախ արձանագրեց, որ 2020թ–ի հետ համեմատելը ճիշտ չէ, քանի որ գործուղումներն այդ տարի գրեթե զրոյական են եղել` COVID-ով պայմանավորված։«Արձանագրելով կտրուկ աճ` մենք պետք է արձանագրենք կտրուկ անկում` 2020թ–ին,– ասաց Ղևոնդյանը,– 2020թ–ի շատ–շատ միջոցառումներ տեղափոխվեցին 2021թ»։Ինչ վերաբերում է գործուղումների տնտեսական էֆեկտին` ԱԳ փոխնախարարի դիտարկմամբ` այդ հարցն իրենց գերատեսչության տիրույթում չէ։
https://arm.sputniknews.ru/20211101/pashinjany-vostikanapeti-teghakalin-gvortsughum-e-stambul--34898192.html
https://arm.sputniknews.ru/20211104/hhn-petq-e-araj-tani-arcakhi-harcvov-tshanachum-hanun-prkutjan-tezy-pvokhartgvortsnakharar-34981969.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/04/34992477_89:0:1512:1067_1920x0_80_0_0_7c0ac83db0eb71d6777edc5bcf7ec105.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հհ արտաքին գործերի նախարարություն. ագն, գործուղում, ծախս, անդրանիկ թևանյան («պոլիտէկոնոմիա» հետազոտական կենտրոնի ղեկավար), բյուջե
հայաստան, հհ արտաքին գործերի նախարարություն. ագն, գործուղում, ծախս, անդրանիկ թևանյան («պոլիտէկոնոմիա» հետազոտական կենտրոնի ղեկավար), բյուջե
Ինչո՞ւ են գործուղումների ծախսերը 4-5 անգամ ավելացել. պատասխանում է ԱԳ փոխնախարարը
16:10 04.11.2021 (Թարմացված է: 16:15 04.11.2021) ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում այս հարցը բարձրացրեց «Հայաստան» խմբակցության անդամ Անդրանիկ Թևանյանը։
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. 2021թ–ին 2020–ի համեմատ ծառայողական գործուղումների ծախսերը պետական բյուջեում աճել են շուրջ 5 անգամ։ Հատկապես կտրուկ են աճել արտասահմանյան գործողումների ծախսերը։ Նույն տենդենցը պահպանվել է նաև 2022թ–ի բյուջեի նախագծում։
Այս մասին այսօր ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում բյուջե- 2022–ի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Անդրանիկ Թևանյանը։
«Ես նայում եմ` գործուղումների ծախսերը 473 մլն–ից 2 մլրդ 489 մլն են դարձել։ Այսինքն` մոտ 4-5 անգամ աճել են, և մյուս տարի էլ այդ «դոզան» պահպանվելու է»,– ասաց Թևանյանը` ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղևոնդյանից հետաքրքրվելով, թե ինչով է պայմանավորված նման աճը և որն է այդ գործուղումների արդյունքը։
Ղևոնդյանը նախ արձանագրեց, որ 2020թ–ի հետ համեմատելը ճիշտ չէ, քանի որ գործուղումներն այդ տարի գրեթե զրոյական են եղել` COVID-ով պայմանավորված։
«Արձանագրելով կտրուկ աճ` մենք պետք է արձանագրենք կտրուկ անկում` 2020թ–ին,– ասաց Ղևոնդյանը,– 2020թ–ի շատ–շատ միջոցառումներ տեղափոխվեցին 2021թ»։
Ինչ վերաբերում է գործուղումների տնտեսական էֆեկտին` ԱԳ փոխնախարարի դիտարկմամբ` այդ հարցն իրենց գերատեսչության տիրույթում չէ։