https://arm.sputniknews.ru/20211102/spitakum-zhamanakavor-tan-teghum-hh-ishkhanutjunnery-nvor-shenq-kkarucen-40-bnakaranvov-34927198.html
Սպիտակում ժամանակավոր տան տեղում ՀՀ իշխանությունները նոր շենք կկառուցեն՝ 40 բնակարանով
Սպիտակում ժամանակավոր տան տեղում ՀՀ իշխանությունները նոր շենք կկառուցեն՝ 40 բնակարանով
Sputnik Արմենիա
Փայտե շենքն ավելի քան 30 տարի առաջ կառուցվել էր որպես ժամանակավոր շինություն և արդեն պիտանի չէ բնակության համար։ 02.11.2021, Sputnik Արմենիա
2021-11-02T18:50+0400
2021-11-02T18:50+0400
2021-11-02T18:53+0400
շենք
վթարային շենք
սպիտակ
սպիտակի երկրաշարժ 1988
երկրաշարժ
անօթևան
https://cdn.am.sputniknews.ru/img/1610/24/16102479_0:78:1500:922_1920x0_80_0_0_4310952023d053288cc2393974810492.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. Սպիտակում ժամանակավոր երկհարկանի շենքի տեղում ՀՀ իշխանությունները նոր շենք կկառուցեն՝ 40 բնակարանով։ Ինչպես Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը, Սպիտակում նշված տունը կառուցվել է փայտե պանելներից (վահանաձև տիպի տուն) և նախատեսված է եղել ժամանակավոր բնակության համար։Անցած 30 տարվա ընթացքում այն բնակության համար բացարձակ ոչ պիտանի է դարձել։ Դրա փոխարեն նոր, բազմաբնակարան շենք կկառուցվի, ավելացրեց Ղուլարյանը։ Այդ նպատակով պետբյուջեից 325 միլիոն դրամ է հատկացվել։Հաջորդ տարի աշխատանքներ կիրականացվեն Գյումրիում վթարային բնակելի շենքի հիմնանորոգման ուղղությամբ, նշեց Քաղաքաշինության պետական կոմիտեի ղեկավարը:Նա նաև տեղեկացրեց, որ վթարային շենքի փոխարեն նոր շենք է կառուցվել նաև Ապարանում։ Այս ծրագիրը նախատեսված էր 2021 թ․-ի համար։ Հին տան տեղում արդեն ավարտին է մոտենում նոր շենքի կառուցումը, որտեղ կտեղավորեն բնակիչներին։Շարունակվում է նաև Ադրբեջանի հետ ներկայիս սահմանի մոտ գտնվողՇուռնուխ գյուղում նոր բնակելի տների կառուցումը։ 2022 թ․-ի հունիս-հուլիս ամիսներին կկառուցվի 13 բնակելի տուն, տեղ է թողնվել նաև նոր տների կառուցման համար, հավելեց Ղուլարյանը:Եվ, ի վերջո, կոմիտեն հանդես կգա Երևանում բնակելի տների կառուցման նոր առաջարկներով։ Մասնավոր կառուցապատողներին կառաջարկեն վթարային տների փոխարեն նոր շենքեր կառուցել՝ ավելի շատ հարկերով, այնտեղ վերաբնակեցնել հին շենքի բնակիչներին, իսկ մնացած բնակարանները՝ վաճառել։Երկրաշարժից հետո անօթևան մնացածների համար դեռ տներ են կառուցվում. ծրագրի վերջին փուլն էՆմանատիպ նախագծեր արդեն իրականացվել են Երևանի Աջափնյակ թաղամասում (Շինարարների և Արզումանյան փողոցներում)։
https://arm.sputniknews.ru/20211102/minchev-tareverj-arcakhi-majraqaghaqum-shahagvortsman-khandznvi-shurj-300-bnakaran-34924986.html
https://arm.sputniknews.ru/20201207/spitaki-erkrasharzic-31-tari-anc-voxbergutyan-shurj-vorosh-miferi-ev-varkatcneri-masin-21339785.html
սպիտակ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1610/24/16102479_84:0:1417:1000_1920x0_80_0_0_cd63a6fd06a0283e567f705d1d8ebe4d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
շենք, վթարային շենք, սպիտակ, սպիտակի երկրաշարժ 1988, երկրաշարժ, անօթևան
շենք, վթարային շենք, սպիտակ, սպիտակի երկրաշարժ 1988, երկրաշարժ, անօթևան
Սպիտակում ժամանակավոր տան տեղում ՀՀ իշխանությունները նոր շենք կկառուցեն՝ 40 բնակարանով
18:50 02.11.2021 (Թարմացված է: 18:53 02.11.2021) Փայտե շենքն ավելի քան 30 տարի առաջ կառուցվել էր որպես ժամանակավոր շինություն և արդեն պիտանի չէ բնակության համար։
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. Սպիտակում ժամանակավոր երկհարկանի շենքի տեղում ՀՀ իշխանությունները նոր շենք կկառուցեն՝ 40 բնակարանով։ Ինչպես
Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը, Սպիտակում նշված տունը կառուցվել է փայտե պանելներից (վահանաձև տիպի տուն) և նախատեսված է եղել ժամանակավոր բնակության համար։
Անցած 30 տարվա ընթացքում այն բնակության համար բացարձակ ոչ պիտանի է դարձել։ Դրա փոխարեն նոր, բազմաբնակարան շենք կկառուցվի, ավելացրեց Ղուլարյանը։ Այդ նպատակով պետբյուջեից 325 միլիոն դրամ է հատկացվել։
Հաջորդ տարի աշխատանքներ կիրականացվեն Գյումրիում վթարային բնակելի շենքի հիմնանորոգման ուղղությամբ, նշեց Քաղաքաշինության պետական կոմիտեի ղեկավարը:
Նա նաև տեղեկացրեց, որ վթարային շենքի փոխարեն նոր շենք է կառուցվել նաև Ապարանում։ Այս ծրագիրը նախատեսված էր 2021 թ․-ի համար։ Հին տան տեղում արդեն ավարտին է մոտենում նոր շենքի կառուցումը, որտեղ կտեղավորեն բնակիչներին։
Շարունակվում է նաև Ադրբեջանի հետ ներկայիս սահմանի մոտ գտնվողՇուռնուխ գյուղում նոր բնակելի տների կառուցումը։ 2022 թ․-ի հունիս-հուլիս ամիսներին կկառուցվի 13 բնակելի տուն, տեղ է թողնվել նաև նոր տների կառուցման համար, հավելեց Ղուլարյանը:
Եվ, ի վերջո, կոմիտեն հանդես կգա Երևանում բնակելի տների կառուցման նոր առաջարկներով։ Մասնավոր կառուցապատողներին կառաջարկեն վթարային տների փոխարեն նոր շենքեր կառուցել՝ ավելի շատ հարկերով, այնտեղ վերաբնակեցնել հին շենքի բնակիչներին, իսկ մնացած բնակարանները՝ վաճառել։
Նմանատիպ նախագծեր արդեն իրականացվել են Երևանի Աջափնյակ թաղամասում (Շինարարների և Արզումանյան փողոցներում)։