https://arm.sputniknews.ru/20211102/davit-ovasapjany-dardzav-ashkharhi-pvokhchempivon-hrachja-pvoghvosjany-brvonze-medalakir-34935893.html
Դավիթ Օվասափյանը դարձավ աշխարհի փոխչեմպիոն, Հրաչյա Պողոսյանը` բրոնզե մեդալակիր
Դավիթ Օվասափյանը դարձավ աշխարհի փոխչեմպիոն, Հրաչյա Պողոսյանը` բրոնզե մեդալակիր
Sputnik Արմենիա
Սերբիայի մայրաքաղաքն այս օրերին դարձել է մենապայքարային մարզաձևերի կենտրոն։ Իրար հետ զուգահեռաբար այստեղ անցկացվում են բռնցքամարտի ու մինչև 23 տարեկան... 02.11.2021, Sputnik Արմենիա
2021-11-02T23:15+0400
2021-11-02T23:15+0400
2021-11-02T23:29+0400
հայաստան
ըմբշամարտի աշխարհի առաջնություն
սպորտ
ըմբիշ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/03/34937319_0:90:1000:653_1920x0_80_0_0_3558c05724ae7261dbb011976c498384.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի –Sputnik. – Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ գերծանր քաշային Դավիթ Օվասափյանը դարձավ աշխարհի փոխչեմպիոն, 63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը` բրոնզե մեդալակիր։Դավիթ Օվասապյանը սերբ Վլադան Ժիվլովիչի նկատմամբ մաքուր հաղթանակով էր սկսել մրցաշարը 1/8 եզրափակիչում։ Քառորդ եզրափակիչում մեր հսկան 2։0 հաշվով պարտության էր մատնել Շվեյցարիան ներկայացնող Դելիան Հուսեին Ալիշահին, իսկ կիսաեզրափակիչում էլ մաքուր հաղթանակ էր տարել հունգարացի Դարիուշ Աթիլա Վիտեկի նկատմամբ։Եզրափակիչում Օվասափյանը Իրանի ներկայացուցիչ Ամին Միրզազադեի հետ գոտեմարտում առաջինը միավոր վաստակեց ու գլորելու հնարավորություն ստացավ, բայց չկարողացավ հնարքը կիրառել։ Երկրորդ մրցափուլում իրանցին երկու միավոր վաստակեց` անցնելով մեր ըմբիշի թիկունքը։ Այսինքն` հաղթելու համար Օվասապյանին հարկավոր էր առնվազն երկու միավորանոց հնարք։ Բայց մեր ըմբիշին դա անել չհաջողվեց, ու Դավիթը պարտվեց 1։2 հաշվով։Հրաչյա Պողոսյանը քառորդ եզրափակիչում պարտվել էր թուրք Ահմեդ Ույարին, ու քանի որ թուրքը հասել էր եզրափակիչ, իրավունք էր ստացել սփոփիչ գոտեմարտ անցկացնելու։ Այստեղ հաղթել էր Լեհաստանը ներկայացնող Արսլանբեկ Սալիմովին, իսկ երրորդ տեղի համար գոտեմարտեց մոլդովացի Կոռնելիուս Ռուսոյի դեմ և, 54 վայրկյանում հաղթանակի հասնելով, 9։0 հաշվով նվաճեց բրոնզե մեդալ։Տասը քաշային կարգերում հանդես եկած հայ ըմբիշներից մեդալի է հավակնում նաև Շանթ Խաչատրյանը։ 72կգ քաշային կարգում հայ ըմբիշը գոտեմարտելու է բրոնզե մեդալի համար։Ըմբիշ Հրաչյա Պողոսյանը չեմպիոն դարձավ և եռագույնով պտտվեց դահլիճում. տեսանյութ
https://arm.sputniknews.ru/20211102/hvovhannes-bachkvovy-partvec-davit-chalvojany-brvonze-medal-apahvovec-ashkharhi-arajnutjunum-34935329.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/03/34937319_0:0:889:667_1920x0_80_0_0_25e270ba07652d7cce1a287387f445e3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ըմբշամարտի աշխարհի առաջնություն, սպորտ , ըմբիշ
հայաստան, ըմբշամարտի աշխարհի առաջնություն, սպորտ , ըմբիշ
Դավիթ Օվասափյանը դարձավ աշխարհի փոխչեմպիոն, Հրաչյա Պողոսյանը` բրոնզե մեդալակիր
23:15 02.11.2021 (Թարմացված է: 23:29 02.11.2021) Սերբիայի մայրաքաղաքն այս օրերին դարձել է մենապայքարային մարզաձևերի կենտրոն։ Իրար հետ զուգահեռաբար այստեղ անցկացվում են բռնցքամարտի ու մինչև 23 տարեկան ըմբիշների աշխարհի առաջնությունները։
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի –Sputnik. – Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնությունում
Հայաստանի ներկայացուցիչ գերծանր քաշային Դավիթ Օվասափյանը դարձավ աշխարհի փոխչեմպիոն, 63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը` բրոնզե մեդալակիր։
Դավիթ Օվասապյանը սերբ Վլադան Ժիվլովիչի նկատմամբ մաքուր հաղթանակով էր սկսել մրցաշարը 1/8 եզրափակիչում։ Քառորդ եզրափակիչում մեր հսկան 2։0 հաշվով պարտության էր մատնել Շվեյցարիան ներկայացնող Դելիան Հուսեին Ալիշահին, իսկ կիսաեզրափակիչում էլ մաքուր հաղթանակ էր տարել հունգարացի Դարիուշ Աթիլա Վիտեկի նկատմամբ։
Եզրափակիչում Օվասափյանը Իրանի ներկայացուցիչ Ամին Միրզազադեի հետ գոտեմարտում առաջինը միավոր վաստակեց ու գլորելու հնարավորություն ստացավ, բայց չկարողացավ հնարքը կիրառել։ Երկրորդ մրցափուլում իրանցին երկու միավոր վաստակեց` անցնելով մեր ըմբիշի թիկունքը։ Այսինքն` հաղթելու համար Օվասապյանին հարկավոր էր առնվազն երկու միավորանոց հնարք։ Բայց մեր ըմբիշին դա անել չհաջողվեց, ու Դավիթը պարտվեց 1։2 հաշվով։
Հրաչյա Պողոսյանը քառորդ եզրափակիչում պարտվել էր թուրք Ահմեդ Ույարին, ու քանի որ թուրքը հասել էր եզրափակիչ, իրավունք էր ստացել սփոփիչ գոտեմարտ անցկացնելու։ Այստեղ
հաղթել էր Լեհաստանը ներկայացնող Արսլանբեկ Սալիմովին, իսկ երրորդ տեղի համար գոտեմարտեց մոլդովացի Կոռնելիուս Ռուսոյի դեմ և, 54 վայրկյանում հաղթանակի հասնելով, 9։0 հաշվով նվաճեց բրոնզե մեդալ։
Տասը քաշային կարգերում հանդես եկած հայ ըմբիշներից մեդալի է հավակնում նաև Շանթ Խաչատրյանը։ 72կգ քաշային կարգում հայ ըմբիշը գոտեմարտելու է բրոնզե մեդալի համար։