00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:24
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հովհաննես Բաչկովը պարտվեց, Դավիթ Չալոյանը կմենամարտի ադրբեջանցու հետ

© Sputnik / Asatur YesayantsՀովհաննես Բաչկով
Հովհաննես Բաչկով - Sputnik Արմենիա, 1920, 02.11.2021
Հովհաննես Բաչկով
Բաժանորդագրվել
Բռնցքամարտի աշխարհի առաջնությունը թևակոխել է վճռական փուլ։ Հայաստանի հավաքականի 11 բռնցքամարտիկներից միայն երկուսը՝ Դավիթ Չալոյանը և Հովհաննես Բաչկովն էին մնացել պայքարի մեջ։ Երկուսն էլ անցկացրին քառորդ եզրափակիչի իրենց մենամարտերը։
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերիSputnik. Բելգրադում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնության գերծանր քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Դավիթ Չալոյանը, հաղթելով ուզբեկ Լազիզբեկ Մուլուջոնովին, դուրս եկավ կիսաեզրափակիչ և բրոնզ մեդալ ապահովեց։ Ավելի ուշ Հովհաննես Բաչկովը մրցավարական անհասկանալի որոշման հետևանքով պարտվեց Թաիլանդի ներկայացուցիչ Սոմչայ Վոնգսուվանին։
Ըստ վիճակահանության` Բաչկովը բաց էր թողել 1/32 եզրափակիչը, իսկ 1/16 եզրափակիչում գեղեցիկ մենամարտ անցկացրեց ադրբեջանցի Մալիկ Հասանովի դեմ ու տպավորիչ հաղթանակի հասավ մրցակցի նկատմամբ։
Հաջորդ մենամարտում Բաչկովը նորից անհամեմատ ակտիվ ու դիպուկ էր իտալացի Ջիանլուիջի Մալանգայի հետ մենամարտում, որում նույնպես հաղթանակի հասավ ու դուրս եկավ քառորդ եզրափակիչ։
Քառորդ եզրափակիչում Հովհաննեսին հեշտ մրցակից չէր սպասում` ի դեմս թաիլանդցի Սոմչայ Վոնգսուվանի։ Իրեն բնորոշ ձևով Բաչկովը շատ լավ կրճատում էր հարվածային տարածությունը ու փորձում կարճ տարածությունից անցկացնել կողային իր հարվածները։ Առաջին ռաունդում մրցավարները 4։1 հաշվով հաղթանակը շնորհեցին հայ բռնցքամարտիկին։
Կարեն Տոնականյան և Հրայր Շահվերդյան - Sputnik Արմենիա, 1920, 31.10.2021
Կարեն Տոնականյանը լքեց պայքարը բռնցքամարտի աշխարհի առաջնությունում. պատճառը վնասվածքն է
Բայց երկրորդ ռաունդի ավարտից հետո չորս մրցավարները հավասար միավորներ տվեցին բռնցքամարտիկներին, իսկ մեկն էլ առավելությունը շնորհեց թաիլանդցի բռնցքամարտիկին։ Հետևաբար երրորդ ռաունդը դարձավ վճռական։ Բաչկովը անընդհատ գրոհում էր, գործում հարվածաշարերով, բայց անհասկանալի պատճառով մրցավարները 3։2 հաշվով հաղթանակը շնորհեցին մրցակցին։
Նշենք, որ Դավիթ Չալոյանը, որը եզրափակիչի ուղեգիրը վիճարկելու է ադրբեջանցի Մումամմադ Աբդուլաևի հետ։
Արման Դարչինյանը դուրս մնաց պայքարից
Լրահոս
0