https://arm.sputniknews.ru/20211101/pajlatitegh-artadrvogh-hajkakan-ynkerutjan-bnapahpannery-haghtel-en-rusali-mrcujtum-34870810.html
Փայլաթիթեղ արտադրող հայկական ընկերության բնապահպանները հաղթել են «Ռուսալի» մրցույթում
Փայլաթիթեղ արտադրող հայկական ընկերության բնապահպանները հաղթել են «Ռուսալի» մրցույթում
Sputnik Արմենիա
Բնապահպանների նախագծի համաձայն` թափոնները մեկուսացվել են արտաքին միջավայրի հետ շփումից, և վերացվել է դրանց` հող ներթափանցելու հնարավորությունը։ 01.11.2021, Sputnik Արմենիա
2021-11-01T11:39+0400
2021-11-01T11:39+0400
2021-11-01T11:50+0400
հայաստան
արմենալ
փայլաթիթեղ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/01/34870480_0:86:1100:705_1920x0_80_0_0_a1ee4469746f35165808f6dbf111d082.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. «Ալյումինե խարամի պահպանման գոտու բարեկարգումը Արմենալ գործարանում» նախագիծն առաջին տեղն է գրավել «Տարվա բարելավում» մրցույթի «Բնապահպանություն» անվանակարգում։ Նշենք, որ մրցույթն անցկացնում է ալյումին արտադրող աշխարհի խոշորագույն ընկերություններից մեկը՝ «Ռուսալը»:Նախագծի հեղինակներն են աշխատանքի պահպանության, արտադրական անվտանգության և բնապահպանության բաժնի պետ Վահե Թամազյանն ու բնապահպանության գծով մասնագետ Թամարա Զատիկյանը:«Առաջարկության նպատակն է արտադրահարապարակում և դրան հարող քաղաքային տարածքի վրա բնապահպանական իրավիճակի բարելավումը, ալյումինե խարամի բացասական ազդեցության նվազեցումը ձեռնարկության աշխատակիցների առողջության և շրջակա միջավայրի վրա»,–նշված է հաղորդագրության մեջ։Ի դեպ, մինչև վերջերս խարամը, որը պատկանում է 4-րդ դասի թափոնների կարգին, պահպանվում էր բաց տարածքում, ինչի հետևանքով դրա մակերևույթի գոլորշիները թափանցում էին օդ, և տեղումների ազդեցությամբ հողի մեջ էին ներթափանցում վտանգավոր քիմիական միացություններ։ Այս խնդրի պատճառով հնարավոր էր 58 մլն դրամ տուգանք «վաստակել»։Նախագծի իրագործման համար «Արմենալում» արտադրական մասնաշենքերից և բնակելի տներից հեռու առանձնացվել է բետոնե հիմքով հատուկ ծածկված պահեստ, որտեղ տեղադրվել է կուտակված ալյումինե խարամը: Այժմ թափոնները մեկուսացված են արտաքին միջավայրի հետ շփումից, և վերացված է դրանց` հող ներթափանցման հնարավորությունը: Կուտակված խարամը իրացվում է կողմնակի կազմակերպության միջոցով:Տարածքը, որտեղ պահվում էին թափոնները, մաքրվել է և նախապատրաստվել կանաչապատման, որը կանցկացվի հաջորդ տարվա գարնանը:Հավելենք միայն, որ «Արմենալը» 2000 թվականից «Ռուսալի» կազմում է, և այն Հայաստանի խոշորագույն արտադրական ձեռնարկություններից մեկն է, ալյումինի փայլաթիթեղի միակ արտադրողը Կովկասում և Կենտրոնական Ասիայում: Գործարանը ստեղծվել է Քանաքեռի ալյումինի գործարանի հիմքի վրա, որը շահագործվել է 1950 թ.:Ինքնուրույն միանալ ցանկալի աստղադիտակին. հայկական ծրագիրը կօգնի տիեզերքին նորովի նայել
https://arm.sputniknews.ru/20210920/amn-n-ir-shukan-pastaci-pakel-e-hajkakan-pajlatiteghi-hamar-ev-tegh-tvel-turqakanin-33476571.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/01/34870480_41:0:1086:784_1920x0_80_0_0_a548a8f91b3e35dcd0f71da8550d5b13.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, արմենալ, փայլաթիթեղ
հայաստան, արմենալ, փայլաթիթեղ
Փայլաթիթեղ արտադրող հայկական ընկերության բնապահպանները հաղթել են «Ռուսալի» մրցույթում
11:39 01.11.2021 (Թարմացված է: 11:50 01.11.2021) Բնապահպանների նախագծի համաձայն` թափոնները մեկուսացվել են արտաքին միջավայրի հետ շփումից, և վերացվել է դրանց` հող ներթափանցելու հնարավորությունը։
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. «Ալյումինե խարամի պահպանման գոտու բարեկարգումը Արմենալ գործարանում» նախագիծն առաջին տեղն է գրավել «Տարվա բարելավում» մրցույթի «Բնապահպանություն» անվանակարգում։ Նշենք, որ մրցույթն անցկացնում է ալյումին արտադրող աշխարհի խոշորագույն ընկերություններից մեկը՝ «Ռուսալը»:
Նախագծի հեղինակներն են աշխատանքի պահպանության, արտադրական անվտանգության և բնապահպանության բաժնի պետ Վահե Թամազյանն ու բնապահպանության գծով մասնագետ Թամարա Զատիկյանը:
«Առաջարկության նպատակն է արտադրահարապարակում և դրան հարող քաղաքային տարածքի վրա բնապահպանական իրավիճակի բարելավումը, ալյումինե խարամի բացասական ազդեցության նվազեցումը ձեռնարկության աշխատակիցների առողջության և շրջակա միջավայրի վրա»,–նշված է հաղորդագրության մեջ։
20 սեպտեմբերի 2021, 22:59
Ի դեպ, մինչև վերջերս խարամը, որը պատկանում է 4-րդ դասի թափոնների կարգին, պահպանվում էր բաց տարածքում, ինչի հետևանքով դրա մակերևույթի գոլորշիները թափանցում էին օդ, և տեղումների ազդեցությամբ հողի մեջ էին ներթափանցում վտանգավոր քիմիական միացություններ։ Այս խնդրի պատճառով հնարավոր էր 58 մլն դրամ տուգանք «վաստակել»։
Նախագծի իրագործման համար «Արմենալում» արտադրական մասնաշենքերից և բնակելի տներից հեռու առանձնացվել է բետոնե հիմքով հատուկ ծածկված պահեստ, որտեղ տեղադրվել է կուտակված ալյումինե խարամը: Այժմ թափոնները մեկուսացված են արտաքին միջավայրի հետ շփումից, և վերացված է դրանց` հող ներթափանցման հնարավորությունը: Կուտակված խարամը իրացվում է կողմնակի կազմակերպության միջոցով:
Տարածքը, որտեղ պահվում էին թափոնները, մաքրվել է և նախապատրաստվել կանաչապատման, որը կանցկացվի հաջորդ տարվա գարնանը:
Հավելենք միայն, որ «Արմենալը» 2000 թվականից «Ռուսալի» կազմում է, և այն
Հայաստանի խոշորագույն արտադրական ձեռնարկություններից մեկն է, ալյումինի փայլաթիթեղի միակ արտադրողը Կովկասում և Կենտրոնական Ասիայում: Գործարանը ստեղծվել է Քանաքեռի ալյումինի գործարանի հիմքի վրա, որը շահագործվել է 1950 թ.: