https://arm.sputniknews.ru/20210920/amn-n-ir-shukan-pastaci-pakel-e-hajkakan-pajlatiteghi-hamar-ev-tegh-tvel-turqakanin-33476571.html
ԱՄՆ-ն իր շուկան փաստացի փակել է հայկական փայլաթիթեղի համար և տեղ տվել թուրքականին
ԱՄՆ-ն իր շուկան փաստացի փակել է հայկական փայլաթիթեղի համար և տեղ տվել թուրքականին
Sputnik Արմենիա
Առևտրի դեպարտամենտը հայկական փայլաթիթեղի համար գրեթե 30% հակադեմպինգային տուրք է սահմանել, թեև ՀՀ–ն չի սուբսիդավորում իր արդյունաբերությունը: Թուրքիայի համար... 20.09.2021, Sputnik Արմենիա
2021-09-20T22:59+0400
2021-09-20T22:59+0400
2021-09-20T22:59+0400
թուրքիա
ամն
փայլաթիթեղ
«հայաստան» դաշինք
https://cdn.am.sputniknews.ru/img/96/56/965684_0:49:1000:612_1920x0_80_0_0_abf604090cb1bd654f0925e54ba7e5d2.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի - Sputnik. ԱՄՆ-ն բարձր մաքսատուրք է սահմանել Հայաստանից ներմուծվող փայլաթիթեղի համար։ Տեղեկությունը հայտնում է ԱՄՆ Միջազգային առևտրի դեպարտամենտը։ Ըստ կայքի` հայկական փայլաթիթեղի դեպքում 29,11 տոկոս մաքսատուրք է կիրառվելու։2020 թվականի սեպտեմբերին ԱՄՆ առևտրի դեպարտամենտը հետաքննություն էր սկսել Հայաստանից, Ռուսաստանից, Բրազիլիայից, Թուրքիայից և Օմանից ներմուծվող փայլաթիթեղի հարցով։ Հիմք էր հանդիսացել ամերիկյան մի քանի գործարանների բողոքը, որոնք հայտարարել էին, թե փայլաթիթեղն այդ երկրներից բերվում է չարդարացված ցածր գնով և խանգարում տեղական արտադրությանը:Դեպարտամենտը հինգ երկրների արտադրողներից մանրամասն տվյալներ էր պահանջել արտադրական ծախսերի և տրանսպորտային ծախսերի վերաբերյալ, որոնք ներկայացվել են:"Արմենալը" հայտնել է, որ պետությունից ոչ մի սուբսիդիա չի ստանում՝ ո՛չ ուղղակի (դրամական օգնության տեսքով), ո՛չ անուղղակի (կոմունալ ծառայությունների կամ հարկային տարկետումների գծով)։Այնուամենայնիվ, հանձնաժողովը համարել է, որ «Ռուսալ-Արմենալն՞ արհեստականորեն է իջեցնում գները։ Այդ մասին նշվել է մայիսի 4-ի նախնական եզրակացության մեջ, սակայն առանց պատճառները բացատրելու. դեպարտամենտն իր եզրակացության մեջ չի պարզաբանել՝ որտեղ է գործարանը իջեցնում գները և ինչպես։ Որոշման մեջ նշվում էր, որ գործարանը պետք է վճարի գրեթե 200 տոկոս մաքսատուրք (ինչի մասին մենք արդեն գրել ենք)։Վերջնական որոշմամբ դեպարտամենտը որոշել էր տուրքը նվազեցնել մինչև 29, 11%։Ավելի վաղ մենք գրել էինք, որ Հայաստանն ԱՄՆ է արտահանում տարեկան մոտ 30 մլն դոլարի փայլաթիթեղ։ Սա ավելին է, քան երկիրը ստանում է USAID-ի օգնության ծրագրերով (մոտ 20 միլիոն): Այժմ ԱՄՆ-ում իրացման համար Հայաստանը (ի տարբերություն Թուրքիայի) լուրջ խնդիրների է բախվել (այդ պատճառով հայկական գործարանը ստիպված կլինի ավելացնել արտահանումը դեպի Եվրամիություն և այլ շուկաներ)։ՀՀ–ում ուզում են թռչնաբուծության նոր տեխնոլոգիա ներդնել. նախագիծը քննարկվում է ԵԱՏՄ-ում
https://arm.sputniknews.ru/20210920/pvokhadardz-qaghcrutjun-hajastann-yndlajnum-e-shvokvoladi-artahanumy-ukraina-33458922.html
թուրքիա
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/96/56/965684_60:0:941:661_1920x0_80_0_0_fc4d4847ac418d7b007d4dc9f891eb24.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թուրքիա, ամն, փայլաթիթեղ, «հայաստան» դաշինք
թուրքիա, ամն, փայլաթիթեղ, «հայաստան» դաշինք
ԱՄՆ-ն իր շուկան փաստացի փակել է հայկական փայլաթիթեղի համար և տեղ տվել թուրքականին
Առևտրի դեպարտամենտը հայկական փայլաթիթեղի համար գրեթե 30% հակադեմպինգային տուրք է սահմանել, թեև ՀՀ–ն չի սուբսիդավորում իր արդյունաբերությունը: Թուրքիայի համար գործող տուրքը գրեթե զրոյական է, այն դեպքում, որ այդ երկրի իշխանությունը զանգվածաբար օգնում է տեղական բիզնեսին։
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի - Sputnik. ԱՄՆ-ն բարձր մաքսատուրք է սահմանել Հայաստանից ներմուծվող փայլաթիթեղի համար։ Տեղեկությունը հայտնում է ԱՄՆ
Միջազգային առևտրի դեպարտամենտը։ Ըստ կայքի` հայկական փայլաթիթեղի դեպքում 29,11 տոկոս մաքսատուրք է կիրառվելու։
2020 թվականի սեպտեմբերին ԱՄՆ առևտրի դեպարտամենտը
հետաքննություն էր սկսել Հայաստանից, Ռուսաստանից, Բրազիլիայից, Թուրքիայից և Օմանից ներմուծվող փայլաթիթեղի հարցով։ Հիմք էր հանդիսացել ամերիկյան մի քանի գործարանների բողոքը, որոնք հայտարարել էին, թե փայլաթիթեղն այդ երկրներից բերվում է չարդարացված ցածր գնով և խանգարում տեղական արտադրությանը:
20 սեպտեմբերի 2021, 20:59
Դեպարտամենտը հինգ երկրների արտադրողներից մանրամասն տվյալներ էր պահանջել արտադրական ծախսերի և տրանսպորտային ծախսերի վերաբերյալ, որոնք ներկայացվել են:
"Արմենալը" հայտնել է, որ պետությունից ոչ մի սուբսիդիա չի ստանում՝ ո՛չ ուղղակի (դրամական օգնության տեսքով), ո՛չ անուղղակի (կոմունալ ծառայությունների կամ հարկային տարկետումների գծով)։
Այնուամենայնիվ, հանձնաժողովը համարել է, որ «Ռուսալ-Արմենալն՞ արհեստականորեն է իջեցնում գները։ Այդ մասին նշվել է մայիսի 4-ի նախնական եզրակացության մեջ, սակայն առանց պատճառները բացատրելու. դեպարտամենտն իր եզրակացության մեջ չի պարզաբանել՝ որտեղ է գործարանը իջեցնում գները և ինչպես։ Որոշման մեջ նշվում էր, որ գործարանը պետք է վճարի գրեթե 200 տոկոս մաքսատուրք (ինչի մասին մենք արդեն
գրել ենք)։
Վերջնական որոշմամբ դեպարտամենտը որոշել էր տուրքը նվազեցնել մինչև 29, 11%։
Հատկանշական է, որ Թուրքիայից ներմուծվող փայլաթիթեղի համար գրեթե զրոյական տուրք է սահմանվել՝ 2,28 տոկոս (թեև Թուրքիան զանգվածաբար սուբսիդավորում է իր արդյունաբերությունը)։ Օմանի համար սահմանվել է 3,89 տոկոս, Բրազիլիայի համար՝ 63,05 տոկոս մեկ գործարանի համար և մյուսների համար՝ 13,93 տոկոս: Ռուսաստանի համար տուրքը սահմանվել է 62,08 տոկոս (բոլոր գործարանների համար)։
Ավելի վաղ մենք գրել էինք, որ
Հայաստանն ԱՄՆ է արտահանում տարեկան մոտ 30 մլն դոլարի փայլաթիթեղ։ Սա ավելին է, քան երկիրը ստանում է USAID-ի օգնության ծրագրերով (մոտ 20 միլիոն): Այժմ ԱՄՆ-ում իրացման համար Հայաստանը (ի տարբերություն Թուրքիայի) լուրջ խնդիրների է բախվել (այդ պատճառով հայկական գործարանը ստիպված կլինի ավելացնել արտահանումը դեպի Եվրամիություն և այլ շուկաներ)։