https://arm.sputniknews.ru/20211101/khachatur-suqiasjani-eghbajrn-azat-e-ardzakvel-meghadranqy-veranajvel-e-34885941.html
Խաչատուր Սուքիասյանի եղբայրն ազատ է արձակվել. մեղադրանքը վերանայվել է
Խաչատուր Սուքիասյանի եղբայրն ազատ է արձակվել. մեղադրանքը վերանայվել է
Sputnik Արմենիա
Փաստաբանի խոսքով, քննիչը հաստատված է համարել, որ Ռոբերտ Սուքիասյանը բավականին ուշ է գնացել դեպքի վայրն ու շատ ավելի ուշ է միջամտել վիճաբանությանը։ 01.11.2021, Sputnik Արմենիա
2021-11-01T16:32+0400
2021-11-01T16:32+0400
2021-11-01T16:37+0400
մեղադրանք
խաչատուր սուքիասյան
եղբայր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/0d/28991281_0:0:1600:901_1920x0_80_0_0_0486d204ac256dbaf3fa9227bd3647c6.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի եղբոր՝ Ռոբերտ Սուքիասյանի նկատմամբ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է։Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Սուքիասյանի փաստաբան Գոռ Միքայելյանը։Նա նաև նշեց, որ մեղադրական եզրակացության մեջ իր պաշտպանյալին առաջադրված նախնական մեղադրանքը որոշ փոփոխության է ենթարկվել` արարքի դիտավորության մասով։«Սկզբնական շրջանում մեղադրանքն այնպես էր առաջադրված, որ Ռոբերտ Սուքիասյաննը եղել է նրանց հետ, նրանց հետ միասին գնացել, ի սկզբանե մասնակցել է վիճաբանությանը` Արմեն Ապիյանի կնոջ հետ կապված։ Բայց հետո քննիչը հաստատված է համարել, որ Ռոբերտ Սուքիասյանը բավականին ուշ է գնացել այնտեղ ու շատ ավելի ուշ է միջամտել։ Այսինքն` այստեղ դիտավորության հարցն է փոխվել»,– ասաց Միքայելյանը։Հիշեցնենք` հունիսի 18-ին Երևանի Ամիրյան փողոցի` Մաշտոց–Սարյան հատվածում` ԱԱԾ Երևանի վարչության դիմաց կրակոցներ էին արձակել սև Mazda 6 մակնիշի ավտոմեքենայից։Ըստ ձեռք բերված նախնական տեղեկությունների՝ կրակողը եղել էր Խաչատուր Սուքիասյանի եղբայրը` Ռոբերտ Սուքիասյանը։ Նա իր մոտ եղած հրազենից կրակել էր Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացի, 42-ամյա Հարութ Հաբգարյանի ոտքին։Խաչատուր Սուքիասյանի հիմնած ավիաընկերությունը վկայական է ստացել և ազգային օպերատոր դարձելՈստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 19:00-ի սահմաններում, նշված վայրում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Երևան քաղաքի բնակիչներ`51-ամյա Ռոբերտ Սուքիասյանի, 47-ամյա Արման Ապիյանի, 33-ամյա Վարազդատ Գասպարյանի, 29-ամյա Սարգիս Աբգարյանի և մյուս կողմից՝ Երևանի բնակիչ, 35-ամյա Նարեկ Կարապետյանի և Հ. Հաբգարյանի միջև: Ընդ որում, վիճաբանության թեման եղել էր Ապիյանի կնոջը վիրավորանք հասցնելը։Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական 2-րդ բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (Խուլիգանություն) 4-րդ մասով և 235-րդ հոդվածի (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասով։
https://arm.sputniknews.ru/20211027/pn-n-55-miliard-drami-vareliq-e-gnel-khachatur-suqiasjanin-pvokhkapakcvats-ynkerutjunic-34709367.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/0d/28991281_106:0:1529:1067_1920x0_80_0_0_5bc3c34e73c60efe6b28caf126286c01.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մեղադրանք, խաչատուր սուքիասյան, եղբայր
մեղադրանք, խաչատուր սուքիասյան, եղբայր
Խաչատուր Սուքիասյանի եղբայրն ազատ է արձակվել. մեղադրանքը վերանայվել է
16:32 01.11.2021 (Թարմացված է: 16:37 01.11.2021) Փաստաբանի խոսքով, քննիչը հաստատված է համարել, որ Ռոբերտ Սուքիասյանը բավականին ուշ է գնացել դեպքի վայրն ու շատ ավելի ուշ է միջամտել վիճաբանությանը։
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի եղբոր՝ Ռոբերտ Սուքիասյանի նկատմամբ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է։
Տեղեկությունը
Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Սուքիասյանի փաստաբան Գոռ Միքայելյանը։
Նա նաև նշեց, որ մեղադրական եզրակացության մեջ իր պաշտպանյալին առաջադրված նախնական մեղադրանքը որոշ փոփոխության է ենթարկվել` արարքի դիտավորության մասով։
27 հոկտեմբերի 2021, 11:47
«Սկզբնական շրջանում մեղադրանքն այնպես էր առաջադրված, որ Ռոբերտ Սուքիասյաննը եղել է նրանց հետ, նրանց հետ միասին գնացել, ի սկզբանե մասնակցել է վիճաբանությանը` Արմեն Ապիյանի կնոջ հետ կապված։ Բայց հետո քննիչը հաստատված է համարել, որ Ռոբերտ Սուքիասյանը բավականին ուշ է գնացել այնտեղ ու շատ ավելի ուշ է միջամտել։ Այսինքն` այստեղ դիտավորության հարցն է փոխվել»,– ասաց Միքայելյանը։
Փաստաբանը հայտնեց նաև, որ Ռոբերտ Սուքիասյանն արձակվել է կալանքից։ Նրա նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխարինվել է գրավով` 50 մլն դրամի չափով։
Հիշեցնենք` հունիսի 18-ին Երևանի Ամիրյան փողոցի` Մաշտոց–Սարյան հատվածում` ԱԱԾ Երևանի վարչության դիմաց կրակոցներ էին արձակել սև Mazda 6 մակնիշի ավտոմեքենայից։
Ըստ ձեռք բերված նախնական տեղեկությունների՝ կրակողը եղել էր Խաչատուր Սուքիասյանի եղբայրը` Ռոբերտ Սուքիասյանը։ Նա իր մոտ եղած հրազենից կրակել էր Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացի, 42-ամյա Հարութ Հաբգարյանի ոտքին։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 19:00-ի սահմաններում, նշված վայրում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Երևան քաղաքի բնակիչներ`51-ամյա Ռոբերտ Սուքիասյանի, 47-ամյա Արման Ապիյանի, 33-ամյա Վարազդատ Գասպարյանի, 29-ամյա Սարգիս Աբգարյանի և մյուս կողմից՝ Երևանի բնակիչ, 35-ամյա Նարեկ Կարապետյանի և Հ. Հաբգարյանի միջև: Ընդ որում, վիճաբանության թեման եղել էր Ապիյանի կնոջը վիրավորանք հասցնելը։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական 2-րդ բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (Խուլիգանություն) 4-րդ մասով և 235-րդ հոդվածի (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասով։