https://arm.sputniknews.ru/20211027/pn-n-55-miliard-drami-vareliq-e-gnel-khachatur-suqiasjanin-pvokhkapakcvats-ynkerutjunic-34709367.html
ՊՆ-ն 5,5 միլիարդ դրամի վառելիք է գնել Խաչատուր Սուքիասյանին փոխկապակցված ընկերությունից
ՊՆ-ն 5,5 միլիարդ դրամի վառելիք է գնել Խաչատուր Սուքիասյանին փոխկապակցված ընկերությունից
Sputnik Արմենիա
«Մեգա Թրեյդ» ՍՊԸ-ն ընդամենը 1,5 տարի է, ինչ գործում է, սակայն արդեն ակտիվ մասնակցում է պետական գնումների գործընթացին։ 27.10.2021, Sputnik Արմենիա
2021-10-27T11:47+0400
2021-10-27T11:47+0400
2021-10-27T12:12+0400
հայաստան
հհ պաշտպանության նախարարություն (պն)
բենզին
խաչատուր սուքիասյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/19/34642224_0:46:1600:946_1920x0_80_0_0_f3755d7c847034810a3e90f4e39d4cb9.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարությունը մոտ 5,5 միլիարդ դրամ արժողությամբ գնման պայմանագիր է կնքել Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին փոխկապակցված «Մեգա Թրեյդ» ՍՊԸ-ի հետ։ Տեղեկությունը հայտնում է hetq.am–ը։Հոկտեմբերի 1-ին պաշտպանության նախարարությունը պայմանագիր է կնքել նշված ընկերության հետ, որի համաձայն՝ «Մեգա Թրեյդ» ՍՊԸ-ն պարտավորվել է 5 մլրդ 450 միլիոն դրամի դիմաց ՊՆ–ին մատակարարել 4000 տոննա ռեգուլյար տեսակի բենզին և 6042 տոննա դիզելային վառելիք:Նշվում է, որ ՊՆ կարիքների համար անցկացված գնման ընթացակարգը կազմակերպվել է հրատապ բաց մրցույթով, որին բացի «Մեգա Թրեյդ» ՍՊԸ-ից մասնակցել են նաև բենզինի շուկայի մյուս խաղացողները՝ «Ֆլեշ», «Մաքս Օիլ», «ՍիՓիԷս Օիլ» և «Կար Պետրոլ» ՍՊԸ-ները։ Նշված ընկերությունների ներկայացրած գնային առաջարկներից ամենացածրը եղել է հենց «Մեգա Թրեյդ» ՍՊԸ-ինը, որը և հաղթող է ճանաչվել և պետությանը խոշոր գումարի դիմաց վառելիք մատակարարելու հնարավորություն ստացել։«Մեգա Թրեյդ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2020 թվականի փետրվարի 7-ին։ Հիմնադիրներն են Տիգրան Բադալյանն ու Արմեն Մարգարյանը՝ 50-ական տոկոս բաժնեմասերով։ Տիգրան Բադալյանը ավելի վաղ՝ 2019թ․ հուլիսի 30-ին, հիմնել է «Սիլ կապիտալ» ՍՊԸ-ն, սակայն մեկ ամիս անց իր ամբողջ բաժնեմասը փոխանցել է Խաչատուր Սուքիասյանի եղբոր` էդուարդ Սուքիասյանի որդուն՝ կրտսեր Խաչատուր Սուքիասյանին։ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալներով՝ «Մեգա Թրեյդի» սեփականատերերն այժմ Արամայիս Գրիգորյանն ու Դավիթ Հարությունյանն են։ՍՊԸ-ն պետական գնումների գործընթացին սկսել է մասնակցել նույն տարվա օգոստոսից, և ընկերության առաջին գնորդը, ըստ armeps.am-ի, կրկին եղել է պաշտպանության նախարարությունը, որն այդ ժամանակ «Մեգա Թրեյդից» կրկին վառելիք է գնել՝ մոտ 1,3 միլիարդ դրամի դիմաց։Դատարանը վարույթ է ընդունել Սերժ Սարգսյանի հայցն ընդդեմ Խաչատուր Սուքիասյանի«Մեգա Թրեյդի» ծառայություններից այս ընթացքում օգտվել են նաև դատախազությունը, արտակարգ իրավիճակների նախարարությունը, Քրեակատարողական ծառայությունը, Միասնական սոցիալական ծառայությունը և այլն։ «Մեգա Թրեյդ» ՍՊԸ-ն հիմնադրման օրվանից մինչև այժմ պետական տարբեր գերատեսչությունների հետ կնքել է ընդհանուր առմամբ 9 պայմանագիր, որոնց գումարային ընդհանուր արժեքը կազմել է 6 մլրդ 919 մլն դրամ, որից 6 մլրդ 778 մլն-ը ապահովել է պաշտպանության նախարարությունը։Հիշեցնենք՝ 2021թ․ փետրվարի 18-ին Խաչատուր Սուքիասյանի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնեց, որ «Սիլ կոնցեռն» ընկերությունը ձեռք է բերել «Ռան Օյլ» ընկերությունը: Ինչպես հայտնի է, «Սիլ կոնցեռնը» պատկանում է Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին։ Գործարարը 2021թ․ հունիսի 20-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով ընտրվեց Ազգային ժողովի պատգամավոր։«Ռան Օյլի» բենզալցակայաններում տպվում են «Մեգա Թրեյդ» ՍՊԸ-ի անվանմամբ և հարկ վճարողի հաշվառման համարով ՀԴՄ կտրոններ։ Ստացվում է «Ռան Օիլը» «Մեգա Թրեյդի» մասնաճյուղն է, որոնք մտնում են «Սիլ կոնցեռնի» մեջ։Ինչ դիրք ու ինչ պարտքեր ունի «ՌԱՆ ՕՅԼ»-ը. «Սիլ կոնցեռնի» գործարքի հետքերով
https://arm.sputniknews.ru/20210914/600-000--dolar-xnami-xachatur-suqyasyabn-exbayr-29002629.html
https://arm.sputniknews.ru/20210826/amen-inchi-patrastem-xachatur-sukiasyany-serj-sargsyani-datakan-hayci-masin-28788933.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/19/34642224_163:0:1600:1078_1920x0_80_0_0_01f80e63ec7940a9b97e927a62a1c05d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հհ պաշտպանության նախարարություն (պն), բենզին, խաչատուր սուքիասյան
հայաստան, հհ պաշտպանության նախարարություն (պն), բենզին, խաչատուր սուքիասյան
ՊՆ-ն 5,5 միլիարդ դրամի վառելիք է գնել Խաչատուր Սուքիասյանին փոխկապակցված ընկերությունից
11:47 27.10.2021 (Թարմացված է: 12:12 27.10.2021) «Մեգա Թրեյդ» ՍՊԸ-ն ընդամենը 1,5 տարի է, ինչ գործում է, սակայն արդեն ակտիվ մասնակցում է պետական գնումների գործընթացին։
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարությունը մոտ 5,5 միլիարդ դրամ արժողությամբ գնման պայմանագիր է կնքել Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին փոխկապակցված «Մեգա Թրեյդ» ՍՊԸ-ի հետ։ Տեղեկությունը հայտնում է
hetq.am–ը։
Հոկտեմբերի 1-ին պաշտպանության նախարարությունը պայմանագիր է կնքել նշված ընկերության հետ, որի համաձայն՝ «Մեգա Թրեյդ» ՍՊԸ-ն պարտավորվել է 5 մլրդ 450 միլիոն դրամի դիմաց ՊՆ–ին մատակարարել 4000 տոննա ռեգուլյար տեսակի բենզին և 6042 տոննա դիզելային վառելիք:
14 սեպտեմբերի 2021, 11:51
Նշվում է, որ ՊՆ կարիքների համար անցկացված գնման ընթացակարգը կազմակերպվել է հրատապ բաց մրցույթով, որին բացի «Մեգա Թրեյդ» ՍՊԸ-ից մասնակցել են նաև բենզինի շուկայի մյուս խաղացողները՝ «Ֆլեշ», «Մաքս Օիլ», «ՍիՓիԷս Օիլ» և «Կար Պետրոլ» ՍՊԸ-ները։ Նշված ընկերությունների ներկայացրած գնային առաջարկներից ամենացածրը եղել է հենց «Մեգա Թրեյդ» ՍՊԸ-ինը, որը և հաղթող է ճանաչվել և պետությանը խոշոր գումարի դիմաց վառելիք մատակարարելու հնարավորություն ստացել։
«Մեգա Թրեյդ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2020 թվականի փետրվարի 7-ին։ Հիմնադիրներն են Տիգրան Բադալյանն ու Արմեն Մարգարյանը՝ 50-ական տոկոս բաժնեմասերով։ Տիգրան Բադալյանը ավելի վաղ՝ 2019թ․ հուլիսի 30-ին, հիմնել է «Սիլ կապիտալ» ՍՊԸ-ն, սակայն մեկ ամիս անց իր ամբողջ բաժնեմասը փոխանցել է Խաչատուր Սուքիասյանի եղբոր` էդուարդ Սուքիասյանի որդուն՝ կրտսեր Խաչատուր Սուքիասյանին։ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալներով՝ «Մեգա Թրեյդի» սեփականատերերն այժմ Արամայիս Գրիգորյանն ու Դավիթ Հարությունյանն են։
ՍՊԸ-ն պետական գնումների գործընթացին սկսել է մասնակցել նույն տարվա օգոստոսից, և ընկերության առաջին գնորդը, ըստ armeps.am-ի, կրկին եղել է պաշտպանության նախարարությունը, որն այդ ժամանակ «Մեգա Թրեյդից» կրկին վառելիք է գնել՝ մոտ 1,3 միլիարդ դրամի դիմաց։
«Մեգա Թրեյդի» ծառայություններից այս ընթացքում օգտվել են նաև դատախազությունը, արտակարգ իրավիճակների նախարարությունը, Քրեակատարողական ծառայությունը, Միասնական սոցիալական ծառայությունը և այլն։ «Մեգա Թրեյդ» ՍՊԸ-ն հիմնադրման օրվանից մինչև այժմ պետական տարբեր գերատեսչությունների հետ կնքել է ընդհանուր առմամբ 9 պայմանագիր, որոնց գումարային ընդհանուր արժեքը կազմել է 6 մլրդ 919 մլն դրամ, որից 6 մլրդ 778 մլն-ը ապահովել է պաշտպանության նախարարությունը։
Հիշեցնենք՝ 2021թ․ փետրվարի 18-ին Խաչատուր Սուքիասյանի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնեց, որ «Սիլ կոնցեռն» ընկերությունը ձեռք է բերել «Ռան Օյլ» ընկերությունը: Ինչպես հայտնի է, «Սիլ կոնցեռնը» պատկանում է Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին։ Գործարարը 2021թ․ հունիսի 20-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով ընտրվեց Ազգային ժողովի պատգամավոր։
«Ռան Օյլի» բենզալցակայաններում տպվում են «Մեգա Թրեյդ» ՍՊԸ-ի անվանմամբ և հարկ վճարողի հաշվառման համարով ՀԴՄ կտրոններ։ Ստացվում է «Ռան Օիլը» «Մեգա Թրեյդի» մասնաճյուղն է, որոնք մտնում են «Սիլ կոնցեռնի» մեջ։