https://arm.sputniknews.ru/20211101/inchpes-buzhel-hazy-tnajin-pajmannerum-34712642.html
Ինչպես բուժել հազը տնային պայմաններում
Ինչպես բուժել հազը տնային պայմաններում
Sputnik Արմենիա
Ցրտերն ընկնելուն պես շատերն են բախվում մրսածության և հազի խնդրին։ Թե ինչ միջոցներով կարելի է տնային պայմաններում պայքարել հազի դեմ, կարդացեք Sputnik Արմենիայի... 01.11.2021, Sputnik Արմենիա
2021-11-01T08:59+0400
2021-11-01T08:59+0400
2021-11-01T08:59+0400
կաթ
հիվանդություն
հազ
https://cdn.am.sputniknews.ru/img/2365/39/23653987_0:0:1601:901_1920x0_80_0_0_92bad3a6ab7d319aae779da8625fdd5f.jpg
Հազը լինում է չոր և խոնավ։ Բուժումը սկսելուց առաջ հարկավոր է հստակ հասկանալ բնույթը։Խոնավ հազն ուղեկցվում է խորխի արտազատումով։ Չոր հազն ավելի կտրուկ է, առանց խորխի։ Այն ի հայտ է գալիս նոպայի ձևով, անսպասելի և կարող է մի քանի րոպե տևել։Չոր հազի դեպքում կարևոր է խթանել խորխարտադրությունը և խոնավացնել լորձաթաղանթը։ Այդ նպատակով կարելի է հանքային ջրով կամ ֆիզիոլոգիական լուծույթով ինհալացիա անել։Իսկ խոնավ հազի դեպքում պետք է խթանել խորխի դուրսբերումը։ Օգնում են ինհալացիան, մերսումը, տաքացնող քսուքները։ Չպետք է մոռանալ նաև սենյակային ջերմաստիճանի ու օդի խոնավության մասին։Ընդհանուր խորհուրդներ հազը տնային պայմաններում բուժելու համարԱվելի շատ տաք հեղուկ խմեք։ Այն նվազեցնում է լորձաթաղանթների գրգռվածությունը, փափկացնում դրանք, բացի այդ, հարկավոր է լորձի հեղուկացման համար, որպեսզի այն ավելի հեշտ դուրս գա հազալու ընթացքում։ Ոչ թթու ըմպելիքներ են հարկավոր՝ սովորական ջուր, չրերից պատրաստված կոմպոտ, խոտաբույսերով թեյեր։Խոնավացրեք օդը։ Դրա համար կարելի է հատուկ սարք օգտագործել կամ օգտվել ժողովրդական մեթոդներից՝ խոնավ սրբիչ գցել տաքացուցիչի վրա (խոսքը միայն ռադիատորային ջեռուցիչների մասին է)։Երբ պառկած եք, գլուխը պետք է կրծքավանդակից բարձր լինի։ Դա հեշտացնում է խորխի դուրսբերումը։Բժիշկն ասել է` ում չի կարելի սխտոր ուտելԿարող եք քթի լվացում անել ծովաջրի լուծույթով։ Լվացումները դուրս են բերում լորձը, հակառակ դեպքում այն հոսում է ներքև՝ դեպի կոկորդ, և ուժեղացնում հազը։Տնային պայմաններում հազից արագ ազատվելու հարցում օգնում է նաև կրծքավանդակը տաքացնող քսուքներով շփելը (բժշկի հետ պարտադիր խորհրդակցելուց հետո)։ Շփումները բարելավում են թոքերի, բրոնխների արյան շրջանառությունը, ինչի շնորհիվ ակտիվանում է նյութափոխանակություն, արագանում է լորձի դուրսբերումը։ Սակայն 37,5°С-ից բարձր ջերմության դեպքում տաքացնող շփումները հակացուցված են։ՈւշադրությունՏնային պայմաններում ջերմությամբ չուղեկցվող հազը ոչ մի դեպքում չի կարելի բուժել դեղամիջոցներով, եթե մրսածության այլ ախտանշաններ չկան, քանի որ հազի պատճառ կարող է լինել ոչ թե մրսածությունը, այլ ալերգիան, սրտի հետ կապված խնդիրները և այլն։ Այդ դեպքում ավելի լավ է դիմել բժշկի։Բժիշկ Մյասնիկովն ասել է, թե որն է առողջության համար ամենավտանգավոր ըմպելիքըԺողովրդական միջոցներԲողկ և մեղրՍև բողկը անցկացնել քերիչով, հյութը քամել և խառնել մեղրի հետ 1։1 հարաբերակցությամբ։ Մեղրի փոխարեն կարելի է շաքար օգտագործել։ Ուտել մեկական ճաշի գդալ օրական երեք անգամ, ուտելուց առաջ։Տատրակախոտից և եզան լեզվից պատրաստված թուրմԱյս թուրմն օգնում է ազատվել խորխից։ Մեկական թեյի գդալ տատրակախոտն ու եզան լեզուն խառնել, ավելացնել 0,5 լիտր եռման ջուր։ Թողնել երկու ժամ, ապա քամել։ Խմել տաք վիճակում, օրական 3 անգամ 100-ական գրամ։Ֆենխելի թեյՉոր հազի դեպքում խառնել ֆենխելի պտուղներ, անանուխի և երիցուկի տերևներ՝ 1։1։1 հարաբերակցությամբ։ Մեկ ճաշի գդալ խառնուրդի վրա լցնել 0,5 լիտր եռման ջուր, թողնել 30 րոպե։ Այնուհետև քամել, խմել օրական երկու անգամ կես բաժակ։Ալոե և մեղրԱլոեի հաստ տերև կտրել, հյութը քամել։ Խառնել մեղրի հետ 1։1 հարաբերակցությամբ։ Խմել մեկական թեյի գդալ օրական երեք անգամ։ Այս միջոցը դյուրացնում է թոքերից խորխի դուրսբերումը։Բժշիկ-սննդաբանը խոսել է յուղոտ մթերքի օգուտի մասինԿակաոյի յուղով տաք կաթԿաթը հազի դեմ ունիվերսալ միջոց է։ Իսկ հատուկ հավելումները ուժեղացնում են ազդեցությունը։ Այսպես, կաթին ավելացնում ենք մեղր, մի պտղունց սոդա և կակաոյի յուղ (խորանարդի մեկ քառորդը)։ Ըմպելիքն օգնում է արդյունավետ ազատվել հոգնեցուցիչ հազից։ Տաք կոկտեյլը հարկավոր է խմել մանր կումերով օրական երեք անգամ և անպայման գիշերը։Ինքնաբուժությունը հարկավոր է դադարեցնել հետևյալ դեպքերում․ եթե հազը ձգվում է 15 օրից ավելի, եթե հազալիս արյուն է արտազատվում, եթե ցավեր կան կրծքավանդակի հատվածում, եթե շնչառությունը դժվարացած է, ծանրություն և խռխռոցներ կան, ինչպես նաև բարձր ջերմության դեպքում։
https://arm.sputniknews.ru/20211027/ttu-kaghambn-u-ttvajury-inch-ogtakar-hatkutjunner-unen-dranq-34632163.html
https://arm.sputniknews.ru/20211024/voch-miajn-gener-u-arvoghj-snund-vorvonq-en-erkar-aprelu-kanvonnery-34584246.html
https://arm.sputniknews.ru/20211023/hivandutjun-kam-refleqs-inchu-en-mardik-hvoranjum-34581619.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2365/39/23653987_2:0:1503:1126_1920x0_80_0_0_464c8cd44aec2afa3457de957e4e4c2e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կաթ, հիվանդություն, հազ
Ինչպես բուժել հազը տնային պայմաններում
Ցրտերն ընկնելուն պես շատերն են բախվում մրսածության և հազի խնդրին։ Թե ինչ միջոցներով կարելի է տնային պայմաններում պայքարել հազի դեմ, կարդացեք Sputnik Արմենիայի հոդվածում։
Հազը լինում է չոր և խոնավ։ Բուժումը սկսելուց առաջ հարկավոր է հստակ հասկանալ բնույթը։
Խոնավ հազն ուղեկցվում է խորխի արտազատումով։ Չոր հազն ավելի կտրուկ է, առանց խորխի։ Այն ի հայտ է գալիս նոպայի ձևով, անսպասելի և կարող է մի քանի րոպե տևել։
Չոր հազի դեպքում կարևոր է խթանել խորխարտադրությունը և խոնավացնել լորձաթաղանթը։ Այդ նպատակով կարելի է հանքային ջրով կամ ֆիզիոլոգիական լուծույթով ինհալացիա անել։
Իսկ խոնավ հազի դեպքում պետք է խթանել խորխի դուրսբերումը։ Օգնում են ինհալացիան, մերսումը, տաքացնող քսուքները։ Չպետք է մոռանալ նաև սենյակային ջերմաստիճանի ու օդի խոնավության մասին։
27 հոկտեմբերի 2021, 08:59
Ընդհանուր խորհուրդներ հազը տնային պայմաններում բուժելու համար
Ավելի շատ տաք հեղուկ խմեք։ Այն նվազեցնում է լորձաթաղանթների գրգռվածությունը, փափկացնում դրանք, բացի այդ, հարկավոր է լորձի հեղուկացման համար, որպեսզի այն ավելի հեշտ դուրս գա հազալու ընթացքում։ Ոչ թթու ըմպելիքներ են հարկավոր՝ սովորական ջուր, չրերից պատրաստված կոմպոտ, խոտաբույսերով թեյեր։
Խոնավացրեք օդը։ Դրա համար կարելի է հատուկ սարք օգտագործել կամ օգտվել ժողովրդական մեթոդներից՝ խոնավ սրբիչ գցել տաքացուցիչի վրա (խոսքը միայն ռադիատորային ջեռուցիչների մասին է)։
Երբ պառկած եք, գլուխը պետք է կրծքավանդակից բարձր լինի։ Դա հեշտացնում է խորխի դուրսբերումը։
Կարող եք քթի լվացում անել ծովաջրի լուծույթով։ Լվացումները դուրս են բերում լորձը, հակառակ դեպքում այն հոսում է ներքև՝ դեպի կոկորդ, և ուժեղացնում հազը։
Տնային պայմաններում հազից արագ ազատվելու հարցում օգնում է նաև կրծքավանդակը տաքացնող քսուքներով շփելը (բժշկի հետ պարտադիր խորհրդակցելուց հետո)։ Շփումները բարելավում են թոքերի, բրոնխների արյան շրջանառությունը, ինչի շնորհիվ ակտիվանում է նյութափոխանակություն, արագանում է լորձի դուրսբերումը։ Սակայն 37,5°С-ից բարձր ջերմության դեպքում տաքացնող շփումները հակացուցված են։
24 հոկտեմբերի 2021, 09:59
Տնային պայմաններում ջերմությամբ չուղեկցվող հազը ոչ մի դեպքում չի կարելի բուժել դեղամիջոցներով, եթե մրսածության այլ ախտանշաններ չկան, քանի որ հազի պատճառ կարող է լինել ոչ թե մրսածությունը, այլ ալերգիան, սրտի հետ կապված խնդիրները և այլն։ Այդ դեպքում ավելի լավ է դիմել բժշկի։
Սև բողկը անցկացնել քերիչով, հյութը քամել և խառնել մեղրի հետ 1։1 հարաբերակցությամբ։ Մեղրի փոխարեն կարելի է շաքար օգտագործել։ Ուտել մեկական ճաշի գդալ օրական երեք անգամ, ուտելուց առաջ։
Տատրակախոտից և եզան լեզվից պատրաստված թուրմ
Այս թուրմն օգնում է ազատվել խորխից։ Մեկական թեյի գդալ տատրակախոտն ու եզան լեզուն խառնել, ավելացնել 0,5 լիտր եռման ջուր։ Թողնել երկու ժամ, ապա քամել։ Խմել տաք վիճակում, օրական 3 անգամ 100-ական գրամ։
Չոր հազի դեպքում խառնել ֆենխելի պտուղներ, անանուխի և երիցուկի տերևներ՝ 1։1։1 հարաբերակցությամբ։ Մեկ ճաշի գդալ խառնուրդի վրա լցնել 0,5 լիտր եռման ջուր, թողնել 30 րոպե։ Այնուհետև քամել, խմել օրական երկու անգամ կես բաժակ։
Ալոեի հաստ տերև կտրել, հյութը քամել։ Խառնել մեղրի հետ 1։1 հարաբերակցությամբ։ Խմել մեկական թեյի գդալ օրական երեք անգամ։ Այս միջոցը դյուրացնում է թոքերից խորխի դուրսբերումը։
Կաթը հազի դեմ ունիվերսալ միջոց է։ Իսկ հատուկ հավելումները ուժեղացնում են ազդեցությունը։ Այսպես, կաթին ավելացնում ենք մեղր, մի պտղունց սոդա և կակաոյի յուղ (խորանարդի մեկ քառորդը)։ Ըմպելիքն օգնում է արդյունավետ ազատվել հոգնեցուցիչ հազից։ Տաք կոկտեյլը հարկավոր է խմել մանր կումերով օրական երեք անգամ և անպայման գիշերը։
Ինքնաբուժությունը հարկավոր է դադարեցնել հետևյալ դեպքերում․ եթե հազը ձգվում է 15 օրից ավելի, եթե հազալիս արյուն է արտազատվում, եթե ցավեր կան կրծքավանդակի հատվածում, եթե շնչառությունը դժվարացած է, ծանրություն և խռխռոցներ կան, ինչպես նաև բարձր ջերմության դեպքում։
23 հոկտեմբերի 2021, 09:59