https://arm.sputniknews.ru/20211101/hajastanum-hamapetakan-tsaratunk-kanckacvi-inchpes-masnakcel-mijvocarmany-34887284.html
Հայաստանում համապետական ծառատունկ կանցկացվի. ինչպես մասնակցել միջոցառմանը
Հայաստանում համապետական ծառատունկ կանցկացվի. ինչպես մասնակցել միջոցառմանը
Sputnik Արմենիա
«Հայանտառ» ՊՈԱԿ-ը կտրամադրի անվճար տնկիներ և կնախանշի այն տարածքները, որտեղ իրականացվելու է համապետական ծառատունկը: 01.11.2021, Sputnik Արմենիա
2021-11-01T17:06+0400
2021-11-01T17:06+0400
2021-11-01T17:08+0400
հայաստան
ծառատունկ
https://cdn.am.sputniknews.ru/img/1402/26/14022676_0:0:1491:839_1920x0_80_0_0_0477ce0ffac86d3245716cea532055e2.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. Նոյեմբերի 14-ին «10 մլն ծառ» նախաձեռնության շրջանակում Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում կիրականացվի համապետական ծառատունկ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։Ըստ հաղորդագրության` աշնանային ծառատունկի ընթացքում գերատեսչությունն իրականացրել է ձևաչափային փոփոխություն-նորամուծություն, որը միտված է հասարակության մեջ բնության հանդեպ սրտացավ ու հոգատար վարքագծի ձևավորմանը և յուրաքանչյուր քաղաքացու՝ շրջակա միջավայրի խնդիրների լուծմանը մաս դարձնելուն։Ծառատունկին մասնակցելու համար պետք է դիմումներ ուղարկել press@env.am էլեկտրոնային հասցեին: Դիմումում պետք է նշված լինի մասնակիցների թիվը և կազմակերպության կողմից գործընթացը համակարգող կոնտակտային անձի տվյալներ (հեռ.համար, էլեկտրոնային հասցե)։Հիշեցնենք` դեռ 2019թ-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ մինչև 2020 թվականի հոկտեմբերի 10-ը Հայաստանում 10 մլն ծառ է տնկվելու: Քանի որ վերջին 30 տարում Հայաստանում անտառները զգալիորեն տուժել են անխնա ծառահատումների պատճառով, վարչապետը կարգադրել էր ուշադիր հետևել անտառների պահպանությանը։2020 թ-ի ապրիլի 13-ին ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը հայտարարել էր, որ, հաշվի առնելով նոր կորոնավիրուսի տարածման հետևանքով ստեղծված իրավիճակը և հնարավոր առողջապահական ռիսկերը, որոշել է 10 մլն ծառ տնկելու ծրագրի ժամկետը տեղափոխել 2021թ.-ի վերջ:«10 միլիոն ծառ» համահայկական նախաձեռնության` 2021 թվականի ծառատունկի մեկնարկը տրվեց այս տարվա ապրիլի 10-ին։ Առաջին 1000 ծառերը տնկվեցին «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արագածոտնի անտառտնտեսություն» մասնաճյուղի Քուչակ գյուղի տարածքում։
https://arm.sputniknews.ru/20210819/nikol-pashinyani-xostacats-10-milion-tsaric-qanisn-e-tnkvel-28719452.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1402/26/14022676_158:0:1491:1000_1920x0_80_0_0_8e2cec41e7adfc0f1c2e9108ca26757e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ծառատունկ
Հայաստանում համապետական ծառատունկ կանցկացվի. ինչպես մասնակցել միջոցառմանը
17:06 01.11.2021 (Թարմացված է: 17:08 01.11.2021) «Հայանտառ» ՊՈԱԿ-ը կտրամադրի անվճար տնկիներ և կնախանշի այն տարածքները, որտեղ իրականացվելու է համապետական ծառատունկը:
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. Նոյեմբերի 14-ին «10 մլն ծառ» նախաձեռնության շրջանակում Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում կիրականացվի համապետական ծառատունկ։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։
Ըստ հաղորդագրության` աշնանային ծառատունկի ընթացքում գերատեսչությունն իրականացրել է ձևաչափային փոփոխություն-նորամուծություն, որը միտված է հասարակության մեջ բնության հանդեպ սրտացավ ու հոգատար վարքագծի ձևավորմանը և յուրաքանչյուր քաղաքացու՝ շրջակա միջավայրի խնդիրների լուծմանը մաս դարձնելուն։
«Ծառատունկին կարող են մասնակցել մասնավոր հատվածի տարբեր կազմակերպություններ, որոնց «Հայանտառ» ՊՈԱԿ-ը կտրամադրի անվճար տնկիներ և կնախանշի այն տարածքները, որտեղ իրականացվելու է համապետական ծառատունկը: Ծառատունկի համար նախատեսված 260.000 տնկիներից այս նպատակով կտրամադրվի 10.000 տնկի»,– տեղեկացնում է նախարարությունը։
Ծառատունկին մասնակցելու համար պետք է դիմումներ ուղարկել press@env.am էլեկտրոնային հասցեին: Դիմումում պետք է նշված լինի մասնակիցների թիվը և կազմակերպության կողմից գործընթացը համակարգող կոնտակտային անձի տվյալներ (հեռ.համար, էլեկտրոնային հասցե)։
Հիշեցնենք` դեռ 2019թ-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը
հայտարարել էր, որ մինչև 2020 թվականի հոկտեմբերի 10-ը Հայաստանում 10 մլն ծառ է տնկվելու: Քանի որ վերջին 30 տարում Հայաստանում անտառները զգալիորեն տուժել են անխնա ծառահատումների պատճառով, վարչապետը կարգադրել էր ուշադիր հետևել անտառների պահպանությանը։
2020 թ-ի ապրիլի 13-ին ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը
հայտարարել էր, որ, հաշվի առնելով նոր կորոնավիրուսի տարածման հետևանքով ստեղծված իրավիճակը և հնարավոր առողջապահական ռիսկերը, որոշել է 10 մլն ծառ տնկելու ծրագրի ժամկետը տեղափոխել 2021թ.-ի վերջ:
«10 միլիոն ծառ» համահայկական նախաձեռնության` 2021 թվականի ծառատունկի մեկնարկը տրվեց այս տարվա ապրիլի 10-ին։ Առաջին 1000 ծառերը տնկվեցին «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արագածոտնի անտառտնտեսություն» մասնաճյուղի Քուչակ գյուղի տարածքում։