https://arm.sputniknews.ru/20210819/nikol-pashinyani-xostacats-10-milion-tsaric-qanisn-e-tnkvel-28719452.html
Նիկոլ Փաշինյանի խոստացած 10 միլիոն ծառից քանի՞սն է տնկվել
Նիկոլ Փաշինյանի խոստացած 10 միլիոն ծառից քանի՞սն է տնկվել
Sputnik Արմենիա
Հայաստանի շրջակա միջավայրի նախարարությունը պատասխանել է հաճախ տրվող հարցերին։ 19.08.2021, Sputnik Արմենիա
2021-08-19T16:03+0400
2021-08-19T16:03+0400
2021-08-19T16:05+0400
հայաստան
հասարակություն
ծառ
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/1943/43/19434359_0:162:1600:1067_1920x0_80_0_0_ed19330faf1e72b216a86f8ed4bf96ed.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի - Sputnik. «10 միլիոն ծառ» նախաձեռնության շրջանակում արդեն ավելի քան 700 հազար ծառ է տնկվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։Նշվում է, որ նախաձեռնության շրջանակում տնկումներ կատարելու համար ՀՀ պետական բյուջեից, որպես առանձին միջոցառում, «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը գումար չի հատկացվել։ Նախաձեռնությունն իրականացվում է բացառապես դոնոր կազմակերպությունների կամ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի սեփական միջոցների, խնայողությունների, տնկարաններում առկա ծառերի կամ բնական վերաճի արդյունքում դուրս հանված շիվերի միջոցով։Հիշեցնենք` դեռ 2019թ-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ մինչև 2020 թվականի հոկտեմբերի 10-ը Հայաստանում 10 մլն ծառ է տնկվելու: Քանի որ վերջին 30 տարում Հայաստանում անտառները զգալիորեն տուժել են անխնա ծառահատումների պատճառով, վարչապետը կարգադրել էր ուշադիր հետևել անտառների պահպանությանը։2020 թ-ի ապրիլի 13-ին ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը հայտարարել էր, որ, հաշվի առնելով նոր կորոնավիրուսի տարածման հետևանքով ստեղծված իրավիճակը և հնարավոր առողջապահական ռիսկերը, որոշել է 10 մլն ծառ տնկելու ծրագրի ժամկետը տեղափոխել 2021թ.-ի վերջ:«10 միլիոն ծառ» համահայկական նախաձեռնության` 2021 թվականի ծառատունկի մեկնարկը տրվեց այս տարվա ապրիլի 10-ին։ Առաջին 1000 ծառերը տնկվեցին «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արագածոտնի անտառտնտեսություն» մասնաճյուղի Քուչակ գյուղի տարածքում։
https://arm.sputniknews.ru/20210531/hayastany-tnkiner-e-xndrel-rd-ic-10-mln-tsar-naxadzernutyunn-irakanacnelu-hamar-27754598.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1943/43/19434359_0:62:1600:1067_1920x0_80_0_0_5de2c0ddede41dbaf7f82cc872a145ca.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, հասարակություն , ծառ, նիկոլ փաշինյան
հայաստան, հասարակություն , ծառ, նիկոլ փաշինյան
Նիկոլ Փաշինյանի խոստացած 10 միլիոն ծառից քանի՞սն է տնկվել
16:03 19.08.2021 (Թարմացված է: 16:05 19.08.2021) Հայաստանի շրջակա միջավայրի նախարարությունը պատասխանել է հաճախ տրվող հարցերին։
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի - Sputnik. «10 միլիոն ծառ» նախաձեռնության շրջանակում արդեն ավելի քան 700 հազար ծառ է տնկվել։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։
«10 միլիոն ծառ» նախաձեռնության շրջանակում 2020-2021թթ-ին Հայաստանի տարածքում տնկվել է 702280 ծառ։ ՀՀ մարզպետարաններին և Երևան քաղաքին 2021 թվականի գարնանը տրամադրվել է 161480 հատ ծառ, անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Անտառտնտեսություն» մասնաճյուղերի տարածքներում (Լոռու, Տավուշի, Սյունիքի, Շիրակի, Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերում) 2020 թվականին տնկվել է 339000 և 2021 թվականի գարնանը` 201800 ծառ», - ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ նախաձեռնության շրջանակում տնկումներ կատարելու համար ՀՀ պետական բյուջեից, որպես առանձին միջոցառում, «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը գումար չի հատկացվել։ Նախաձեռնությունն իրականացվում է բացառապես դոնոր կազմակերպությունների կամ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի սեփական միջոցների, խնայողությունների, տնկարաններում առկա ծառերի կամ բնական վերաճի արդյունքում դուրս հանված շիվերի միջոցով։
Հիշեցնենք` դեռ 2019թ-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը
հայտարարել էր, որ մինչև 2020 թվականի հոկտեմբերի 10-ը Հայաստանում 10 մլն ծառ է տնկվելու: Քանի որ վերջին 30 տարում Հայաստանում անտառները զգալիորեն տուժել են անխնա ծառահատումների պատճառով, վարչապետը կարգադրել էր ուշադիր հետևել անտառների պահպանությանը։
2020 թ-ի ապրիլի 13-ին ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը
հայտարարել էր, որ, հաշվի առնելով նոր կորոնավիրուսի տարածման հետևանքով ստեղծված իրավիճակը և հնարավոր առողջապահական ռիսկերը, որոշել է 10 մլն ծառ տնկելու ծրագրի ժամկետը տեղափոխել 2021թ.-ի վերջ:
«10 միլիոն ծառ» համահայկական նախաձեռնության` 2021 թվականի ծառատունկի մեկնարկը տրվեց այս տարվա ապրիլի 10-ին։ Առաջին 1000 ծառերը տնկվեցին «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արագածոտնի անտառտնտեսություն» մասնաճյուղի Քուչակ գյուղի տարածքում։