https://arm.sputniknews.ru/20211101/gnel-sanvosjann-arajikajum-kmekni-iran-34883102.html
Գնել Սանոսյանն առաջիկայում կմեկնի Իրան
Գնել Սանոսյանն առաջիկայում կմեկնի Իրան
Sputnik Արմենիա
ԻԻՀ դեսպանն ընդգծել է, որ Սյունիքի մարզը կարևոր է նաև իրենց համար, առաջիկայում նախատեսվում են տարբեր պատվիրակությունների փոխայցեր։ 01.11.2021, Sputnik Արմենիա
2021-11-01T15:51+0400
2021-11-01T15:51+0400
2021-11-01T15:53+0400
հայաստան
հայաստան–իրան գործակցություն
իրանի իսլամական հանրապետություն
գնել սանոսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/2288/54/22885460_0:84:1600:984_1920x0_80_0_0_eecdcbd4bfd8ace4a65f840ab9e4b183.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն առաջիկայում կմեկնի Իրանի Իսլամական Հանրապետություն։ Ինչպես հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը, նախարարի այցի մանրամասներն այսօր քննարկվել են ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Զոհուրիի հետ հանդիպման ժամանակ։Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին։ Դեսպանն ընդգծել է, որ Սյունիքի մարզը կարևոր է նաև իրենց համար, և առաջիկայում նախատեսվում են տարբեր պատվիրակությունների փոխայցեր, որոնք կկարողանան իրենց մասնակցությունն ունենալ Սյունիքի մարզում իրականացվող տարբեր նախագծերին։Դեսպանի խոսքով՝ Հայաստանի և Իրանի պատմամշակութային խորը կապերը նպաստում են տարբեր ուղղություններով երկկողմ համագործակցության զարգացմանը։Նախարարն անդրադարձել է մարզում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքներին` իրանցի դիվանագետին ներկայացնելով դրանց ընթացքը։Կողմերը քննարկել են տարածաշրջանային համագործակցության, տրանսպորտային և էներգետիկ ենթակառուցվածքների ոլորտում համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարները։ Մտքեր են փոխանակվել նաև ԵԱՏՄ շրջանակում համագործակցությունն ընդլայնելու, ինչպես նաև որպես ԵԱՏՄ անդամ Հայաստանի միջոցով միության շուկա Իրանի մուտք գործելու հեռանկարի շուրջ:
https://arm.sputniknews.ru/20211025/iranakan-bernatarneric-gumar-gandzely-dem-e-erakvoghm-hamadzajnutjany-hh-um-irani-despan-34648787.html
https://arm.sputniknews.ru/20211029/hh-despany-iranci-nakharari-het-qnnarkel-e-gvoris-kapan-ajlyntranqajin-tshanaparhi-harcy-34803771.html
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2288/54/22885460_90:0:1511:1066_1920x0_80_0_0_37a6d957ef46245a3e1e144f659ecf93.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հայաստան–իրան գործակցություն, իրանի իսլամական հանրապետություն, գնել սանոսյան
հայաստան, հայաստան–իրան գործակցություն, իրանի իսլամական հանրապետություն, գնել սանոսյան
Գնել Սանոսյանն առաջիկայում կմեկնի Իրան
15:51 01.11.2021 (Թարմացված է: 15:53 01.11.2021) ԻԻՀ դեսպանն ընդգծել է, որ Սյունիքի մարզը կարևոր է նաև իրենց համար, առաջիկայում նախատեսվում են տարբեր պատվիրակությունների փոխայցեր։
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն առաջիկայում կմեկնի Իրանի Իսլամական Հանրապետություն։ Ինչպես հայտնում է գերատեսչության
մամուլի ծառայությունը, նախարարի այցի մանրամասներն այսօր քննարկվել են ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Զոհուրիի հետ հանդիպման ժամանակ։
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին։ Դեսպանն ընդգծել է, որ Սյունիքի մարզը կարևոր է նաև իրենց համար, և առաջիկայում նախատեսվում են տարբեր պատվիրակությունների փոխայցեր, որոնք կկարողանան իրենց մասնակցությունն ունենալ Սյունիքի մարզում իրականացվող տարբեր նախագծերին։
25 հոկտեմբերի 2021, 16:27
Դեսպանի խոսքով՝
Հայաստանի և Իրանի պատմամշակութային խորը կապերը նպաստում են տարբեր ուղղություններով երկկողմ համագործակցության զարգացմանը։
Նախարարն անդրադարձել է մարզում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքներին` իրանցի դիվանագետին ներկայացնելով դրանց ընթացքը։
Կողմերը քննարկել են տարածաշրջանային համագործակցության, տրանսպորտային և էներգետիկ ենթակառուցվածքների ոլորտում համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարները։ Մտքեր են փոխանակվել նաև ԵԱՏՄ շրջանակում համագործակցությունն ընդլայնելու, ինչպես նաև որպես ԵԱՏՄ անդամ
Հայաստանի միջոցով միության շուկա Իրանի մուտք գործելու հեռանկարի շուրջ:
29 հոկտեմբերի 2021, 15:20