https://arm.sputniknews.ru/20211029/hh-despany-iranci-nakharari-het-qnnarkel-e-gvoris-kapan-ajlyntranqajin-tshanaparhi-harcy-34803771.html
ՀՀ դեսպանը իրանցի նախարարի հետ քննարկել է Գորիս-Կապան այլընտրանքային ճանապարհի հարցը
ՀՀ դեսպանը իրանցի նախարարի հետ քննարկել է Գորիս-Կապան այլընտրանքային ճանապարհի հարցը
Sputnik Արմենիա
Նախարար Ղասեմին վստահեցրել է, որ հայ֊իրանական համագործակցությունը քաղաքաշինության հարցերում կշարունակվի։ 29.10.2021, Sputnik Արմենիա
2021-10-29T15:20+0400
2021-10-29T15:20+0400
2021-10-29T15:50+0400
հայաստան
իրանի իսլամական հանրապետություն
արտաշես թումանյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/1d/34802853_0:292:1100:911_1920x0_80_0_0_40891c9779df30e070519bf96589fe85.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի - Sputnik. Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպել է Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ռոստամ Ղասեմիի հետ: Տեղեկությունը հայտնում է Իրանում ՀՀ դեսպանությունը։ Ըստ հաղորդագրության` հանդիպման ընթացքում քննարկվել են Գորիս-Կապան այլընտրանքային ճանապարհի, «Հյուսիս-հարավ» մայրուղու շինարարական աշխատանքներին և «Պարսից ծոց-Սև ծով» տրանսպորտային միջանցքին առնչվող հարցեր։Հայտնելով, որ ավարտին են մոտենում Գորիս-Կապան այլընտրանքային ճանապարհի շինաշխատանքները, և ընդգծելով 2022թ-ից Հայաստանում մեկնարկվող ճանապարհաշինարարական մեծ ծրագրի մասին` դեսպան Թումանյանը կարևորել է իրանական ընկերությունների մասնակցության հնարավորությունը այդ ծրագրին։Նախարար Ղասեմին փոխանցել է իրանական կողմի համագործակցության պատրաստակամության մասին, նաև նշել է, որ ապագայում ևս կշարունակվի հայ-իրանական համագործակցությունը, կյանքի կկոչվեն նոր ծրագրեր։Նշենք, որ Արտաշես Թումանյանը շուտով ավարտելու է իր պաշտոնավարումը, քանի որ Իրանում ՀՀ նոր դեսպան է նշանակվել Արսեն Ավագյանը։Հիշեցնենք` տևական ժամանակ է` Ադրբեջանը խիստ կանոններ է սահմանել իրանական բեռնատարների համար, որոնք հատում են հայ-իրանական սահմանը՝ գալով դեպի Հայաստան։ Ադրբեջանական կողմը բեռնատարների վարորդներից նաև գումար է պահանջում։Հոկտեմբերի 4-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ կայացած ասուլիսի ժամանակ ԻԻՀ արտաքին գործերի նախարար Հոսեին Ամիր-Աբդոլլահիանը հայտնել էր, որ առաջիկա շաբաթներին մեծ ակտիվություն կլինի 2 երկրի հարաբերություններում։ՀՀ կառավարությունն ավելի վաղ հայտնել էր, որ Տաթևից մինչև Սյունիքի մարզի Աղվանի գյուղ 43 կիլոմետրանոց ճանապարհահատվածն ամբողջովին պատրաստ ու ասֆալտապատված կլինի մինչև նոյեմբերի վերջ։ Այս ճանապարհը կապելու է Սյունիքի` 44-օրյա պատերազմից հետո սահմանամերձ դարձած համայնքները Կապանին ու Մ–2` մինչև Իրանի սահման հասնող միջպետական ճանապարհին։ Սյունիքի այլընտանքային ամբողջ` 79 կմ–անոց ճանապարհի կառուցումը կարժենա շուրջ 9.5 մլրդ դրամ։ Մինչև ձմեռ կկատարվեն գրունտային աշխատանքները, գարնանը` ձնհալից հետո, ճանապարհը կասֆալտապատվի։Բոլոր ճանապարհները պետք է լիարժեք գործեն. փոխվարչապետը` Գորիս–Կապանի մասին
https://arm.sputniknews.ru/20211026/adrbejancinery-kangnecrel-en-gvorisi-bnakchi-meqenan-ev-pvordzel-en-nran-ijecnel-mijic-34694059.html
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/1d/34802853_0:283:1100:1108_1920x0_80_0_0_b24425fd0db6aff0c015d8ddf7488bf8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, իրանի իսլամական հանրապետություն, արտաշես թումանյան
հայաստան, իրանի իսլամական հանրապետություն, արտաշես թումանյան
ՀՀ դեսպանը իրանցի նախարարի հետ քննարկել է Գորիս-Կապան այլընտրանքային ճանապարհի հարցը
15:20 29.10.2021 (Թարմացված է: 15:50 29.10.2021) Նախարար Ղասեմին վստահեցրել է, որ հայ֊իրանական համագործակցությունը քաղաքաշինության հարցերում կշարունակվի։
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի - Sputnik. Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպել է Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ռոստամ Ղասեմիի հետ: Տեղեկությունը հայտնում է
Իրանում ՀՀ դեսպանությունը։
Ըստ հաղորդագրության` հանդիպման ընթացքում քննարկվել են Գորիս-Կապան այլընտրանքային ճանապարհի, «Հյուսիս-հարավ» մայրուղու շինարարական աշխատանքներին և «Պարսից ծոց-Սև ծով» տրանսպորտային միջանցքին առնչվող հարցեր։
Հայտնելով, որ ավարտին են մոտենում Գորիս-Կապան այլընտրանքային ճանապարհի շինաշխատանքները, և ընդգծելով 2022թ-ից Հայաստանում մեկնարկվող ճանապարհաշինարարական մեծ ծրագրի մասին` դեսպան Թումանյանը կարևորել է իրանական ընկերությունների մասնակցության հնարավորությունը այդ ծրագրին։
26 հոկտեմբերի 2021, 18:45
Նախարար Ղասեմին փոխանցել է իրանական կողմի համագործակցության պատրաստակամության մասին, նաև նշել է, որ ապագայում ևս կշարունակվի հայ-իրանական համագործակցությունը, կյանքի կկոչվեն նոր ծրագրեր։
Նշենք, որ Արտաշես Թումանյանը շուտով ավարտելու է իր պաշտոնավարումը, քանի որ Իրանում
ՀՀ նոր դեսպան է նշանակվել Արսեն Ավագյանը։
Հիշեցնենք` տևական ժամանակ է` Ադրբեջանը խիստ կանոններ է սահմանել իրանական բեռնատարների համար, որոնք հատում են հայ-իրանական սահմանը՝ գալով դեպի Հայաստան։ Ադրբեջանական կողմը բեռնատարների վարորդներից նաև գումար է պահանջում։
Հոկտեմբերի 4-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ կայացած ասուլիսի ժամանակ ԻԻՀ արտաքին գործերի նախարար Հոսեին Ամիր-Աբդոլլահիանը հայտնել էր, որ առաջիկա շաբաթներին մեծ ակտիվություն կլինի 2 երկրի հարաբերություններում։
ՀՀ կառավարությունն ավելի վաղ
հայտնել էր, որ Տաթևից մինչև Սյունիքի մարզի Աղվանի գյուղ 43 կիլոմետրանոց ճանապարհահատվածն ամբողջովին պատրաստ ու ասֆալտապատված կլինի մինչև նոյեմբերի վերջ։ Այս ճանապարհը կապելու է Սյունիքի` 44-օրյա պատերազմից հետո սահմանամերձ դարձած համայնքները Կապանին ու Մ–2` մինչև Իրանի սահման հասնող միջպետական ճանապարհին։ Սյունիքի այլընտանքային ամբողջ` 79 կմ–անոց ճանապարհի կառուցումը կարժենա շուրջ 9.5 մլրդ դրամ։ Մինչև ձմեռ կկատարվեն գրունտային աշխատանքները, գարնանը` ձնհալից հետո, ճանապարհը կասֆալտապատվի։