https://arm.sputniknews.ru/20211031/spanutjun-erevanum-amusiny-kheghdel-e-knvojy-ev-pvordzel-inqn-iren-vnasel-34856411.html
Սպանություն Երևանում. ամուսինը խեղդել է կնոջը և փորձել ինքն իրեն վնասել
Սպանություն Երևանում. ամուսինը խեղդել է կնոջը և փորձել ինքն իրեն վնասել
Sputnik Արմենիա
Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: 31.10.2021, Sputnik Արմենիա
2021-10-31T16:04+0400
2021-10-31T16:04+0400
2021-10-31T16:07+0400
սպանություն
կին
երևան
ամուսին
https://cdn.am.sputniknews.ru/img/1022/51/10225101_0:47:1601:947_1920x0_80_0_0_6ab8f157858000697c86cde037c73cd6.jpg
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. Երևանում այսօր սպանություն է տեղի ունեցել: Ինչպես հայտնում է Shamsyan.com–ը, ժամը 13:50-ի սահմաններում ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ Սուվորովի փողոցի տներից մեկում կնոջ դի կա, իսկ մեկ հոգի էլ վիրավոր է:Դեպքի վայր մեկնած ոստիկաններն ու քննիչները նշված տան խոհանոցում հայտնաբերել են կնոջ դի: Իսկ ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը նշված տանից հիվանդանոց է տեղափոխել մի տղամարդու:Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ ասել են, որ հիվանդանոց տեղափոխված տղամարդը սպանվածի ամուսինն էր: «Կնոջը խեղդելով սպանել է, իսկ հետո իրեն ինքնավնասում արել: Բայց, թե ինչն է պատճառը եղել, որ նման դեպք է տեղի ունեցել, մեզ համար առեղծված է»,–պատմել են նրանք:Փաստի առթիվ Էրեբունու քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպանություն) հարուցվել է քրեական գործ և ստեղծվել է քննչական խումբ:Ապարան-Սպիտակ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով երեխաներ են տուժելՔննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը նույն հասցեի բնակիչ, 46-ամյա Լուսինե Ք.-ն էր, իսկ պարեկների կողմից հիվանդանոց տեղափոխվածը՝ նրա ամուսինն է՝ 51-ամյա Արթուր Խ.-ն:
https://arm.sputniknews.ru/20211031/voghbergakan-avtvovtar-tavushi-marzum-mek-mard-mahacel-e-34850858.html
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1022/51/10225101_138:0:1461:992_1920x0_80_0_0_c173c1314137f974d4e04cd8e071d7b9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սպանություն, կին, երևան, ամուսին
սպանություն, կին, երևան, ամուսին
Սպանություն Երևանում. ամուսինը խեղդել է կնոջը և փորձել ինքն իրեն վնասել
16:04 31.10.2021 (Թարմացված է: 16:07 31.10.2021) Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. Երևանում այսօր սպանություն է տեղի ունեցել: Ինչպես հայտնում է
Shamsyan.com–ը, ժամը 13:50-ի սահմաններում ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ Սուվորովի փողոցի տներից մեկում կնոջ դի կա, իսկ մեկ հոգի էլ վիրավոր է:
Դեպքի վայր մեկնած ոստիկաններն ու քննիչները նշված տան խոհանոցում հայտնաբերել են կնոջ դի: Իսկ ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը նշված տանից հիվանդանոց է տեղափոխել մի տղամարդու:
![Շտապօգնության ավտոմեքենա Շտապօգնության ավտոմեքենա - Sputnik Արմենիա, 1920, 31.10.2021](https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/07/13/28340287_0:215:1600:855_1920x0_80_0_0_b4046b639bd857bb3401e45d439c1da7.jpg)
31 հոկտեմբերի 2021, 10:36
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ ասել են, որ հիվանդանոց տեղափոխված տղամարդը սպանվածի ամուսինն էր: «Կնոջը խեղդելով սպանել է, իսկ հետո իրեն ինքնավնասում արել: Բայց, թե ինչն է պատճառը եղել, որ նման դեպք է տեղի ունեցել, մեզ համար առեղծված է»,–պատմել են նրանք:
Փաստի առթիվ Էրեբունու քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպանություն) հարուցվել է քրեական գործ և ստեղծվել է քննչական խումբ:
Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը նույն հասցեի բնակիչ, 46-ամյա Լուսինե Ք.-ն էր, իսկ պարեկների կողմից հիվանդանոց տեղափոխվածը՝ նրա ամուսինն է՝ 51-ամյա Արթուր Խ.-ն: