00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Մհեր Գրիգորյան
Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» չի լինելու․ Մհեր Գրիգորյան
17:08
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թամիրովի ուղին․ինչպես հայը դարձավ Հոլիվուդի «ամենահայտնի ռուսն» ու անվանակարգվեց Օսկարի

CC0 / Eric Koch / Anefo / the Dutch National Archives / Public domain / Russische filmster Akim Tamiroff op SchipholАмериканский актёр армянского происхождения Аким Тамиров 29 июля 1964 года в Схипхоле
Американский актёр армянского происхождения Аким Тамиров 29 июля 1964 года в Схипхоле - Sputnik Արմենիա, 1920, 29.10.2021
Բաժանորդագրվել
Հոլիվուդյան «Փառքի ծառուղում» ընդամենը չորս հայ իրենց անունով աստղերն ունեն։ Նրանք են՝ Շերիլին Սարգսյանը, Ռուբեն Մամուլյանը, Շառլ Ազնավուրը և... Ակիմ Թամիրովը (Հովակիմ Թամիրյան)։ «Դրվագների հանճարը» ծնվել է այսօր՝ 122 տարի առաջ այս օրը։
Հային, որը մի վարկածով ծնվել է Թիֆլիսում, մյուսով՝ Բաքվում, ու Մոսկվայից Ամերիկա երկար ճանապարհ է անցել, անվանում էին «Հոլիվուդի ամենահայտնի ռուսը»։
Եվ չնայած հայտնի դառնալու ճանապարհը հեշտ չէր, բայց բոլոր գաղթականներին չէ, որ հաջողվում կրկնել Թամիրովի ճակատագիրը՝ ավելի քան 100 դեր, «Օսկարի» երկու անվանակարգ, «Ոսկե գլոբուս» մրցանակ։
«Թամիրովը հեռուստատեսային վեցերորդ զգայարան ունի, որն օգնում է նրան հասկանալ՝ ինչ է ուզում ռեժիսորը»: Այսպես է արտահայտվել նրա մասին օսկարակիր ամերիկացի ռեժիսոր և պրոդյուսեր Սեսիլ Դեմիլը։
© Photo : Public domain / Screenshot of Akim Tamiroff, Muriel Angelus and Brian Donlevy from the original trailer for the film The Great McGintyՀատված «Մեծ Մակգինտի» ֆիլմից, որտեղ հանդես է եկել Ակիմ Թամիրովը
Скриншот Акима Тамирова, Мюриэль Ангелус и Брайана Донлеви из оригинального трейлера к фильму Великий МакГинти - Sputnik Արմենիա, 1920, 29.10.2021
Հատված «Մեծ Մակգինտի» ֆիլմից, որտեղ հանդես է եկել Ակիմ Թամիրովը

«Ծանր ժամանակահատված»

Հովակիմ Թամիրյանը ծնվել է 1899 թվականի հոկտեմբերի 29-ին ունևոր հայերի ընտանիքում։ 19 տարեկանում գնացել է Մոսկվա, որտեղ ընդունվել է Ստանիսլավսկու Գեղարվեստական թատրոնի ստուդիա ։ Եվ հետո դարձել Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի դերասան:
ԱՄՆ-ում նա հայտնվել է 20-ականներին՝ թատրոնի հյուրախաղերի ժամանակ։ Եվ նա մի խումբ այլ դերասանների հետ որոշել է մնալ Նահանգներում։ Առաջին տարիներին Թամիրովը խաղացել է հայտնի թատերախմբում՝ Նիկիտա Բալիևի «Չղջիկ» կաբարե թատրոնում։ Իսկ երբ թատրոնը մեկնել է Եվրոպա, Թամիրովը որոշել է զբաղվել բիզնեսով և Նյու Յորքում բացել է բեմական դիմահարդարման ակադեմիա, որի աշակերտների թվում է եղել երիտասարդ Քեթրին Հեփբերնը՝ Հոլիվուդի ապագա աստղը։
Американский сценарист Мардик Мартин  - Sputnik Արմենիա, 1920, 28.02.2020
Սկորսեզեի հայազգի սցենարիստը. ինչպես իրաքահայ տղան նվաճեց Հոլիվուդը
Մեծ դեպրեսիայի ժամանակ ակադեմիան սնանկացել է, Ակիմը ստիպված է եղել որոշ ժամանակ տաքսու վարորդ աշխատել։ Եվ հենց այդ ժամանակ նրա կինը՝ դերասանուհի Թամարա Շեյնը, ամեն ինչ արել է, որ նա սկսի ակտիվորեն անգլերեն ուսումնասիրել և չկորցնի կապերը կինեմատոգրաֆիայի հետ։ Այդ շրջանը ինքը` դերասանն անվանում էր «կյանքի ամենադժվարը շրջանը»։
Скриншот Акима Тамирова из трейлера к фильму Прикосновение зла - Sputnik Արմենիա, 1920, 29.10.2021
Ակիմ Թամիրովը
Որոշ ժամանակ շնորհալի դերասանը խաղում էր միայն զանգվածային տեսարաններում։ Նրա համար դեբյուտային ֆիլմ կարելի է համարել «OK, Ամերիկա» ֆիլմը, որտեղ 33-ամյա Ակիմը փոքր դեր է ստացել։ Տիտրերում նրա անունը դեռ չէր էլ հիշատակվում։ Այնուամենայնիվ, գլխավոր դերակատարուհի Գրետա Գարբոյի հետ նույն ֆիլմում հանդես գալն ու այդ կինոնկարի հաջողությունը ստիպեց կինեմատոգրաֆիստներին ուշադրություն դարձնել տաղանդավոր օտարերկրացու վրա։
Եվ դերերը սկսեցին բառացիորեն թափվել Ակիմի վրա, իսկ այդ հարցում առանցքային դեր խաղաց նրա սարսափելի ակցենտը, որից նա ամեն կերպ փորձում էր ազատվել:

Թամիրովի այցեքարտը

Այն ժամանակ ձայնային կինոն պահանջում էր «ունիվերսալ օտարերկրացի», այդ պատճառով հոլիվուդյան ռեժիսորները ֆիքսեցին Թամիրովի ակցենտը։ 1934 թվականին ամերիկահայը նկարահանվեց 13 ֆիլմում, իսկ հաջորդ տարի՝ 15:
«Հոլիվուդում բոլորն ասում են, որ իմ ակցենտը միլիոն արժե։ Իհարկե, ես պետք է շնորհակալ լինեմ այս ծիծաղելի արտասանությանը, բայց որ իմանայիք՝ որքան ուժ ու միջոցներ եմ ծախսել դրանից ազատվելու համար», – խոստովանել է դերասանը։
Երբ 1936 թվականին Ակիմ Թամիրովը յոթ տարվա պայմանագիր կնքեց Paramount Pictures ստուդիայի հետ, նրան պարզապես արգելեցին ազատվել ակցենտից։ Այդ այցեքարտի շնորհիվ նա իսկապես հայտնի դարձավ Ամերիկայում։
© Photo : film trailer screenshot 20th Century Fox / Public domain / Sacha Pitoëff, Ingrid Bergman, Akim Tamiroff & Yul Brynner in Anastasia - trailer (cropped screenshot)Հատված «Անաստասիա» ֆիլմից, որտեղ հանդես է եկել Ակիմ Թամիորվը
Саша Питоефф, Ингрид Бергман, Аким Тамиров и Юл Бриннер в скриншоте трейлера к фильму Анастасия - Sputnik Արմենիա, 1920, 29.10.2021
Հատված «Անաստասիա» ֆիլմից, որտեղ հանդես է եկել Ակիմ Թամիորվը
«Լեգենդար» ակցենտն ու տպավորիչ խաղը գանգստերական ֆիլմերում այնքան հայտնի էին դարձրել արտիստին, որ նրա անունը սկսել էր հիշատակվել ամերիկյան գեղարվեստական գրականության ստեղծագործություններում։
Այսպես, Ջերոմ Սելինջերի «Քեռի Վիգլին Կոնեկտիկուտում» պատմվածքում հերոսուհիներից մեկը, մի լավ խմելուց հետո ասում է. «Դե, Ակիմ Թամիրովը։ Նա կինոյում է խաղում։ Նա միշտ ասում է. «Դու մեեեծ սխալ ես անում, հա։ Գժվում եմ նրա համար»։
Գրող Ուոքեր Փերսիի «Կինոյի սիրահարը» նովելի հերոսը հիշում է. «Դպրոցի վերջին տարում նկատեցի, որ ակամա կրկնօրինակում Ակիմ Թամիրովի պահելաձևը, լավ մասերը»։

«Օսկարը» ու մոլեռանդ աշխատասիրությունը

Ակիմ Թամիրովն էկրանին մարմնավորել է օտարերկրացիներին՝ մեքսիկացու, իտալացու, իսպանացու, ռուսի և նույնիսկ չինացու։ Իր բազմամյա կինոկարիերայի ընթացքում նա ավելի քան հարյուր դեր է խաղացել։
Առաջին անգամ նրան «Օսկարի» են առաջադրել 1936 թվականին՝ հենց չարաբաստիկ չինացի գեներալ Յանգի դերի համար, որը թշնամաբար էր տրամադրված ամերիկացի Օ՛Հարայի նկատմամբ։ Վերջինիս մարմնավորել է հոլիվուդյան հայտնի դերասան Գերի Կուպերը «Գեներալի մահը լուսաբացին» ֆիլմում:
Հոլիվուդյան աստղը հրապարակել է «դեդո-բաբոյի» լուսանկարը և դերասաններ է փնտրում ՀՀ–ում
1944 թվականին Էռնեստ Հեմինգուեյի «Ում մահն է գուժում զանգը» վեպի հիման վրա նկարահանված ֆիլմում պարտիզանական հրամանատար Պաբլոյի դերի համար Թամիրովը ստացել է «Ոսկե գլոբուսը» ու 2-րդ անգամ նոմինացվել «Օսկարի»:
Ստանիսլավսկու ղեկավարությամբ երկար տարիներ աշխատած դերասանն ինքնամոռաց պատրաստվել է իր յուրաքանչյուր կերպարի ստեղծմանը, նույնիսկ եթե դա աննշան դեր է եղել: Նրա կինը՝ Թամարա Շեյնը, հիշում էր, որ Ակիմ Թամիրովը ժամեր շարունակ պարապում էր «Յունիոն Պասիֆիկ» ֆիլմում զուգընկերոջ բերանից սիգարետը մտրակով գցելու համար։
© Photo : Public domain / Akim Tamiroff in Union Pacific trailerԱկիմ Թամիրովը
Аким Тамиров в трейлере Union Pacific - Sputnik Արմենիա, 1920, 29.10.2021
Ակիմ Թամիրովը
Հայի փայլուն տաղանդն ու ջանասիրությունն արժանացել են լեգենդար ռեժիսոր Օրսոն Ուելսի գնահատանքին։ Թամիրովը նկարահանվել է նրա քրեական դրամաներում՝ «Միստր Արկադին» և «Չարի կնիք» (Touch of Evil, 1958), Կաֆկայի «Դատավարություն» էքզիստենցիոնալ փիլիսոփայական առակի էկրանավորման մեջ։
Իսկ 1955 թվականին Ուելսը Թամիրովին հրավիրել է Սանչո Պանսոյի դերը խաղալու «Օրսոն Ուելսի Դոն Կիխոտը» ֆիլմում, որը Սերվանտեսի վեպի նրա մեկնաբանությունն էր։ Աշխատանքը շարունակվել է 15 տարի՝ ընդմիջումներով, սակայն ֆիլմն Ուելսի կենդանության օրոք այդպես էլ էկրան չի բարձրացել։ Միայն 1992 թվականին իսպանացի ռեժիսորներ Խեսուս Ֆրանկոն ու Պատսի Իրիգոյենը, որոնք աշխատել են Ուելսի հետ, կարողացել են վերականգնել ու մոնտաժել փրկված ժապավեններն ու էկրան բարձրացնել վերականգնված «Օրսոն Ուելսի Դոն Կիխոտը»:
© Photo : Eric Koch / Anefo / Akim Tamiroff op SchipholՀայկական արմատներով ամերիկացի դերասան Ակիմ Թամիրովը 1964թ.–ին Ամստերդամում
Американский актёр армянского происхождения Аким Тамиров (в середине) 29 июля 1964 года в Схипхоле - Sputnik Արմենիա, 1920, 29.10.2021
Հայկական արմատներով ամերիկացի դերասան Ակիմ Թամիրովը 1964թ.–ին Ամստերդամում
Խորհրդային հանդիսատեսին Ակիմ Թամիրովը ծանոթ է «Նրա ծառայապետի քույրը» ֆիլմում ռուս սպասավորի դերով։ Ֆիլմի գլխավոր դերակատարը Դինա Դուրբինն է։ Հանդիսատեսը հիշում է հերոսուհու երկրպագուներից մեկի կոլորիտային կերպարը, որը նրան իր ծննդյան օրը ռուսական ռեստորան էր հրավիրել:
1950-ականների սկզբին Ակիմ Թամիրովը մի քանի տարով հեռացել է Նահանգներից և նկարահանվել Եվրոպայում՝ Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Իսպանիայում, Իտալիայում, Մոնակոյում, ապա կրկին վերադարձել է Ամերիկա։ «Հոլիվուդի ամենահայտնի ռուսը» մահացել է 1972 թվականին Կալիֆոռնիայում։
Լրահոս
0