https://arm.sputniknews.ru/20211029/rus-khaghaghapahnery-mardasirakan-ognutjun-en-cucaberel-arcakhi-gishi-gjughi-bnakichnerin-34786420.html
Ռուս խաղաղապահները մարդասիրական օգնություն են ցուցաբերել Արցախի Գիշի գյուղի բնակիչներին
Ռուս խաղաղապահները մարդասիրական օգնություն են ցուցաբերել Արցախի Գիշի գյուղի բնակիչներին
Sputnik Արմենիա
Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի մարդասիրական արձագանքման կենտրոնի մասնագետները և «Մերսի» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչները հումանիտար... 29.10.2021, Sputnik Արմենիա
2021-10-29T09:23+0400
2021-10-29T09:23+0400
2021-10-29T12:06+0400
արցախ
արցախյան պատերազմ
խաղաղապահներն արցախում
ռուսաստան
դպրոց
ռուս
հումանիտար օգնություն
դպրոցական
տեսանյութեր
տեսանյութ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/1d/34787884_0:0:1920:1080_1920x0_80_0_0_1b9e98aaf5086ff312de84d8c1d0e0dd.jpg
Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի մարդասիրական արձագանքման կենտրոնի մասնագետները և «Մերսի» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչները հումանիտար օգնություն են ցուցաբերել Գիշի գյուղում գտնվող բազմազավակ ընտանիքներին և վերաբնակվածներին։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը:Խաղաղապահները մարդասիրական ակցիա են անցկացրել Մարտունու շրջանի Գիշի գյուղի միջնակարգ դպրոցում և մանկապարտեզում։ Բնակիչներին հանձնել են ավելի քան 2 տոննա ընդհանուր քաշով մարդասիրական բեռ՝ դպրոցական հավաքածուների, մանկական և մեծահասակների կոշիկների, հագուստի տեսքով:Նա նշել է, որ մանկապարտեզի երեխաները հյուրերին հաճելի անակնկալ են մատուցել. նրանք հայերեն ու ռուսերեն երգեր են երգել, ասմունքել հայերեն և ռուսերեն:Դպրոցականները, ի նշան երախտագիտության, խաղաղապահների և բարերարների համար պատրաստել են ելույթ ազգային պարերի, երգերի կատարման, բանաստեղծությունների ընթերցանության տեսքով։Նշենք, որ մարդասիրական ակցիայի շրջանակներում աջակցություն է ցուցաբերվել Գիշի գյուղի 950 կարիքավոր բնակիչների։Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
https://arm.sputniknews.ru/20211028/khaghaghapahneri-shnvorhiv-arcakhi-heravvor-gjugheri-aveli-qan-300-yntaniq-jur-kunena-34749174.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Российские миротворцы вместе с благотворителями оказали гуманитарную помощь около 1 000 жителям села Гиши Нагорного Карабаха
Sputnik Արմենիա
Российские миротворцы вместе с благотворителями оказали гуманитарную помощь около 1 000 жителям села Гиши Нагорного Карабаха
2021-10-29T09:23+0400
true
PT3M22S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/1d/34787884_226:0:1666:1080_1920x0_80_0_0_08e90743385a3c83839d414e27f3f6b8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
արցախ, արցախյան պատերազմ, խաղաղապահներն արցախում, ռուսաստան, դպրոց, ռուս, հումանիտար օգնություն, դպրոցական, տեսանյութեր, տեսանյութ
արցախ, արցախյան պատերազմ, խաղաղապահներն արցախում, ռուսաստան, դպրոց, ռուս, հումանիտար օգնություն, դպրոցական, տեսանյութեր, տեսանյութ
Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի մարդասիրական արձագանքման կենտրոնի մասնագետները և «Մերսի» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչները հումանիտար օգնություն են ցուցաբերել Գիշի գյուղում գտնվող բազմազավակ ընտանիքներին և վերաբնակվածներին։ Տեղեկությունը հայտնում է
Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը:
Խաղաղապահները մարդասիրական ակցիա են անցկացրել Մարտունու շրջանի Գիշի գյուղի միջնակարգ դպրոցում և մանկապարտեզում։ Բնակիչներին հանձնել են ավելի քան 2 տոննա ընդհանուր քաշով մարդասիրական բեռ՝ դպրոցական հավաքածուների, մանկական և մեծահասակների կոշիկների, հագուստի տեսքով:
«Այսօր Գիշի գյուղում էինք, առաջին հերթին Գիշիի դպրոցում էինք, որտեղ սովորում է 150 երեխա։ Մինչև 4-րդ դասարանի երեխաներին հանձնեցինք ուսապարկեր, դպրոցական պարագաներ, բացարձակապես բոլոր երեխաներին բաժին հասավ կոշիկ և հագուստ ։ Բացի դպրոցահասակ երեխաներից, հրավիրել ենք նաև գյուղի բնակիչներին, որոնց նույնպես տրամադրել ենք կոշիկ և հագուստ ։ Առանձին օգնություն կար նաև Շուշիից գաղթած ընտանիքի համար։ Այս պահին գտնվում ենք Գիշիի մանկապարտեզում, որտեղ երեխաներին բերել են խաղալիքներ, նկարչության դասի համար անհրաժեշտ պարագաներ, ինչպես նաև դպրոցական նախապատրաստական պարագաներ»,– ասել է բարեգործական կազմակերպության ներկայացուցիչ Բադալ Պարյանը։
Նա նշել է, որ մանկապարտեզի երեխաները հյուրերին հաճելի անակնկալ են մատուցել. նրանք հայերեն ու ռուսերեն երգեր են երգել, ասմունքել հայերեն և ռուսերեն:
Դպրոցականները, ի նշան երախտագիտության, խաղաղապահների և բարերարների համար պատրաստել են ելույթ ազգային պարերի, երգերի կատարման, բանաստեղծությունների ընթերցանության տեսքով։
28 հոկտեմբերի 2021, 10:10
Նշենք, որ մարդասիրական ակցիայի շրջանակներում աջակցություն է ցուցաբերվել Գիշի գյուղի 950 կարիքավոր բնակիչների։
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ
հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ
հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: