https://arm.sputniknews.ru/20211028/khaghaghapahneri-shnvorhiv-arcakhi-heravvor-gjugheri-aveli-qan-300-yntaniq-jur-kunena-34749174.html
Խաղաղապահների շնորհիվ Արցախի հեռավոր գյուղերի ավելի քան 300 ընտանիք ջուր կունենա
Խաղաղապահների շնորհիվ Արցախի հեռավոր գյուղերի ավելի քան 300 ընտանիք ջուր կունենա
Sputnik Արմենիա
Ռուս զինվորականներն ապահովում են աշխատողների անվտանգությունն Արցախում կողմերի սահմանազատման գծի մոտ ջրային մայրուղու անցկացման ժամանակ: 28.10.2021, Sputnik Արմենիա
2021-10-28T10:10+0400
2021-10-28T10:10+0400
2021-10-28T10:10+0400
արցախ
ջուր
խաղաղապահ
լեռնային ղարաբաղ
խաղաղապահներն արցախում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/0a/28615659_0:73:1000:636_1920x0_80_0_0_390fbad1639cc417d1470dd683dbbbf8.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի - Sputnik. Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն այսօր հայտնել է, որ ռուս խաղաղապահներն ապահովել են Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանում՝ կողմերի սահմանազատման գծի մոտ, ջրատարի վերանորոգման ու վերականգնողական աշխատանքների իրականացման անվտանգությունը:Նշվում է, որ ռուս խաղաղապահ զորախմբի Հումանիտար արձագանքման կենտրոնի մասնագետներն արձագանքել են Ասկերանի շրջանի ղեկավարի խնդրանքին ու ձեռնամուխ են եղել երկու շաբաթով կողմերի սահմանազատման գծի մերձակայքում ջրային մայրուղու անցկացման ինժեներական աշխատանքներ կատարման ընթացքում անվտանգության ապահովմանը:«Ռուս խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը որոշում է կայացրել օգնություն ցուցաբերել խողովակաշարի անցկացման հարցում։ Աշխատանքները կիրականացվեն երկու շաբաթվա ընթացքում, ինչի արդյունքում Խրամորթ գյուղն ամբողջությամբ կապահովվի ջրով», - ասել է ռուս խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Անդրեյ Ռեզնիկովը։Աշխատանքների ավարտից հետո ռուս խաղաղապահների աջակցությամբ Խրամորթ գյուղի 300-ից ավելի ընտանիք կապահովվի խմելու ջրով:«Մեր ուժը վանքի մեջ է». ուխտավորները խաղաղապահների ուղեկցությամբ Ամարասի վանք են այցելելԱնցած ամիս ռուս խաղաղապահների աջակցությամբ գործարկվեց Մարտունու շրջանի Կարմիր Շուկա և Թաղավարդ գյուղերի ավելի քան 2 հազար բնակիչների համար խմելու ջուր մատակարարող ջրատարը: Խաղաղապահները նաև շարունակում են ապահովել Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղի ջրատարի վրա աշխատողների անվտանգությունը: Աշխատանքների ավարտից հետո գյուղի ավելի քան 400 բնակիչներ կապահովվեն խմելու ջրով:
https://arm.sputniknews.ru/20211027/adrbejancinery-bacahajt-hapshtakel-en-arcakhcu-anasunnery-arcakhi-qk-34712227.html
լեռնային ղարաբաղ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/0a/28615659_28:0:972:708_1920x0_80_0_0_684788e053677c924337253d54958799.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, ջուր, խաղաղապահ, լեռնային ղարաբաղ, խաղաղապահներն արցախում
արցախ, ջուր, խաղաղապահ, լեռնային ղարաբաղ, խաղաղապահներն արցախում
Խաղաղապահների շնորհիվ Արցախի հեռավոր գյուղերի ավելի քան 300 ընտանիք ջուր կունենա
Ռուս զինվորականներն ապահովում են աշխատողների անվտանգությունն Արցախում կողմերի սահմանազատման գծի մոտ ջրային մայրուղու անցկացման ժամանակ:
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի - Sputnik. Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն այսօր հայտնել է, որ ռուս խաղաղապահներն ապահովել են Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանում՝ կողմերի սահմանազատման գծի մոտ, ջրատարի վերանորոգման ու վերականգնողական աշխատանքների իրականացման անվտանգությունը:
Նշվում է, որ ռուս խաղաղապահ զորախմբի Հումանիտար արձագանքման կենտրոնի մասնագետներն արձագանքել են Ասկերանի շրջանի ղեկավարի խնդրանքին ու ձեռնամուխ են եղել երկու շաբաթով կողմերի սահմանազատման գծի մերձակայքում ջրային մայրուղու անցկացման ինժեներական աշխատանքներ կատարման ընթացքում անվտանգության ապահովմանը:
27 հոկտեմբերի 2021, 13:09
«Ռուս խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը որոշում է կայացրել օգնություն ցուցաբերել խողովակաշարի անցկացման հարցում։ Աշխատանքները կիրականացվեն երկու շաբաթվա ընթացքում, ինչի արդյունքում Խրամորթ գյուղն ամբողջությամբ կապահովվի ջրով», - ասել է ռուս խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Անդրեյ Ռեզնիկովը։
Աշխատանքների ավարտից հետո ռուս խաղաղապահների աջակցությամբ Խրամորթ գյուղի 300-ից ավելի ընտանիք կապահովվի խմելու ջրով:
Անցած ամիս ռուս խաղաղապահների աջակցությամբ գործարկվեց Մարտունու շրջանի Կարմիր Շուկա և Թաղավարդ գյուղերի ավելի քան 2 հազար բնակիչների համար խմելու ջուր մատակարարող ջրատարը: Խաղաղապահները նաև շարունակում են ապահովել Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղի ջրատարի վրա աշխատողների անվտանգությունը: Աշխատանքների ավարտից հետո գյուղի ավելի քան 400 բնակիչներ կապահովվեն խմելու ջրով: