https://arm.sputniknews.ru/20211029/nikvol-pashinjann-arandzin-handipumner-e-unecel-erku-ynkerutjan-ghekavarneri-het-34820063.html
Նիկոլ Փաշինյանն առանձին հանդիպումներ է ունեցել երկու ընկերության ղեկավարների հետ
Նիկոլ Փաշինյանն առանձին հանդիպումներ է ունեցել երկու ընկերության ղեկավարների հետ
Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետը կարևորել է ընկերություններից մեկի նախաձեռնությունը և նշել, որ կհանձնարարի կառավարության պատասխանատու գերատեսչություններին վերջինիս հետ քննարկել... 29.10.2021, Sputnik Արմենիա
2021-10-29T20:20+0400
2021-10-29T20:20+0400
2021-10-29T21:53+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
հանդիպում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/1d/34819169_0:166:1600:1066_1920x0_80_0_0_6ab76690ab19c74bc5468478f2960634.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առանձին հանդիպումներ է ունեցել բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն ծավալող «Sada» ընկերության նախագահ Հովիգ Սաֆոյանի և «Service Titan» ընկերության հիմնադիրներից Արա Մահդեսյանի հետ: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։Ըստ հաղորդագրության` երկու հանդիպումների ընթացքում էլ Փաշինյանը կարևորել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում վերը նշված ընկերությունների գործունեությունը և ընդգծել, որ այս բնագավառը կառավարության առաջնահերթությունների թվում է:Գործադիրի ղեկավարը նշել է, որ պատրաստ է նման հանդիպումների ընթացքում քննարկել ընկերություններին հետաքրքրող հարցերը, խնդիրներն ու կառավարության գործիքակազմերի շրջանակում վերջիններիս համապատասխան օժանդակություն ցուցաբերելու հնարավորությունները:Հովիգ Սաֆոյանն անդրադառնալով «Sada» ընկերության գործունեությանը՝ նշել է, որ Հայաստանում գործող ընկերության մասնաճյուղն այժմ ունի 30 աշխատակից, սակայն նախատեսում են առաջիկայում նոր ներդրումային ծրագրերի արդյունքում այդ թիվը հասցնել 350-ի: Նա հավելել է, որ ընկերությունը համագործակցում է աշխարհի առաջատար մի շարք կազմակերպությունների, այդ թվում՝ «Google»-ի հետ, մշակում տարբեր ծրագրային նոր լուծումներ, նաև կրթության ոլորտում:Սաֆոյանը նշել է, որ մասնավորապես կրթության ոլորտի համար նախագծված պլատֆորմը, որը մշակվել է «Google»-ի հետ համագործակցությամբ և ներդրվել տարբեր երկրների կրթության համակարգերում, պատրաստ է ՀՀ կառավարության հետ համագործակցությամբ ներդնել նաև Հայաստանում:Փաշինյանը կարևորել է նախաձեռնությունը և նշել, որ կհանձնարարի կառավարության պատասխանատու գերատեսչություններին վերջինիս հետ քննարկել այդ ուղղությամբ համագործակցության հնարավորությունները:Արա Մահդեսյանն էլ խոսել է «Service Titan» ընկերության գործունեության և առաջիկա ծրագրերի մասին: Նա նշել է, որ ընկերության հայաստանյան գրասենյակը, որը հիմնադրվել է 2018 թվականից, արդեն իսկ ունի 200 աշխատակից, ՀՀ-ում իրականացված ներդրումների ծավալը հասել է 40 մլն դոլարի: Մահդեսյանն ընդգծել է, որ հայաստանյան թիմը շարունակաբար ընդլայնվում է, բացվում են նոր բաժիններ՝ նոր մասնագիտացումներով, իսկ ներդրումային նախագծերը շարունակաբար զարգանալու են: Ծրագրերն ուղղված են ընկերության շարունակական աճի, պրոդուկտի բարելավմանը, լավագույն մասնագետների պատրաստմանն ու ներգրավմանը:Փաշինյանը ողջունել է «Service Titan»-ի հաջող գործունեությունը և հավելել, որ ինչպես այս ընկերությունը, այնպես էլ ոլորտում հաջողություններ արձանագրող մյուս կազմակերպությունները նպաստում են Հայաստանում բարձր տեխնոլոգիաների ոլորտի շարունակական զարգացմանը: Այս առումով կառավարության ղեկավարը կարևորել է բարձր որակավորում ունեցող մասնագետների պատրաստումն ու վերջիններիս երկարաժամկետ գործունեությունը Հայաստանում իրականացնելուն ուղղված քայլերը:
https://arm.sputniknews.ru/20211029/duq-arajinn-eiq-pashinjany-handipel-e-haj-katvoghike-ekeghecu-nvor-arajnvordi-het-34813884.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/1d/34819169_87:0:1508:1066_1920x0_80_0_0_c4bbfbd3ef65250e22c52faa818ba73b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, նիկոլ փաշինյան, հանդիպում
հայաստան, նիկոլ փաշինյան, հանդիպում
Նիկոլ Փաշինյանն առանձին հանդիպումներ է ունեցել երկու ընկերության ղեկավարների հետ
20:20 29.10.2021 (Թարմացված է: 21:53 29.10.2021) ՀՀ վարչապետը կարևորել է ընկերություններից մեկի նախաձեռնությունը և նշել, որ կհանձնարարի կառավարության պատասխանատու գերատեսչություններին վերջինիս հետ քննարկել այդ ուղղությամբ համագործակցության հնարավորությունները:
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առանձին հանդիպումներ է ունեցել բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն ծավալող «Sada» ընկերության նախագահ Հովիգ Սաֆոյանի և «Service Titan» ընկերության հիմնադիրներից Արա Մահդեսյանի հետ: Տեղեկությունը հայտնում է վարչապետի
մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` երկու հանդիպումների ընթացքում էլ Փաշինյանը կարևորել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում վերը նշված ընկերությունների գործունեությունը և ընդգծել, որ այս բնագավառը կառավարության առաջնահերթությունների թվում է:
ՀՀ վարչապետը հավելել է, որ կառավարությունը շահագրգիռ է ՏՏ ոլորտի ընկերությունների զարգացմամբ, նոր ներդրումների արդյունքում վերջիններիս ընդլայնմամբ, աշխատատեղերի ստեղծմամբ:
Գործադիրի ղեկավարը նշել է, որ պատրաստ է նման հանդիպումների ընթացքում քննարկել ընկերություններին հետաքրքրող հարցերը, խնդիրներն ու կառավարության գործիքակազմերի շրջանակում վերջիններիս համապատասխան օժանդակություն ցուցաբերելու հնարավորությունները:
Հովիգ Սաֆոյանն անդրադառնալով «Sada» ընկերության գործունեությանը՝ նշել է, որ
Հայաստանում գործող ընկերության մասնաճյուղն այժմ ունի 30 աշխատակից, սակայն նախատեսում են առաջիկայում նոր ներդրումային ծրագրերի արդյունքում այդ թիվը հասցնել 350-ի: Նա հավելել է, որ ընկերությունը համագործակցում է աշխարհի առաջատար մի շարք կազմակերպությունների, այդ թվում՝ «Google»-ի հետ, մշակում տարբեր ծրագրային նոր լուծումներ, նաև կրթության ոլորտում:
Սաֆոյանը նշել է, որ մասնավորապես կրթության ոլորտի համար նախագծված պլատֆորմը, որը մշակվել է «Google»-ի հետ համագործակցությամբ և ներդրվել տարբեր երկրների կրթության համակարգերում, պատրաստ է ՀՀ կառավարության հետ համագործակցությամբ ներդնել նաև
Հայաստանում:

29 հոկտեմբերի 2021, 18:39
Փաշինյանը կարևորել է նախաձեռնությունը և նշել, որ կհանձնարարի կառավարության պատասխանատու գերատեսչություններին վերջինիս հետ քննարկել այդ ուղղությամբ համագործակցության հնարավորությունները:
Արա Մահդեսյանն էլ խոսել է «Service Titan» ընկերության գործունեության և առաջիկա ծրագրերի մասին: Նա նշել է, որ ընկերության հայաստանյան գրասենյակը, որը հիմնադրվել է 2018 թվականից, արդեն իսկ ունի 200 աշխատակից, ՀՀ-ում իրականացված ներդրումների ծավալը հասել է 40 մլն դոլարի: Մահդեսյանն ընդգծել է, որ հայաստանյան թիմը շարունակաբար ընդլայնվում է, բացվում են նոր բաժիններ՝ նոր մասնագիտացումներով, իսկ ներդրումային նախագծերը շարունակաբար զարգանալու են: Ծրագրերն ուղղված են ընկերության շարունակական աճի, պրոդուկտի բարելավմանը, լավագույն մասնագետների պատրաստմանն ու ներգրավմանը:
Փաշինյանը ողջունել է «Service Titan»-ի հաջող գործունեությունը և հավելել, որ ինչպես այս ընկերությունը, այնպես էլ ոլորտում հաջողություններ արձանագրող մյուս կազմակերպությունները նպաստում են Հայաստանում բարձր տեխնոլոգիաների ոլորտի շարունակական զարգացմանը: Այս առումով կառավարության ղեկավարը կարևորել է բարձր որակավորում ունեցող մասնագետների պատրաստումն ու վերջիններիս երկարաժամկետ գործունեությունը Հայաստանում իրականացնելուն ուղղված քայլերը: