00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Դուք առաջինն էիք»․ Փաշինյանը հանդիպել է Հայ կաթողիկե եկեղեցու նոր առաջնորդի հետ

© Photo : official site of the Prime Minister of RAՆիկոլ Փաշինյանն ու Տանն Կիլիկիո կաթողիկե հայոց կաթողիկոս Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանը
Նիկոլ Փաշինյանն ու Տանն Կիլիկիո կաթողիկե հայոց կաթողիկոս Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանը - Sputnik Արմենիա, 1920, 29.10.2021
Նիկոլ Փաշինյանն ու Տանն Կիլիկիո կաթողիկե հայոց կաթողիկոս Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանը
Բաժանորդագրվել
Վարչապետն ընդգծել է՝ Կիլիկիո կաթողիկոսությունը մեծ դեր ունի հայ ժողովրդի հոգևոր արժեքների ամրապնդման, ազգային ինքնության, մշակութային ժառանգության պահպանման գործում։
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Տանն Կիլիկիո կաթողիկե հայոց կաթողիկոս Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանին: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
Վարչապետը իր շնորհավորական խոսքում նշել է, որ Հայաստանը շատ բարձր է գնահատում Հայ կաթողիկե եկեղեցու գործունեությունը հայ ժողովրդի ինքնության պահպանման և զարգացման գործում:
Տեղի է ունեցել Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակության բացման արարողությունը - Sputnik Արմենիա, 1920, 27.10.2021
Հայաստանում Սուրբ աթոռի առաքելական նվիրակություն բացվեց. տեսանյութ
«Հանրահայտ է այն անուրանալի ներդրումը, որ արել են Հայ կաթողիկե եկեղեցու ներկայացուցիչները Մխիթարյան միաբանությունում, Զմմառի միաբանությունում և այդպես շարունակ», - ասել է Փաշինյանը։
Նա նշել է, որ Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանը վերջին տասը տարիներին աշխատել է Հայաստանում և լավատեղյակ է երկրի խնդիրներից։
«Կարծում եմ, որ Ձեր ընտրությունն այդ առումով ավելի կնպաստի մեր հետագա համագործակցությանը և այն առավել արդյունավետ դարձնելուն», - ասել է վարչապետը։
Հայ կաթողիկե եկեղեցու հովվապետը շնորհակալություն է հայտնել վարչապետին՝ նշելով, որ Փաշինյանը առաջինն է շնորհավորել իրեն։

«Խորապես զգացված եմ, որ Դուք առաջինն էիք, նույնիսկ կաթոլիկներից առաջ, որ շնորհավորեցիք ինձ այս նոր պաշտոնում ընտրվելու առիթով: Վստահ եղեք՝ այս բոլոր զոհողությունները, որ կրում եք, մեր սրտի մեջ են: Մենք այլ բան չունենք անելու, քան Ձեզ աղոթքի մեջ հիշելը, որպեսզի Աստված կարողանա Ձեզ նեցուկ, պահապան լինել և առաջնորդի Ձեզ դեպի լավ, խաղաղ ափեր: Դա մեր ցանկությունն է, մեր հարազատ զգացմունքներն են Ձեր հանդեպ և նաև մեր հայրենիքի հանդեպ», - ասել է Մինասյանը։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայապահպանության, Հայաստան-Արցախ-սփյուռք միասնության, պետություն-եկեղեցի կապերի ամրապնդման շուրջ, կարևորել աշխարհիկ և հոգևոր իշխանության համագործակցությունն այս ուղղությամբ: Վարչապետն ընդգծել է՝ Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը մեծ դեր ունի մեր ժողովրդի հոգևոր արժեքների ամրապնդման, ազգային ինքնության, մշակութային ժառանգության պահպանման գործում, և ՀՀ կառավարությունը կշարունակի իր նպաստը բերել այդ գործին:
Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանը Տանն Կիլիկիո կաթողիկե հայոց 21-րդ կաթողիկոս պատրիարք է ընտրվել այս տարվա սեպտեմբերին։
Լրահոս
0