https://arm.sputniknews.ru/20211029/hrvomi-franciskvos-papy-hh-nakhagahin-pargevatrel-e-surb-atvori-bardzragujn-shqanshanvov-34791999.html
Հռոմի Ֆրանցիսկոս պապը ՀՀ նախագահին պարգևատրել է Սուրբ աթոռի բարձրագույն շքանշանով
Հռոմի Ֆրանցիսկոս պապը ՀՀ նախագահին պարգևատրել է Սուրբ աթոռի բարձրագույն շքանշանով
Sputnik Արմենիա
ՀՀ նախագահն առաջինն է Հայաստանում և միակը տարածաշրջանում, որն արժանանում է Սուրբ աթոռի բարձրագույն՝ Grand Collar of the Papal Order of Pius IX շքանշանին: 29.10.2021, Sputnik Արմենիա
2021-10-29T11:57+0400
2021-10-29T11:57+0400
2021-10-29T11:57+0400
տեսանյութեր
հայաստան
արմեն սարգսյան
մեդալ
տեսանյութ
վատիկան
հռոմի պապ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/1d/34791969_2:0:1280:719_1920x0_80_0_0_851c7a11f2836a46618cbc175ced6f00.jpg
Հռոմի Ֆրանցիսկոս պապը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին պարգևատրել է Սուրբ աթոռի բարձրագույն՝ Grand Collar of the Papal Order of Pius IX շքանշանով։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։Շքանշանը Սարգսյանին հանձնել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Սուրբ աթոռի պետքարտուղարի ընդհանուր հարցերով փոխանորդ արքեպիսկոպոս Էդգար Պենյա Պառան։Նշվում է, որ շքանշանին Սարգսյանն արժանացել է Հայաստանի և Սուրբ աթոռի միջև հարաբերությունների զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար, ինչպես նաև որպես Վատիկանում Հայաստանի Հանրապետության առաջին դեսպան:Նշվել է, որ ՀՀ նախագահն առաջինն է Հայաստանում և միակը տարածաշրջանում, որ արժանանում է Սուրբ աթոռի բարձրագույն՝ Grand Collar of the Papal Order of Pius IX շքանշանին:«Ես այն ընդունում եմ որպես իմ համեստ աշխատանքի գնահատական, ինչպես նաև որպես ճանաչում այն փաստի, որ ես Հայաստանի առաջին դեսպանն եմ եղել Սուրբ աթոռում: Ես մշտապես աշխատել եմ հանուն Հայաստանի և Վատիկանի միջև սերտ հարաբերությունների: Ուստի ես սա ընդունում եմ՝ խոստանալով, որ ավելին եմ անելու»,-ասել է Սարգսյանը:ՀՀ նախագահն առաջարկել է Հայաստանի և Սուրբ աթոռի միջև 30 տարվա դիվանագիտական կապերը նշանավորել նոր ցուցադրությամբ՝ ևս մեկ անգամ ընդգծելով պատմական ու մշակութային հարուստ ժառանգությունը:Նշենք, որ 1999 թ. մարտին Վատիկանի գրադարանի Սիքստինյան սրահում Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակի տոնակատարության շրջանակներում բացվեց «Հայաստան-Հռոմ. երկու հազար տարվա հարաբերություններ» խորագրով ցուցահանդեսը։Հոկտեմբերի 27-ին Հայաստանում Սուրբ աթոռի առաքելական նվիրակություն բացվեց։
https://arm.sputniknews.ru/20211027/hajastanum-surb-atvori-araqelakan-nvirakutjun-bacvec-tesanjut-34729638.html
https://arm.sputniknews.ru/20211027/surb-atvori-nvirakutjuny-hh-i-hamar-klini-taratsashrjanum-kamurjner-himnelu-khvorhrdanish-34714866.html
վատիկան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/1d/34791969_231:0:1190:719_1920x0_80_0_0_2d377f67f4fbb10226046523aa6af89a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեսանյութեր, հայաստան, արմեն սարգսյան, մեդալ, տեսանյութ, վատիկան, հռոմի պապ
տեսանյութեր, հայաստան, արմեն սարգսյան, մեդալ, տեսանյութ, վատիկան, հռոմի պապ
Հռոմի Ֆրանցիսկոս պապը ՀՀ նախագահին պարգևատրել է Սուրբ աթոռի բարձրագույն շքանշանով
ՀՀ նախագահն առաջինն է Հայաստանում և միակը տարածաշրջանում, որն արժանանում է Սուրբ աթոռի բարձրագույն՝ Grand Collar of the Papal Order of Pius IX շքանշանին:
Հռոմի Ֆրանցիսկոս պապը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին պարգևատրել է Սուրբ աթոռի բարձրագույն՝ Grand Collar of the Papal Order of Pius IX շքանշանով։ Տեղեկությունը հայտնում են
ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։
Շքանշանը Սարգսյանին հանձնել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Սուրբ աթոռի պետքարտուղարի ընդհանուր հարցերով փոխանորդ արքեպիսկոպոս Էդգար Պենյա Պառան։
Նշվում է, որ շքանշանին Սարգսյանն արժանացել է Հայաստանի և Սուրբ աթոռի միջև հարաբերությունների զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար, ինչպես նաև որպես Վատիկանում Հայաստանի Հանրապետության առաջին դեսպան:
«Հռոմի պապն ինձ պատվիրակել է ձեզ հանձնել Վատիկանի բարձրագույն պարգևը։ Սա վկայությունն է մեր երկրների միջև գոյություն ունեցող յուրահատուկ հարաբերությունների: Երևանում բացելով Առաքելական նվիրակությունը՝ մենք ցանկանում ենք շատ բարձր մակարդակի հարաբերություններ հաստատել և աշխարհին ցույց տալ պատմության մեջ առաջին քրիստոնյա ազգի կարևորությունը մեզ համար»,-ասել է Պառան:
Նշվել է, որ ՀՀ նախագահն առաջինն է Հայաստանում և միակը տարածաշրջանում, որ արժանանում է Սուրբ աթոռի բարձրագույն՝ Grand Collar of the Papal Order of Pius IX շքանշանին:
27 հոկտեմբերի 2021, 18:10
«Ես այն ընդունում եմ որպես իմ համեստ աշխատանքի գնահատական, ինչպես նաև որպես ճանաչում այն փաստի, որ ես Հայաստանի առաջին դեսպանն եմ եղել Սուրբ աթոռում: Ես մշտապես աշխատել եմ հանուն Հայաստանի և Վատիկանի միջև սերտ հարաբերությունների: Ուստի ես սա ընդունում եմ՝ խոստանալով, որ ավելին եմ անելու»,-ասել է Սարգսյանը:
ՀՀ նախագահն առաջարկել է Հայաստանի և Սուրբ աթոռի միջև 30 տարվա դիվանագիտական կապերը նշանավորել նոր ցուցադրությամբ՝ ևս մեկ անգամ ընդգծելով պատմական ու մշակութային հարուստ ժառանգությունը:
27 հոկտեմբերի 2021, 14:02
Նշենք, որ 1999 թ. մարտին Վատիկանի գրադարանի Սիքստինյան սրահում Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակի տոնակատարության շրջանակներում բացվեց «Հայաստան-Հռոմ. երկու հազար տարվա հարաբերություններ» խորագրով ցուցահանդեսը։
Հոկտեմբերի 27-ին Հայաստանում Սուրբ աթոռի առաքելական նվիրակություն բացվեց։