00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սուրբ Աթոռի նվիրակությունը ՀՀ-ի համար կլինի տարածաշրջանում կամուրջներ հիմնելու խորհրդանիշ

© Sputnik / Aram NersesyanՍուրբ Աթոռի պետքարտուղարի ընդհանուր հարցերով փոխանորդ Էդգար Պենյա Պառանև Արարատ Միրզոյանը
Սուրբ Աթոռի պետքարտուղարի ընդհանուր հարցերով փոխանորդ Էդգար Պենյա Պառանև Արարատ Միրզոյանը - Sputnik Արմենիա, 1920, 27.10.2021
Սուրբ Աթոռի պետքարտուղարի ընդհանուր հարցերով փոխանորդ Էդգար Պենյա Պառանև Արարատ Միրզոյանը
Բաժանորդագրվել
Վատիկանը հույս ունի, որ Սուրբ Աթոռի առաքելական նվիրակությունը կնպաստի Հայաստանի հետ կապերի ընդլայնմանը, այդ թվում ՝ Հայ Առաքելական և Հռոմի կաթոլիկ եկեղեցիների միջև եղբայրական հարաբերությունների ամրապնդմանը:
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակության բացումը կարող է նպաստել տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության համար նոր ուղիներ գտնելուն։ Նման համոզմունք այսօր հայտնեց Սուրբ Աթոռի պետքարտուղարի ընդհանուր հարցերով փոխանորդ Էդգար Պենյա Պառան՝ Երևանում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո:
«Չնայած միջոցների և առկա անձնակազմի սակավությանը՝ ծրագիրն իրականություն դարձավ մի քանի ամիսների ընթացքում։ Համոզված եմ, որ այս Առաքելական նվիրակությունը Հայաստանի և ընդհանրապես միջազգային հանրության համար կլինի տարածաշրջանում կամուրջներ կառուցելու, առերեսման հնարավորություն ստեղծելու և արդար ու տևական խաղաղության համար նոր ճանապարհներ բացելու խորհրդանիշ», - ասել է Պառան։
ԱԳՆ նախարար Արարատ Միրզոյանն ու Սուրբ աթոռի պետքարտուղարի ընդհանուր հարցերով փոխանորդ Էդգար Պենյա Պառան ասուլիսից առաջ - Sputnik Արմենիա, 1920, 27.10.2021
ՀՀ–ն գնահատում է Վատիկանի դիրքորոշումը ԼՂ հակամարտության և հայ գերիների հարցում․ ԱԳՆ
Նա հույս է հայտնել, որ Սուրբ Աթոռի առաքելական նվիրակությունը կնպաստի Վատիկանի և Հայաստանի միջև կապերի ընդլայնմանը, այդ թվում ՝ Հայ Առաքելական և Հռոմի կաթոլիկ եկեղեցիների միջև եղբայրական հարաբերություններին ամրապնդմանը:
Այսօրվա միջոցառումը, նրա խոսքով, վկայում է այն հարգանքի մասին, որ կաթոլիկ եկեղեցին տածում է այս վսեմ հողի նկատմամբ, որտեղ բնակվում է քրիստոնեական հավատն առաջինն ընդունած հինավուրց ժողովրդի մի մասը։
Նշենք, որ հոկտեմբերի 27-28 պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Սուրբ Աթոռի պետքարտուղարի ընդհանուր հարցերով փոխանորդ Էդգար Պենյա Պառան: Նա մասնակցելու է Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակության պաշտոնական բացման արարողությանը:
ՀՀ նախագահի աշխատակազմը մանրամասներ է ներկայացրել Սարգսյանի վատիկանյան հանդիպումներից
Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակություն բացելու Հռոմի Պապի որոշման մասին հայտնի դարձավ հոկտեմբերի 11-ին ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանի Իտալիա կատարած պետական այցի ժամանակ: Սարգսյանը հայտարարել է, որ Ֆրանցիսկոս Պապի որոշումը նոր էջ կբացի Հայաստանի և Սուրբ Աթոռի հարաբերություններում ։
Լրահոս
0