00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Предпосылки вторжения Финляндии в советскую Карелию в 1921 году
15:04
23 ր
Исторический ликбез
Сопротивление СССР финскому вторжению в Карелию
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երեխաներին պատվաստելը ոչ թե սխալ է, այլ վաղաժամ. ի՞նչ են կարծում մասնագետները և ծնողները

© Sputnik / Asatur YesayantsՊատվաստում
Պատվաստում - Sputnik Արմենիա, 1920, 29.10.2021
Պատվաստում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Առողջապահության նախարարն արդեն հայտնել է, որ «Մոդեռնայի» պատվաստանյութով 12 տարեկանից բարձրերը կարող են պատվաստվել։ Մասնագետներն ու ծնողները քննարկում են թեման։
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik, Կարինե Հարությունյան. Երեխաներին պատվաստել պետք չէ, ուղղակի անհրաժեշտ է հակահամաճարակային կանոններին հետևել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց թոքաբան, պրոֆեսոր Անդրանիկ Ոսկանյանը` անդրադառնալով առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի նոր հրամանին։
Երեկ երեկոյան հայտնի դարձավ, որ առողջապահության նախարարի հրամանով փոփոխություն է կատարվել «Մոդեռնայի» պատվաստանյութի կիրառման ուղեցույցում։ Սահմանվել է, որ «Մոդեռնայով» կարող են պատվաստվել երեխաները` 12 տարեկանից սկսած` ըստ դիմելիության, ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների գրավոր համաձայնության ներկայացման դեպքում:
Պատվաստումների շարժական կայան - Sputnik Արմենիա, 1920, 29.10.2021
Փոփոխություններ են եղել COVID-19-ի դեմ պատվաստումների շարժական կայանների գրաֆիկում
«Կարծում եմ, որ երեխաներին պատվաստելը ոչ թե սխալ է, այլ վաղաժամ, քանի որ չգիտենք, թե դրա հետևանքն ինչ կլինի։ Դեռևս չկան գիտական հետազոտություններ, որոնք ասում են, թե պատվաստումը կարող է այսինչ հետևանքներն ունենալ։ Երեխաների պատվաստման հետ կապված տեղեկատվություններն ընդամենը խոսակցություններ են, այլ ոչ թե հաստատված գիտական որոշումներ»,–ասում է Ոսկանյանը։
Նրա խոսքով`այս պահին դեռևս չունենք որևէգիտական աշխատանք երեխաներին պատվաստելը հաստատող կամ հերքող. սա արդեն իսկ վտանգ է։ Ոսկանյանը չի բացառում, որ գուցե երեխաներին նույնպես պատվաստվել է պետք, սակայն ամեն ինչ պետք է հիմնավորվի։ Մասնագետը նկատում է` ինչպե՞ս են որոշել, որ հենց 12 տարեկանից սկսածներին պետք է պատվաստել, իսկ, օրինակ, 11 տարեկաններին չպատվաստել։

«Մենք գիտենք, որ պատվաստվողը կարող է նորից հիվանդանալ, և մի շարք հարցերի պատասխաններ էլ չունենք։ Ամեն դեպքում, կարծում եմ, որ այս պահին պետք է հակահամաճարակային կանոնները պահպանել` դիմակ դնել, ձեռքերը հաճախ լվանալ և աղմկելու փոխարեն սպասել մինչև երեխաների պատվաստման մասին գիտական հենք ունեցող ուսումնասիրություններ կարվեն»,–ասաց Ոսկանյանը։

«Արաբկիր» բժշկական կենտրոնի ղեկավար Արա Բաբլոյանն էլ նշեց, որ այս պահին երեխաներին պատվաստելու հարցը որոշված չէ` այն դեռ քննարկման առարկա է։ Սակայն Բաբլոյանը նկատեց, որ արդեն իսկ մի շարք երկրներում երեխաներին պատվաստում են։
«Մենք կնայենք աշխարհի փորձը, կուսումնասիրենք բոլոր տեսակի ուղեցույցները, որոնք հրապարակել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, որպեսզի կարողանանք որոշումներ ընդունել։ Ամեն դեպքում պետք է տեսնել, թե ինչ դինամիկա կա պատվաստված երեխաների մոտ»,–ասաց Բաբլոյանը` հավելելով, որ բոլոր մեծահասակների խորհուրդ է տալիս պատվաստվել։
Ծնողները նույնպես միանշանակ չեն տրամադրված երեխաների պատվաստումներին. Ալլա Սերոբյանը, որը 14-ամյա աղջիկ ունի, դեմ է երեխաների պատվաստմանը։ Ալլան ասում է, որ ինքն առաջիններից մեկն է եղել, որ գնացել և պատվաստվել է, որից հետո կորոնավիրուսով է վարակվել։
Իմունոլոգը պատասխանել է պատվաստանյութերի ու պատվաստումների մասին ամենատարածված հարցերին
«Ես ինքս տեսել եմ պատվաստանյութի արդյունավետությունը, քանի որ շատ հեշտ եմ տարել հիվանդության ընթացքը պատվաստվելուց հետո։ Սակայն ես տեսել եմ նաև, որ իմ դուստրը, որը նույնպես ինձնից վարակվեց, առանց ախտանշանների է տարել` միայն երկու օր 37.5 ջերմություն է ունեցել և վերջ։ Մենք նրան թեստավորելուց հետո իմացանք, որ վարակված է»,–ասում է Ալլան։
Իսկ, ահա, Հովհաննես Մանուկյանն էլ նշում է` իր երեխային կուզենա պատվաստել, սակայն միայն այն ժամանակ, երբ վստահ լինի, որ դեռահասների վրա պատվաստանյութը որևէ բացասական ազդեցություն չունի։ Հովհաննեսն իր հարազատներից մեկին կորցրել է կորոնավիրուսի հետևանքով և պատվաստումներին կողմ է, ինքն էլ պատվաստվել է, սակայն իր երեխային պատվաստելու համար չի շտապի։
QR-կոդ - Sputnik Արմենիա, 1920, 28.10.2021
ԵՄ–ն կընդունի կորոնավիրուսի դեմ պատվաստման` Հայաստանի տրամադրած սերտիֆիկատը
«Կսպասեմ մի քիչ, և եթե տեսնեմ շատերն են պատվաստում և այդ ընթացքում էլ գիտական հանրությունը վստահեցնում է, որ անվտանգ է պատվաստանյութը երեխաների համար, ապա ես էլ կպատվաստեմ իմ աղջկան։ Ավելի լավ է թեկուզ մի քիչ վախենալով պատվաստվել, քան վարակվել և ուրիշին վարակելով նրա մահվան պատճառը դառնալ»,–ասաց նա։
Հավելենք, որ առողջապահության նախկին նախարար, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը հայտնել էր, թե իր 12-ամյա դուստրն արդեն իսկ պատվաստվել է «Մոդեռնայի» պատվաստանյութով։ Նրա խոսքով՝ երեխայի մոտ հետպատվաստումային բարդություններ չեն եղել, միայն մեկ օր քիչ ջերմել է։
Լրահոս
0