Փոփոխություններ են եղել COVID-19-ի դեմ պատվաստումների շարժական կայանների գրաֆիկում
12:53 29.10.2021 (Թարմացված է: 12:56 29.10.2021)
© Photo : ՀՀ առողջապահության նախարարությունՊատվաստումների շարժական կայան
© Photo : ՀՀ առողջապահության նախարարություն
Բաժանորդագրվել
Պատվաստումների շարժական կայանների աշխատանքային գրաֆիկում կատարված փոփոփոխությունները կապված են եղանակային պայմանների հետ։
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. Եղանակային փոփոխություններով պայմանավորված` COVID-19-ի դեմ պատվաստումներ իրականացնող շարժական կայանների աշխատանքային գրաֆիկում և տեղակայման վայրերում կատարվել են փոփոխություններ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։ Մասնավորապես, պատվաստումները կիրականացվեն
Երևանում`
Հյուսիսային պողոտա («Տաշիր սթրիթ» առևտրի կենտրոնի ներքևի հատվածում)` 12:00-16:30,
ԵՊՀ` 11:30-15:30,
«Ռոսիա մոլ»` 16:00-20:00,
«Մալիբուի» հարակից տարածք (Թիվ 2 պոլիկլինիկա)` 13:00-17:00,
Վերնիսաժ` «Վարդանանց» ԲԿ-ի տարածք` 13:00-16:30,
Կասկադ համալիր` 13:00-16:30։
Մարզերում`
Լոռու մարզ, Վանաձոր (Հայքի հրապարակ) 11:00 -16:00,
Շիրակի մարզ, Գյումրի (Վարդանանց հրապարակ)` 10:30-16:00։
Նշենք, որ COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր` հոկտեմբերի 17-ի դրությամբ, Հայաստանում կատարվել է 588385 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 403431, երկրորդ դեղաչափ` 184954։