https://arm.sputniknews.ru/20211028/vat-e-erb-havatum-es-hvorinvats-irakanutjany-sargsjany-khvosel-e-partutjan-pattsharneric-34759779.html
Վատ է, երբ հավատում ես հորինված իրականությանը. Սարգսյանը խոսել է պարտության պատճառներից
Վատ է, երբ հավատում ես հորինված իրականությանը. Սարգսյանը խոսել է պարտության պատճառներից
Sputnik Արմենիա
ՀՀ նախագահի կարծիքով՝ Հայաստանը զինծառայողների պատրաստման ու տեխնիկական հագեցվածության հարցում զիջել է Ադրբեջանին ու պատրաստ չի եղել 21-րդ դարի պատերազմին: 28.10.2021, Sputnik Արմենիա
2021-10-28T13:55+0400
2021-10-28T13:55+0400
2021-10-28T13:57+0400
հայաստան
արմեն սարգսյան
ադրբեջան
արցախյան պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/1325/33/13253345_0:0:1280:720_1920x0_80_0_0_a55a69318c3f71769e4fcb32d5aba87c.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի - Sputnik. Ցանկացած պատերազմ մեծ ողբերգություն է, բայց մեզ համար կրկնակի ողբերգություն էր, քանի որ 44-օրյա պատերազմի հետ աշխարհում կորոնավիրուսի համավարակ էր։ ՌԲԿ-ին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։«Մենք՝ որպես մարդ, պետք է համագործակցենք, ոչ թե պատերազմենք», - նշել է Սարգսյանը։Նախագահը հիշել է Ռեդյարդ Քիփլինգի ստեղծագործությունները՝ նշելով, որ նույնիսկ կենդանիները տարերքի ժամանակ միավորվում են, չեն հարձակվում միմյանց վրա։ Սարգսյանն ընդգծել է, որ ողբերգություն էր կորցնել մարդկանց՝ ինչպես պատերազմի, այնպես էլ կորոնավիրուսի պատճառով։Այնուամենայնիվ, նախագահն ընդունում է, որ Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ սպառազինության հարցում Երևանը հետ էր մնում Բաքվից՝ ինչպես պատրաստվածության, այնպես էլ ռազմատեխնոլոգիական առումով։ Հայաստանը պետք է կենտրոնանար սեփական անօդաչու թռչող սարքերի ստեղծման վրա, քանի որ երկիրը պետք է պատրաստ լիներ 21-րդ դարի պատերազմին։Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։Ինչ տվեց Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը․ քարտեզՇփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր, որոնք մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։
https://arm.sputniknews.ru/20211028/erevani-ev-mvoskvaji-haraberutjunnery-karucvum-en-aqsivomaneri-vra-34759209.html
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1325/33/13253345_118:0:1078:720_1920x0_80_0_0_6406e0655a4df230774ea8206985e78d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, արմեն սարգսյան, ադրբեջան, արցախյան պատերազմ
հայաստան, արմեն սարգսյան, ադրբեջան, արցախյան պատերազմ
Վատ է, երբ հավատում ես հորինված իրականությանը. Սարգսյանը խոսել է պարտության պատճառներից
13:55 28.10.2021 (Թարմացված է: 13:57 28.10.2021) ՀՀ նախագահի կարծիքով՝ Հայաստանը զինծառայողների պատրաստման ու տեխնիկական հագեցվածության հարցում զիջել է Ադրբեջանին ու պատրաստ չի եղել 21-րդ դարի պատերազմին:
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի - Sputnik. Ցանկացած պատերազմ մեծ ողբերգություն է, բայց մեզ համար կրկնակի ողբերգություն էր, քանի որ 44-օրյա պատերազմի հետ աշխարհում կորոնավիրուսի համավարակ էր։ ՌԲԿ-ին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։
«Մենք՝ որպես մարդ, պետք է համագործակցենք, ոչ թե պատերազմենք», - նշել է Սարգսյանը։
Նախագահը հիշել է Ռեդյարդ Քիփլինգի ստեղծագործությունները՝ նշելով, որ նույնիսկ կենդանիները տարերքի ժամանակ միավորվում են, չեն հարձակվում միմյանց վրա։ Սարգսյանն ընդգծել է, որ ողբերգություն էր կորցնել մարդկանց՝ ինչպես պատերազմի, այնպես էլ կորոնավիրուսի պատճառով։
28 հոկտեմբերի 2021, 13:44
Այնուամենայնիվ, նախագահն ընդունում է, որ Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ սպառազինության հարցում Երևանը հետ էր մնում Բաքվից՝ ինչպես պատրաստվածության, այնպես էլ ռազմատեխնոլոգիական առումով։ Հայաստանը պետք է կենտրոնանար սեփական անօդաչու թռչող սարքերի ստեղծման վրա, քանի որ երկիրը պետք է պատրաստ լիներ 21-րդ դարի պատերազմին։
«Աշխարհում միտում կա՝ ձևացնել, թե ինչ-որ բան են անում... Ամենավատն է, երբ մենք սկսում ենք հավատալ այն ամենին, ինչը ձևացնում ենք։ Ինքներս մեզ համոզում ենք դրանում, դա շատ վտանգավոր է։ Առաջին պատերազմի ժամանակ հայերը հաղթեցին։ Մենք ունեինք 26 տարի՝ պետք էր ստեղծել ուժեղ բանակ, տնտեսություն, բարձրացնել Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերությունների մակարդակը», - ընդգծել է Սարգսյանը։
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ
հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։
Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։
Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր, որոնք մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։