https://arm.sputniknews.ru/20211028/hraparakav-pahanjum-em-vorpeszi-nervoghutjun-khndri-avanesjany-vardevanjanin-34759069.html
Հրապարակավ պահանջում եմ, որպեսզի ներողություն խնդրի․ Ավանեսյանը՝ Վարդևանյանին
Հրապարակավ պահանջում եմ, որպեսզի ներողություն խնդրի․ Ավանեսյանը՝ Վարդևանյանին
Sputnik Արմենիա
Վարդևանյանը հայտարարել էր, որ պրոֆեսոր, պատգամավոր Արմեն Չարչյանի առողջական վիճակի, կալանքի համար ուղիղ պատասխանատվություն է կրում Անահիտ Ավանեսյանը։ 28.10.2021, Sputnik Արմենիա
2021-10-28T13:44+0400
2021-10-28T13:44+0400
2021-10-28T13:47+0400
քրեակատարողական հիմնարկ (քկհ)
պատգամավոր
արամ վարդևանյան
անահիտ ավանեսյան
արմեն չարչյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/0c/27900704_0:0:1600:901_1920x0_80_0_0_5c58748c5fb9770b7d69d24b7a55c455.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը պահանջում է, որպեսզի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը իրենից ներողություն խնդրի։ Ավանեսյանն այս մասին հայտարարեց լրագրողների հետ զրույցում։Նշենք, որ երեկ Վարդևանյանը ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել էր, որ պրոֆեսոր, պատգամավոր Արմեն Չարչյանի առողջական վիճակի, կալանքի համար ուղիղ պատասխանատվություն են կրում ոչ միայն իրավապահները, այլ նաև ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։Հարցն այն է, որ դատարանի կողմից մոտ մեկ ամիս առաջ գրություն է հասցեագրվել առողջապահության նախարարին` պարզելու Չարչյանի առողջական վիճակի համատեղելիությունը կալանքի հետ։ «Նախարարն այդպես էլ չի պատասխանել այդ գրությանը։ Մասնագիտական տեսանկյունից սա ոչ միայն խայտառակություն է, այլև լկտի վարքագիծ է պաշտոնի նկատմամբ»,–ասել էր Վարդևանյանը։Նա հավելել էր, որ նախարարն անգործության է մատնում այս հարցը։Նախարարը երեկ հայտնել էր, որ Արմեն Չարչյանի առողջական վիճակն ուսումնասիրելու հարցով հանձնաժողով է ստեղծվել։Հիշեցնենք` հունիսի 18-ին համացանցում հայտնվեց մի ձայնագրություն, որում լսվում էր, թե ինչպես է Չարչյանը աշխատակիցներին հորդորում ԱԺ ընտրությանը մասնակցել` ակնարկելով չքվեարկել գործող իշխանությունների օգտին։ Նույն օրը Չարչյանը ձերբակալվեց։ՔԿՀ-ում սրտաբան, շաքարային դիաբետի մասնագետներ չկան. Չարչյանի վիճակը կարող է վատանալՀունիսի 21-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը թույլ տվեց քրեական հետապնդում սկսել Չարչյանի նկատմամբ։ Չարչյանը կալանավորվեց, ապա 15 մլն գրավի դիմաց ազատ արձակվեց։Օգոստոսի 23-ին Չարչյանը կրկին կալանավորվեց։ Պրոֆեսորն առողջական խնդիրներ ունի, մասնավորապես` շաքարային դիաբետ։
https://arm.sputniknews.ru/20211027/charchjani-arvoghjakan-vitshaki-hamar-pataskhanatu-e-arvoghjapahutjan-nakharary-vardevanjan-34721241.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/0c/27900704_177:0:1600:1067_1920x0_80_0_0_7a5278e778b5c42962e6679fb5af223b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
քրեակատարողական հիմնարկ (քկհ), պատգամավոր, արամ վարդևանյան, անահիտ ավանեսյան, արմեն չարչյան
քրեակատարողական հիմնարկ (քկհ), պատգամավոր, արամ վարդևանյան, անահիտ ավանեսյան, արմեն չարչյան
Հրապարակավ պահանջում եմ, որպեսզի ներողություն խնդրի․ Ավանեսյանը՝ Վարդևանյանին
13:44 28.10.2021 (Թարմացված է: 13:47 28.10.2021) Վարդևանյանը հայտարարել էր, որ պրոֆեսոր, պատգամավոր Արմեն Չարչյանի առողջական վիճակի, կալանքի համար ուղիղ պատասխանատվություն է կրում Անահիտ Ավանեսյանը։
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը պահանջում է, որպեսզի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը իրենից ներողություն խնդրի։ Ավանեսյանն այս մասին հայտարարեց լրագրողների հետ զրույցում։
Նշենք, որ երեկ Վարդևանյանը ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել էր, որ պրոֆեսոր, պատգամավոր Արմեն Չարչյանի առողջական վիճակի, կալանքի համար ուղիղ պատասխանատվություն են կրում ոչ միայն իրավապահները, այլ նաև ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
27 հոկտեմբերի 2021, 16:09
Հարցն այն է, որ դատարանի կողմից մոտ մեկ ամիս առաջ գրություն է հասցեագրվել առողջապահության նախարարին` պարզելու Չարչյանի առողջական վիճակի համատեղելիությունը կալանքի հետ։ «Նախարարն այդպես էլ չի պատասխանել այդ գրությանը։ Մասնագիտական տեսանկյունից սա ոչ միայն խայտառակություն է, այլև լկտի վարքագիծ է պաշտոնի նկատմամբ»,–ասել էր Վարդևանյանը։
Նա հավելել էր, որ նախարարն անգործության է մատնում այս հարցը։
«Երեկ ԱԺ պատգամավորներից մեկը իրեն թե՛ պատգամավորին, թե՛ տղամարդուն անվայել արտահայտություններ է թույլ տվել իմ հասցեին։ Ես հրապարակավ պահանջում եմ, որպեսզի նա ներողություն խնդրի։ Իմ կողմից հնարավորինս բոլոր իրավական գործիքները օգտագործվելու են, որպեսզի նա պատիժ կրի իր արտահայտությունների համար»,-ասաց Ավանեսյանը։
Նախարարը երեկ
հայտնել էր, որ Արմեն Չարչյանի առողջական վիճակն ուսումնասիրելու հարցով հանձնաժողով է ստեղծվել։
Հիշեցնենք` հունիսի 18-ին համացանցում հայտնվեց մի ձայնագրություն, որում լսվում էր, թե ինչպես է Չարչյանը աշխատակիցներին հորդորում ԱԺ ընտրությանը մասնակցել` ակնարկելով չքվեարկել գործող իշխանությունների օգտին։ Նույն օրը Չարչյանը ձերբակալվեց։
Հունիսի 21-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը թույլ տվեց քրեական հետապնդում սկսել Չարչյանի նկատմամբ։ Չարչյանը կալանավորվեց, ապա 15 մլն գրավի դիմաց ազատ արձակվեց։
Օգոստոսի 23-ին Չարչյանը կրկին կալանավորվեց։ Պրոֆեսորն առողջական խնդիրներ ունի, մասնավորապես` շաքարային դիաբետ։