https://arm.sputniknews.ru/20211028/hajastani-ev-maltaji-gvortsadirneri-mijev-stvoragrvats-pastatghtvov-harkumy-karvogh-e-nvazel-34757753.html
Հայաստանի և Մալթայի գործադիրների միջև ստորագրված փաստաթղթով հարկումը կարող է նվազել
Հայաստանի և Մալթայի գործադիրների միջև ստորագրված փաստաթղթով հարկումը կարող է նվազել
Sputnik Արմենիա
Արամ Վարդևանյանը նշեց, որ համաձայնագրի վերաբերյալ փաստաթուղթը պատշաճ կերպով չի ներկայացվել։ 28.10.2021, Sputnik Արմենիա
2021-10-28T13:14+0400
2021-10-28T13:14+0400
2021-10-28T13:14+0400
հայաստան
հհ կառավարություն
աժ (ազգային ժողով)
համաձայնագիր
մալթա
https://cdn.am.sputniknews.ru/img/524/73/5247399_0:0:1601:901_1920x0_80_0_0_04ac7ffa3b1c0782e852b1acc3b71175.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի և Մալթայի կառավարությունների միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու, հարկեր չվճարելու ու հարկումից խուսափելը կանխելու վերաբերյալ ստորագրված համաձայնագրով նախատեսվում է հարկման դրույքաչափերը նվազեցնել։Նախագիծն այսօր ԱԺ–ում ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը։Նրա խոսքով` այդ տեսակ համաձայնագրերը պետական բյուջեի հարկային եկամուտների վրա կարող են երկակի ազդեցություն ունենալ` և՛ դրական, և՛ բացասական։ Ֆինանսների փոխնախարարը նշեց, որ ակնկալվում է նպաստավոր և կայուն միջավայրի ձևավորմամբ խրախուսել պայմանավորվող մյուս պետությունից ներդրումների կատարումը ՀՀ–ում` ակնկալելով լրացուցիչ տնտեսական ակտիվություն ու հարկման բազաներ։«Մալթայի այն քաղաքացիները, ովքեր ձեռնարկատիրական գործունեություն են իրականացնելու ՀՀ–ում` առանց մշտական հաստատության, ապա այդ եկամուտները հարկման ենթակա կլինեն միայն Մալթայում։ Հայելաձև հակառակ պայմաններում եկամուտները հարկման ենթակա կլինեն միայն Հայաստանում»,– նշեց Պողոսյանը և հավելեց, որ հենց սա է նպաստավոր միջավայրի ձևավորման հիմնական խաղաքարտը։Անդրադառնալով հարկման դրույքաչափերին` Պողոսյանն ասաց, որ պասիվ եկամուտներից ռոյալթիների վարձակալական վճարների և տոկոսների համար նախատեսվում է 5 տոկոս դրույքաչափ` երկուստեք։ Շահաբաժինների դեպքում նույնպես առաջարկվում է կիրառել 5 տոկոս դրույքաչափ, եթե շահաբաժինների սեփականատեր ընկերությունն ուղղակիորեն տնօրինում է այդ ընկերության կապիտալի առնվազն 10 տոկոսը։«ՍԴ դատավոր Երվանդ Խունդկարյանը ասել է, որ այս համաձայնագիրը պատշաճ կերպով չի ներկայացվել իրենց, քանի որ այն ներկայացվել է էլեկտրոնային ձևով»,– ասաց Վարդևանյանը։«Հայաստանի Հանրապետության կառավարության և Մալթայի Հանրապետության կառավարության միջև՝ եկամուտների կրկնակի հարկումը բացառելու, հարկեր չվճարելն ու հարկումից խուսափելը կանխելու մասին» համաձայնագիրը ստորագրվել է 2019 թվականի սեպտեմբերի 24-ին: Համաձայնագրով պայմանավորվող պետությունների գործարար շրջանակների համար փոխադարձության սկզբունքով սահմանվում են եկամուտների ստացման երկրում հիմնական եկամտատեսակների՝ շահաբաժինների, տոկոսների, ռոյալթիների հարկման պայմանները և դրույքաչափերը:
https://arm.sputniknews.ru/20211020/hajastany-mtadir-e-veracnel-krknaki-harkumy-maltaji-u-singapuri-het--34475258.html
մալթա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/524/73/5247399_0:0:1601:1201_1920x0_80_0_0_2231a5b4eea5761ef9a8a0cdff2bc6cc.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հհ կառավարություն, աժ (ազգային ժողով), համաձայնագիր, մալթա
հայաստան, հհ կառավարություն, աժ (ազգային ժողով), համաձայնագիր, մալթա
Հայաստանի և Մալթայի գործադիրների միջև ստորագրված փաստաթղթով հարկումը կարող է նվազել
Արամ Վարդևանյանը նշեց, որ համաձայնագրի վերաբերյալ փաստաթուղթը պատշաճ կերպով չի ներկայացվել։
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի և Մալթայի կառավարությունների միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու, հարկեր չվճարելու ու հարկումից խուսափելը կանխելու վերաբերյալ ստորագրված համաձայնագրով նախատեսվում է հարկման դրույքաչափերը նվազեցնել։
Նախագիծն այսօր ԱԺ–ում ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը։
Նրա խոսքով` այդ տեսակ համաձայնագրերը պետական բյուջեի հարկային եկամուտների վրա կարող են երկակի ազդեցություն ունենալ` և՛ դրական, և՛ բացասական։ Ֆինանսների փոխնախարարը նշեց, որ ակնկալվում է նպաստավոր և կայուն միջավայրի ձևավորմամբ խրախուսել պայմանավորվող մյուս պետությունից ներդրումների կատարումը ՀՀ–ում` ակնկալելով լրացուցիչ տնտեսական ակտիվություն ու հարկման բազաներ։
20 հոկտեմբերի 2021, 11:52
«Մալթայի այն քաղաքացիները, ովքեր ձեռնարկատիրական գործունեություն են իրականացնելու ՀՀ–ում` առանց մշտական հաստատության, ապա այդ եկամուտները հարկման ենթակա կլինեն միայն Մալթայում։ Հայելաձև հակառակ պայմաններում եկամուտները հարկման ենթակա կլինեն միայն Հայաստանում»,– նշեց Պողոսյանը և հավելեց, որ հենց սա է նպաստավոր միջավայրի ձևավորման հիմնական խաղաքարտը։
Անդրադառնալով հարկման դրույքաչափերին` Պողոսյանն ասաց, որ պասիվ եկամուտներից ռոյալթիների վարձակալական վճարների և տոկոսների համար նախատեսվում է 5 տոկոս դրույքաչափ` երկուստեք։ Շահաբաժինների դեպքում նույնպես առաջարկվում է կիրառել 5 տոկոս դրույքաչափ, եթե շահաբաժինների սեփականատեր ընկերությունն ուղղակիորեն տնօրինում է այդ ընկերության կապիտալի առնվազն 10 տոկոսը։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն ընդգծեց, որ ցանկացած միջազգային համաձայնագիր վավերացնելու և ԱԺ–ում քննության առարկա դարձնելու համար պետք է անցնի Սահմանադրական վերահսկողության միջով։
«ՍԴ դատավոր Երվանդ Խունդկարյանը ասել է, որ այս համաձայնագիրը պատշաճ կերպով չի ներկայացվել իրենց, քանի որ այն ներկայացվել է էլեկտրոնային ձևով»,– ասաց Վարդևանյանը։
«Հայաստանի Հանրապետության կառավարության և Մալթայի Հանրապետության կառավարության միջև՝ եկամուտների կրկնակի հարկումը բացառելու, հարկեր չվճարելն ու հարկումից խուսափելը կանխելու մասին» համաձայնագիրը ստորագրվել է 2019 թվականի սեպտեմբերի 24-ին: Համաձայնագրով պայմանավորվող պետությունների գործարար շրջանակների համար փոխադարձության սկզբունքով սահմանվում են եկամուտների ստացման երկրում հիմնական եկամտատեսակների՝ շահաբաժինների, տոկոսների, ռոյալթիների հարկման պայմանները և դրույքաչափերը: