https://arm.sputniknews.ru/20211020/hajastany-mtadir-e-veracnel-krknaki-harkumy-maltaji-u-singapuri-het--34475258.html
Հայաստանը մտադիր է վերացնել կրկնակի հարկումը Մալթայի ու Սինգապուրի հետ
Հայաստանը մտադիր է վերացնել կրկնակի հարկումը Մալթայի ու Սինգապուրի հետ
Sputnik Արմենիա
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանի գնահատմամբ՝ երկու երկրների հետ ՀՀ համաձայնագրերի վավերացման արդյւնքում մեծապես կավելանան առևտրաշրջանառության ու... 20.10.2021, Sputnik Արմենիա
2021-10-20T11:52+0400
2021-10-20T11:52+0400
2021-10-20T11:59+0400
հայաստան
սինգապուր
մալթա
https://cdn.am.sputniknews.ru/img/1765/39/17653981_0:149:1500:993_1920x0_80_0_0_0efde723fc940bb1d1b7ba661276a2d5.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանն առաջիկայում նախատեսում է վերացնել կրկնակի հարկումը Մալթայի ու Սինգապուրի հետ տնտեական հարաբերություններում։ Երկու երկրների հետ համապտասխան համաձայնագրերի վավերացման հարցն այսօր քննարկվել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում։ Մալթան պատրաստ է մինչև 200 եվրո վճարել յուրաքանչյուր զբոսաշրջիկիՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը, ներկայացնելով համաձայնագրերի վավերացման կարևորությունը, նշեց, որ դրանով ՀՀ կառավարությունն ակնկալում է մեծապես ավելացնել երկու երկրների հետ առևտրաշրջանառության ու ներդրումների ծավալները։ «Համաձայնագրրի ուժի մեջ մտնելը կարևոր ներդրում կլինի և՛ ազգային տնտեսություններում ներդրումային գրավչության բարձացման, և՛ առհասարակ տնտեսական ակտիվության ցուցանիշները բարելավելու գործում»,– ասաց Պողոսյանը։ Ֆինանսների փոխնախարարը նաև հայտնեց, որ ՀՀ Սահմանադրական դատարանը դրական եզրակացություն է տվել երկու համաձայնագրերին։ Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց կառավարության առաջարկած նախագծերին։ Հիշեցնենք` «Հայաստանի Հանրապետության կառավարության և Սինգապուրի Հանրապետության կառավարության միջև` եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկեր չվճարելն ու հարկումից խուսափելը կանխելու մասին» համաձայնագիրը ստորագրվել է 2019 թվականի հուլիսի 8-ին: 2020թ. ապրիլի 6-ի դրությամբ սինգապուրյան կողմից չի ստացվել ծանուցում՝ համաձայնագրի ուժի մեջ մտնելու վերաբերյալ ներպետական ընթացակարգերի կատարման մասին: Մալթայի հետ նույնաբովանդակ համաձայնագիրը ստորագրվել էր 2019 թվականի սեպտեմբերի 24-ին: Արման Պողոսյանը հայտնեց, որ Մալթայից ստացվել է գրություն այն մասին, որ համաձայնագիրն այդ երկրի կառավարության կողմից արդեն անցել է համաձայնեցման ներպետական բոլոր փուլերը։
https://arm.sputniknews.ru/20200917/Hayposty-Singapuri-haykakan-yekeghecun-nvirvac-namakanish-e-togharkel-24498106.html
սինգապուր
մալթա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1765/39/17653981_167:0:1500:1000_1920x0_80_0_0_0c18141ec43a97ea1fa2f32a467e7b19.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, սինգապուր, մալթա
հայաստան, սինգապուր, մալթա
Հայաստանը մտադիր է վերացնել կրկնակի հարկումը Մալթայի ու Սինգապուրի հետ
11:52 20.10.2021 (Թարմացված է: 11:59 20.10.2021) ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանի գնահատմամբ՝ երկու երկրների հետ ՀՀ համաձայնագրերի վավերացման արդյւնքում մեծապես կավելանան առևտրաշրջանառության ու ներդրումների ծավալները։
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանն առաջիկայում նախատեսում է վերացնել կրկնակի հարկումը Մալթայի ու Սինգապուրի հետ տնտեական հարաբերություններում։ Երկու երկրների հետ համապտասխան համաձայնագրերի վավերացման հարցն այսօր քննարկվել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում։
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը, ներկայացնելով համաձայնագրերի վավերացման կարևորությունը, նշեց, որ դրանով ՀՀ կառավարությունն ակնկալում է մեծապես ավելացնել երկու երկրների հետ առևտրաշրջանառության ու ներդրումների ծավալները։
«Համաձայնագրրի ուժի մեջ մտնելը կարևոր ներդրում կլինի և՛ ազգային տնտեսություններում ներդրումային գրավչության բարձացման, և՛ առհասարակ տնտեսական ակտիվության ցուցանիշները բարելավելու գործում»,– ասաց Պողոսյանը։
Ֆինանսների փոխնախարարը նաև հայտնեց, որ ՀՀ Սահմանադրական դատարանը դրական եզրակացություն է տվել երկու համաձայնագրերին։
17 սեպտեմբերի 2020, 16:37
Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց կառավարության առաջարկած նախագծերին։
Հիշեցնենք` «Հայաստանի Հանրապետության կառավարության և Սինգապուրի Հանրապետության կառավարության միջև` եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկեր չվճարելն ու հարկումից խուսափելը կանխելու մասին» համաձայնագիրը ստորագրվել է 2019 թվականի հուլիսի 8-ին: 2020թ. ապրիլի 6-ի դրությամբ սինգապուրյան կողմից չի ստացվել ծանուցում՝ համաձայնագրի ուժի մեջ մտնելու վերաբերյալ ներպետական ընթացակարգերի կատարման մասին:
Մալթայի հետ նույնաբովանդակ համաձայնագիրը ստորագրվել էր 2019 թվականի սեպտեմբերի 24-ին: Արման Պողոսյանը հայտնեց, որ Մալթայից ստացվել է գրություն այն մասին, որ համաձայնագիրն այդ երկրի կառավարության կողմից արդեն անցել է համաձայնեցման ներպետական բոլոր փուլերը։