https://arm.sputniknews.ru/20211028/grand-swiss-arvonjann-u-hvovhannisjany-haghtanakvov-en-avartel-partianery-34784292.html
Grand Swiss. Արոնյանն ու Հովհաննիսյանը հաղթանակով են ավարտել պարտիաները
Grand Swiss. Արոնյանն ու Հովհաննիսյանը հաղթանակով են ավարտել պարտիաները
Sputnik Արմենիա
Լատվիայի մայրաքաղաքում անցկացվող միջազգային խոշոր մրցաշարում Հայաստանը 9 ներկայացուցիչ ունի։ 28.10.2021, Sputnik Արմենիա
2021-10-28T22:00+0400
2021-10-28T22:00+0400
2021-10-28T22:02+0400
հայաստան
լևոն արոնյանի վերելքներն ու վայրէջքները
https://cdn.am.sputniknews.ru/img/1900/88/19008872_0:14:1601:914_1920x0_80_0_0_24d2c8e368328e0a36b9a8efad825278.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. Հայ գրոսմայստերներ Լևոն Արոնյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը հաղթանակներ են տարել Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում անցկացվող «Grand Swiss» միջազգային խոշոր մրցաշարի երկրորդ տուրում:Արոնյանը սպիտակներով հաղթել է ամերիկացի Հանս Նիմանին, իսկ Հովհաննիսյանը սևերով առավելության է հասել հոլանդացի գրոսմայստեր Յորդեն Վան Ֆորեստի նկատմամբ:Մանուել Պետրոսյանն ու Հայկ Մարտիրոսյանը միավորները կիսել են համապատասխանաբար Պավել Պոնկրատովի և Մաքսիմ Մատլակովի հետ (երկուսն էլ ներկայացնում են Ռուսաստանը): Սամվել Տեր-Սահակյանը ոչ–ոքի է խաղացել շվեդ Նիլս Գրանդելիուսի հետ։ Սերգեյ Մովսեսյանը նույնպես ոչ–ոքի է խաղացել չեխ Դավիթ Նավարայի հետ։ Գաբրիել Սարգսյանն էլ դեռ շարունակում է իր պարտիան հնդիկ Սետուրամանի հետ։Հավելենք, որ Ռիգայի «Grand Swiss»-ի տղամարդկանց մրցաշարում Հայաստանից մասնակցում են 7 շախմատիստ՝ Լևոն Արոնյանը, Սերգեյ Մովսեսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Գաբրիել Սարգսյանը, Սամվել Տեր-Սահակյանը և Մանուել Պետրոսյանը։Կանանց պայքարում ունենք երկու ներկայացուցիչ՝ Էլինա Դանիելյանն ու Աննա Սարգսյանը։Մեդալային գլխավոր հույսերից մեկը. հայ ըմբիշն ԱԱ մեկնելուց առաջ վնասվածք է ստացելՏղամարդկանց և կանանց մրցաշարերն անցկացվում են հոկտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը։Ռիգայի «Grand Swiss»-ում խաղարկվում են հավակնորդների մրցաշարի երկու ուղեգրեր:Մրցաշարի մրցանակային ֆոնդը 425 հազար դոլար է:Վարդան Մինասյանը ստեղծեց վառ ֆուտբոլ խաղացող «Տարազը», բայց հեռացավ թիմից. ինչո՞ւ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1900/88/19008872_0:0:1601:1201_1920x0_80_0_0_3a394df998003975255c9f15fdad0567.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, լևոն արոնյանի վերելքներն ու վայրէջքները
հայաստան, լևոն արոնյանի վերելքներն ու վայրէջքները
Grand Swiss. Արոնյանն ու Հովհաննիսյանը հաղթանակով են ավարտել պարտիաները
22:00 28.10.2021 (Թարմացված է: 22:02 28.10.2021) Լատվիայի մայրաքաղաքում անցկացվող միջազգային խոշոր մրցաշարում Հայաստանը 9 ներկայացուցիչ ունի։
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. Հայ գրոսմայստերներ Լևոն Արոնյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը հաղթանակներ են տարել Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում անցկացվող «Grand Swiss» միջազգային խոշոր մրցաշարի երկրորդ տուրում:
Արոնյանը սպիտակներով հաղթել է ամերիկացի Հանս Նիմանին, իսկ Հովհաննիսյանը սևերով առավելության է հասել հոլանդացի գրոսմայստեր Յորդեն Վան Ֆորեստի նկատմամբ:
Մանուել Պետրոսյանն ու Հայկ Մարտիրոսյանը միավորները կիսել են համապատասխանաբար Պավել Պոնկրատովի և Մաքսիմ Մատլակովի հետ (երկուսն էլ ներկայացնում են Ռուսաստանը): Սամվել Տեր-Սահակյանը ոչ–ոքի է խաղացել շվեդ Նիլս Գրանդելիուսի հետ։ Սերգեյ Մովսեսյանը նույնպես ոչ–ոքի է խաղացել չեխ Դավիթ Նավարայի հետ։ Գաբրիել Սարգսյանն էլ դեռ շարունակում է իր պարտիան հնդիկ Սետուրամանի հետ։
Հավելենք, որ Ռիգայի «Grand Swiss»-ի տղամարդկանց մրցաշարում
Հայաստանից մասնակցում են 7 շախմատիստ՝ Լևոն Արոնյանը, Սերգեյ Մովսեսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Գաբրիել Սարգսյանը, Սամվել Տեր-Սահակյանը և Մանուել Պետրոսյանը։
Կանանց պայքարում ունենք երկու ներկայացուցիչ՝ Էլինա Դանիելյանն ու Աննա Սարգսյանը։
Տղամարդկանց և կանանց մրցաշարերն անցկացվում են հոկտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը։
Ռիգայի «Grand Swiss»-ում խաղարկվում են հավակնորդների մրցաշարի երկու ուղեգրեր:
Մրցաշարի մրցանակային ֆոնդը 425 հազար դոլար է: