00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:25
6 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
28 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:34
5 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Անհայտ աղբյուրներին հղում կատարած ԶԼՄ-ները չեն ազատվի պատասխանատվությունից

© Sputnik / Asatur YesayantsԱրթուր Հովհաննիսյան
Արթուր Հովհաննիսյան - Sputnik Արմենիա, 1920, 28.10.2021
Արթուր Հովհաննիսյան
Բաժանորդագրվել
Իշխող խմբակցությունն առաջարկում է պետական կառույցներում թույլ չտալ հավատարմագրվել այն ԶԼՄ-ներին, որոնք չեն ներկայացնի տարեկան ֆինանսական հաշվետվություն։
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. Զանգվածային լրատվության միջոցները կարող են հղում անել չնույնականացված աղբյուրներին, բայց դա նրանց չի ազատի պատասխանատվությունից, այսինքն՝ նրանք պատասխանատու կլինեն այդ բովանդակության համար։ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորներ հեղինակել են «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը, որով առաջարկում են օրենքում նոր հասկացություն ներմուծել՝ «չնույնականացված աղբյուրներ»։
Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 13.10.2021
Ինչո՞ւ է նախկին լրագրողը կողմ ԶԼՄ–ների պատժամիջոցները խստացնելուն
Պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի խոսքով՝ «չնույնականացված աղբյուրներ» նշանակում է, որ հնարավոր չէ պարզել այդ աղբյուրը տնօրինողին կամ ստեղծողին։ Նրա պնդմամբ՝ 2003 թվականին գրված «Զանգվածային լրատվության մասին» օրենքն այսօր չի արտացոլում ողջ մեդիադաշտին վերաբերող կարգավորումներն ու չի լուծում խնդիրները, որոնք տարատեսակ տեղեկություններ են տարածում, և չունեն նույնականացման տվյալներ, որոնց օգնությամբ տեղեկատվություն սպառողը կկարողանա նույնականացնել տեղեկատվության այդ աղբյուրներին։
Այսպիսով, առաջարկվում է նաև փոփոխություն կատարել օրենքի 9-րդ հոդվածում ու լրատվամիջոցների համար պատասխանատվություն սահմանել չնույնականացված աղբյուրներին հղում կատարելու դեպքում։
Полиция заблокировала вход к зданию Парламента Армении (11 ноября 2020). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 25.10.2021
Լրագրողական միջազգային կազմակերպությունները կոչով դիմել են ՀՀ իշխանություններին
«Այս պահին օրենքն ասում է, որ լրատվամիջոցներն ազատվում են պատասխանատվությունից, երբ հղում են կատարում, օրինակ, պաշտոնական հրապարակմանը, ելույթին, այդ թվում՝ աղբյուրին, բայց 2003 թվականին, երբ այս օրենքը գրվել է, որևէ մեկը չէր կարող պատկերացնել, որ այդ աղբյուրների անվան տակ կարող են հայտնվել աղբյուրներ, որոնք առհասարակ հնարավոր չէ նույնականացնել և դրանք շատ հանգիստ կարող են բացված լինել արտաքին քաղաքականություն սպասարկող ուժերի կողմից, ներքաղաքական կյանքում էլ աղբյուրները շատ են օգտագործվում հանրությանը կեղծ տեղեկատվություն մատուցելու համար»,- նշում է Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ հիմա առաջարկում են պարզապես չազատել լրատվամիջոցներին պատասխանատվությունից։
«Ցավալի է»․ «Freedom House»-ը քննադատել է Հայաստանի իշխանությանը
Առաջարկվում է նաև ևս մի փոփոխություն կատարել՝ պետական մարմիններում թույլ չտալ հավատարմագրվել այն լրատվամիջոցներին, որոնք չեն ներկայացնի նույնականացման տվյալներ և ֆինանսական տարեկան հաշվետվություն։
Հատկանշական է, որ ԶԼՄ-ների գործունեությանը վերաբերող օրենսդրական փոփոխությունների և լրացումների նախագիծը հեղինակել են ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանը, Վահագն Հովակիմյանը, Թագուհի Ղազարյանն ու Սարգիս Խանդանյանը, որոնք բոլորն էլ նախկինում լրագրողներ են եղել։
Ժուռնալիստների միության անդամները ՀՀ նախագահին են ներկայացրել իրենց մտահոգությունները
Լրահոս
0