00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
42 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Шалаш Ленина – история и значение
15:04
23 ր
Исторический ликбез
Ленин и Зиновьев в Финляндии
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչո՞ւ չընդունվեց ՀՀ–Ադրբեջան սահմանային իրավիճակին և սահմանազատմանը վերաբերող նախագիծը

© Sputnik / Aram NersesyanՏիգրան Աբրահամյան
Տիգրան Աբրահամյան - Sputnik Արմենիա, 1920, 27.10.2021
Տիգրան Աբրահամյան
Բաժանորդագրվել
Ինչո՞ւ չընդունվեց ՀՀ–Ադրբեջան սահմանային իրավիճակին և սահմանազատմանը վերաբերող նախագիծը
Ընդդիմությունն ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կոնսենսուսի չեկան։ ՔՊ–ն չմասնակցեց քվեարկությանը։
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ ազգային ժողովի ընդդիմադիր և իշխանական խմբակցությունները համաձայնության չեկան «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության շփման գծում տիրող իրավիճակը և սահմանազատման խնդիրները» հրատապ թեմայով քննարկման արդյունքում, և ՀՀ–Ադրբեջան սահմանային իրավիճակին և սահմանազատմանը վերաբերող նախագիծը չընդունվեց։
ԱԺ հայտարարության տեքստը կազմել է ընդդիմությունը, և դրա առնչությամբ ընդդիմությունն ու իշխանությունը կոնսենսուսի չեկան, այսպիսով իշխող խմբակցությունը չմասնակցեց քվեարկությանը։
Քվեարկությունից առաջ «Պատիվ ունեմ» խմբակցությունից Տիգրան Աբրահամյանը ներկայացրեց հայտարարության տեքստը, որտեղ նշվում էր, որ ՀՀ ԱԺ-ն դատապարտում է Ադրբեջանի և Թուրքիայի կողմից ահաբեկչական խմբավորումների և վարձկանների ներգրավմամբ 2020-ի սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ սանձազերծված լայնամասշտաբ զինված ագրեսիան, Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների, նաև դադարեցումից հետո պատանդառված անձանց նկատմամբ միջազգային իրավունքի կոպտագույն խախտումները։
ԱԺ նիստ - Sputnik Արմենիա, 1920, 27.10.2021
«Հայաստան» հիմնադրամի հավաքած գումարն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը 11 անդամ կունենա
Հայտարարության մեջ ասվում է, որ oրենսդիրը նաև դատապարտում է պատերազմական հանցագործություն համարվող գործողությունները, Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության տարածքների բռնազավթումը, Ադրբեջանի ԶՈւ-ի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքների ներխուժումը, շարունակաբար ուժի գործադրումը, Ադրբեջանի ռազմաքաղաքական և հանրային շրջանակների կողմից չդադարող հայատյաց հռետորաբանությունը։
Աբրահամյանը շեշտեց, որ ադրբեջանական հանցագործությունները շարունակվում են՝ ուղեկցվելով ՀՀ-ի և Արցախի տարածքների նկատմամբ հավակնություններով, ինչպես նաև սահմանները որոշվում են սահմանակից պետությունների միջև միջազգային իրավունքի հիման վրա՝ համաձայնության միջոցով։

«Արցախի ժողովրդի՝ իր պատմական տարածքում ինքնորոշման իրավունքի երաշխավորված իրացումը և Արցախի բռնազավթված տարածքների դեօկուպացիան տարածաշրջանում խաղաղության հաստատման գլխավոր նախապայմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափն է»,– ասվում է հայտարարության մեջ:

Հայտարարությամբ ՀՀ կառավարությունից պահանջվում է զերծ մնալ որևէ բանակցությունից, գրավոր կամ բանավոր համաձայնություններից, որոնք կխախտեն ՀՀ սահմանադրության պահանջներն ու հայ ժողովրդի կամքը, ընթացող գործընթացների վերաբերյալ խորհրդարանական տարբեր ձևաչափերով ապահովել ԱԺ-ին հավաստի տեղեկության տրամադրումը, ԶՈւ-ի բարեփոխումների և անվտանգային համակարգին վերաբերող հարցերում լինել հնարավորինս հրապարակային:
ԱԺ. «Հայաստան» դաշինք - Sputnik Արմենիա, 1920, 26.10.2021
Արցախն ուրացողը դավաճան է. ընդդիմադիր պատգամավորները ելույթից հետո լքեցին ԱԺ դահլիճը
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ընդգծեց, որ քաղաքական մեծամասնությունն այս հայտարարության նախագիծը ստացել է երեկ օրվա երկրորդ կեսին, երբ ընդդիմադիր 2 խմբակցությունը հայտարարության նախագիծն ամբողջությամբ կազմել էին:

«Քաղաքական մեծամասնությունը որևէ կերպ ներգրավված չի եղել հայտարարության կազմման գործընթացում։ Այնուամենայնիվ, փորձել ենք աշխատել գործընկերների հետ՝ ստանալու նախագծի կոնսենսուսային տարբերակ, որը չի հաջողվել»,-նշեց նա:

Կոնջորյանն ընդգծեց, որ նախագծում տեղ գտած այն դրույթներն ու թեզերը, որոնք վերաբերվում են Ադրբեջանի սանձազերծած պատերազմին, Ադրբեջանի պատերազմական հանցագործություններին, հակամարդկային գործողություններին, այդ դրույթների հետ որևէ խնդիր չեն տեսնում:
Ըստ իշխանական խմբակցության՝ հայտարարության մեջ տեղ են գտել նաև ներքաղաքական բովանդակություն ունեցող ձևակերպումներ՝ ընդդիմության քաղաքական նարատիվի մաս հանդիսացող մոտեցումներ, որոնք չեն կարող տեղ գտնել նման հայտարարության մեջ:
Այսպիսով ընդդիմության հետ իշխանությունը կոնսենսուսի չի հասել, հետևաբար ՔՊ–ն չմասնակցեց քվեարկությանը:
ԱԺ հայտարարության նախագծին կողմ քվեարկեցին պատգամավորներից 26–ը, ևս մեկն էլ ձեռնպահ քվեարկեց։
Լրահոս
0