00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրանտ Միքայելյան
Կա ոչ ֆորմալ արգելք հայաստանյան պաշտոնյաների ՌԴ այցի. Հրանտ Միքայելյան
09:07
4 ր
Հրայր Կամենդատյան
Կենտրոնում ապրող քաղաքացին ունենալու է գույքահարկի ահռելի ծանր ֆինանսական բեռ. Հրայր Կամենդատյան
09:13
11 ր
Ուղիղ եթեր
09:24
6 ր
Ուղիղ եթեր
09:31
29 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Բագրատ Սրբազան
2025 թվականը պետք է դառնա ինքնաարդարացման ժխտման տարի. Բագրատ Սրբազան
13:12
3 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Հակոբ Բադալյան
Ավինյանի հոր պահվածքը ոչ միայն վարքի խնդիր է, այլև մտածողության․ Հակոբ Բադալյան
17:05
11 ր
Հայկ Մանասյան
2025թ-ը Հայաստանի ՓՄՁ-ների համար լինելու է տեղաշարժերին դիմակայելու տարի․ Հայկ Մանասյան
17:20
4 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:13
42 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Արսեն Թորոսյան
Դժբախտաբար` ծխում են նաև Ազգային ժողովում.Թորոսյան
10:09
5 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Антисоветская интеллигенция, разоблачение нацистских пособников в СССР
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Հայաստան» հիմնադրամի հավաքած գումարն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը 11 անդամ կունենա

© Photo : Facebook / Гехам МанукянԱԺ նիստ
ԱԺ նիստ - Sputnik Արմենիա, 1920, 27.10.2021
ԱԺ նիստ
Բաժանորդագրվել
«Մենք ենք, մեր սահմանները» խորագրով համազգային դրամահավաք-արշավի ժամանակ հավաքագրված միջոցներից ավելի քան 52 միլիարդը փոխանցվել էր պետական բյուջե։
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ ազգային ժողովը հաստատեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի հավաքագրած գումարների, հատկապես պետբյուջե փոխանցած միջոցների օգտագործումն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի անդամների թիվը:
Հարցի շուրջ քննարկումը սկսվել էր դեռ հոկտեմբերի 26-ին և շարունակվում է նաև այսօր։
Հանձնաժողովի ղեկավար «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը ելույթի ժամանակ ասաց` պետք է արձանագրել, որ անհրաժեշտ է համահայկական, կարևոր նախաձեռնության նկատմամբ վստահությունը բերել հավուր պատշաճի:
Տիգրան Աբրահամյան - Sputnik Արմենիա, 1920, 27.10.2021
Ինչո՞ւ չընդունվեց ՀՀ–Ադրբեջան սահմանային իրավիճակին և սահմանազատմանը վերաբերող նախագիծը
«Մեր գլխավոր խնդիրը լինելու է բացահայտել, եթե եղել են ապօրինություններ, անօրինականություններ, ինչպես նաև մեղավորներին պատասխանատվության ենթարկել, վերականգնել միջոցները։ Հայ ժողովրդի մոտ պետք է վերականգնվի Հայաստանի, Արցախի ու հայոց պետականության նկատմամբ այս կարևոր գործիքի հանդեպ վստահությունը»,-ասաց Մինասյանը:
Նա վստահեցրեց, որ քննությունը լինելու է օբյեկտիվ, համակողմանի, ամբողջական, ու այդ քննության արդյունքում վեր են հանվելու բոլոր կնճռոտ հարցերը: Պատգամավորը նաև հույս հայտնեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները, որոնք ընդգրկված կլինեն քննիչ հանձնաժողովում, հենց իր նշած մղումներով կառաջնորդվեն։
ՔՊ–ական պատգամավոր Նազելի Բաղդասարյանն էլ շեշտեց, որ ցանկացած խնդիր, որը հանրության ուշադրության դաշտում է, պետք է պարզ ու թափանցիկ կերպով քննվի:
«Եթե կան որոշակի հարցեր, դրանց պետք է տրվեն պատասխաններ: Մենք ունենք բավարար քաղաքական կամք` ցանկացած հարցի տալ սպառիչ պատասխաններ, բայց այդ ամենն արվելու է առանց էմոցիաների, առանց քաղաքական ենթատեքստերի, օբյեկտիվ քննության դաշտում»,– նշեց Բաղդասարյանը:
Նա վստահեցրեց, որ այդ հանձնաժողովն իր բովանդակությամբ պետք է արտացոլի քննիչ հանձնաժողովի բոլոր գործառույթները, և միաժամանակ խորհուրդ տվեց ընդդիմադիրներին զերծ մնալ քաղաքական երանգներից:
Ի սկզբանե ընդդիմությունն առաջարկել էր, որ հանձնաժողովն ունենա 10 անդամ, սակայն իշխանության առաջարկով ընդունվեց 11 անդամ ունենալու տարբերակը:
Доллары - Sputnik Արմենիա, 1920, 18.11.2020
«Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցների մի մասը նվիրաբերվել է կառավարությանը
«Հայաստան» համահայկական հիմնադրամի հավաքագրած և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործումը ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին նախագծին կողմ էին պատգամավորներից 83–ը, 1–ը ձեռնպահ քվեարկեց։
Հիշեցնենք, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի առաջին օրից «Հայաստան» համահայկական հիմնադրամը նախաձեռնել էր «Մենք ենք, մեր սահմանները» խորագրով համազգային դրամահավաք-արշավ, որի արդյունքում հավաքագրված միջոցներից 52,7 միլիարդ դրամը նախորդ տարվա նոյեմբերին փոխանցվել էր պետական բյուջե։
2020 թվականի նոյեմբերի 18-ին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ԱԺ–ում պատգամավորների հետ հարցուպատասխանի ժամանակ հայտնել էր, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցների մի մասը ծախսված չեն, մի մասը պատերազմի ընթացքում նվիրաբերվել էր ՀՀ կառավարությանը։ Այս հայտարարությունը շահարկումների և առիթ էր դարձել, և մեղադրանքներ էին հնչում «Հայաստան» հիմնադրամի հասցեին։
Քննիչ հանձնաժողով ստեղծելու համար ԱԺ նախագահին էին դիմել «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունների պատգամավորները։
Լրահոս
0