https://arm.sputniknews.ru/20211026/dzez-nver-areq-ev-ynduneq-mijnvordutjuny-armen-gevvorgjani-pastabany-anna-danibekjanin-34679912.html
«Ձեզ նվեր արեք և ընդունեք միջնորդությունը». Արմեն Գևորգյանի փաստաբանը` Աննա Դանիբեկյանին
«Ձեզ նվեր արեք և ընդունեք միջնորդությունը». Արմեն Գևորգյանի փաստաբանը` Աննա Դանիբեկյանին
Sputnik Արմենիա
ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպանական կողմը կասկածի տակ է դնում դատավոր Աննա Դանիբեկյանի անաչառությունը: 26.10.2021, Sputnik Արմենիա
2021-10-26T14:37+0400
2021-10-26T14:37+0400
2021-10-26T14:58+0400
հայաստան
արմեն գևորգյան
աննա դանիբեկյան (դատավոր)
https://cdn.am.sputniknews.ru/img/2298/69/22986991_0:0:1600:901_1920x0_80_0_0_45ece4b5e923e4ff8df43a4992c7d1ae.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով քննությունը։ Արմեն Գևորգյանի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը բացարկի միջնորդություն ներկայացրեց դատավոր Աննա Դանիբեկյանին։Պաշտպանը հիշեցրեց, որ մեկ այլ քրեական վարույթով ինքն ու դատավոր Դանիբեկյանը գտնվում են դատավարական տարբեր կողմերում․ Կոչուբաևը պաշտպանողական կողմի վկա է, իսկ Դանիբեկյանը՝ տուժող։Փաստաբանը 2020թ. պաշտպանում էր քաղաքացի Նարեկ Մանթաշյանի շահերը, որը մեղադրվում էր դատավոր Դանիբեկյանի մասին անձնական տեղեկություններ բացահայտելու մեջ, սակայն պաշտպանը հետագայում դատարան կանչվեց որպես վկա:Բացի այդ, ըստ Կոչուբաևի, դատավոր Դանիբեկյանն ունի ակնհայտ կանխակալ վերաբերմունք իր նկատմամբ և չի կարող լինել օբյեկտիվ։Բացարկի միջնորդություն էր պատրաստվում ներկայացնել նաև պաշտպան Լուսինե Սահակյանը։ Նա դահլիճում էր, բայց առողջական խնդիրների պատճառով չկարողացավ դա անել։Գևորգյանն էլ պնդեց, որ դատարանը պայմաններ չի ստեղծում իր պաշտպանության համար։ Մասնավորապես նիստերն անցկացվում են յուրաքանչյուր երեքշաբթի, և նման ժամանակացույցը հարմար չէ Կոչուբաևին։ Փաստաբանը բազմաթիվ անգամ խնդրել է մեկ այլ օր նշանակել, բայց դատարանը հրաժարվում է դա անել։ Իսկ Սահակյանը, որը վերջերս է սկսել Գևորգյանի շահերի պաշտպանությունը, խնդրել է ժամանակ տալ նյութերին ծանոթանալու համար, բայց դատարանն այդ դեպքում էլ չի ընդառաջել։Այսօր կայացած դատական նիստում ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի շահերը պաշտպանող փաստաբան Հովհաննես Խուդոյանը հայտարարեց, որ վերջին շրջանում դատավորը սուբյեկտիվ վերաբերմունք է ցուցաբերում Գևորգյանի և նրա փաստաբանների նկատմամբ։ Նրա խոսքով` դատավարության մասնակիցները տեսել են դատավորի որոշումներն ու գործողությունները, որոնք ակնհայտորեն սահմանափակել են Գևորգյանի իրավունքները։Քոչարյանի պաշտպանները միացան ներկայացված միջնորդությանը։ՀՔԾ–ն Սեյրան Օհանյանին թույլ չի տվել մասնակցել ՀԱՊԿ պաշտպանության հարցերով նիստինՄեղադրող կողմը դեմ էր միջնորդությանը։ Դատախազ Գևորգ Բաղդասարյանը հայտարարեց` փաստաբանները դեմ են դատավորին, քանի որ Դանիբեկյանը չի կատարել նրանց պահանջները, չի հարմարվել նրանց պայմաններին:Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին այս գործով առանձնապես խոշոր չափերի կաշառքի մեղադրանք է ներկայացվել, իսկ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին՝ փողերի լվացման:Լսելով կողմերի դիրքորոշումները՝ դատավոր Աննա Դանիբեկյանին ընդմիջում հայտարարեց և գնաց խորհրդակցական սենյակ՝ բացարկի միջնորդությունը քննելու և որոշում կայացնելու: Որոշումը կհրապարակվի այսօր`ժամը 16։00-ին։Դատարանը Արմեն Գևորգյանին թույլ չտվեց մեկնել Մոսկվա
https://arm.sputniknews.ru/20211018/datavvor-narine-hvovakimjany-merzhec-rvobert-qvocharjani-pashtpani-mijnvordutjuny-34391170.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2298/69/22986991_113:0:1533:1065_1920x0_80_0_0_ebaed95f97f23db0b56a8d893e9d71d1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, արմեն գևորգյան, աննա դանիբեկյան (դատավոր)
հայաստան, արմեն գևորգյան, աննա դանիբեկյան (դատավոր)
«Ձեզ նվեր արեք և ընդունեք միջնորդությունը». Արմեն Գևորգյանի փաստաբանը` Աննա Դանիբեկյանին
14:37 26.10.2021 (Թարմացված է: 14:58 26.10.2021) ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպանական կողմը կասկածի տակ է դնում դատավոր Աննա Դանիբեկյանի անաչառությունը:
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով քննությունը։ Արմեն Գևորգյանի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը բացարկի միջնորդություն ներկայացրեց դատավոր Աննա Դանիբեկյանին։
Պաշտպանը հիշեցրեց, որ մեկ այլ քրեական վարույթով ինքն ու դատավոր Դանիբեկյանը գտնվում են դատավարական տարբեր կողմերում․ Կոչուբաևը պաշտպանողական կողմի վկա է, իսկ Դանիբեկյանը՝ տուժող։
Փաստաբանը 2020թ. պաշտպանում էր քաղաքացի Նարեկ Մանթաշյանի շահերը, որը մեղադրվում էր դատավոր Դանիբեկյանի մասին անձնական տեղեկություններ բացահայտելու մեջ, սակայն պաշտպանը հետագայում դատարան կանչվեց որպես վկա:
Բացի այդ, ըստ Կոչուբաևի, դատավոր Դանիբեկյանն ունի ակնհայտ կանխակալ վերաբերմունք իր նկատմամբ և չի կարող լինել օբյեկտիվ։
«Արմեն Գևորգյանի հետ մեր համագործակցությունն ունի շուրջ 3 տարվա պատմություն, և տարբեր իրավական պրոցեսներում ես ներկայացրել եմ իր շահերը։ Ինչքան գիտեմ, այսօր ձեր ծննդյան օրն է, ձեզ նվեր արեք և ընդունեք բացարկի միջնորդությունը»,–ասաց փաստաբանը։
Բացարկի միջնորդություն էր պատրաստվում ներկայացնել նաև պաշտպան Լուսինե Սահակյանը։ Նա դահլիճում էր, բայց առողջական խնդիրների պատճառով չկարողացավ դա անել։
Գևորգյանն էլ պնդեց, որ դատարանը պայմաններ չի ստեղծում իր պաշտպանության համար։ Մասնավորապես նիստերն անցկացվում են յուրաքանչյուր երեքշաբթի, և նման ժամանակացույցը հարմար չէ Կոչուբաևին։ Փաստաբանը բազմաթիվ անգամ խնդրել է մեկ այլ օր նշանակել, բայց դատարանը հրաժարվում է դա անել։ Իսկ Սահակյանը, որը վերջերս է սկսել Գևորգյանի շահերի պաշտպանությունը, խնդրել է ժամանակ տալ նյութերին ծանոթանալու համար, բայց դատարանն այդ դեպքում էլ չի ընդառաջել։
18 հոկտեմբերի 2021, 11:35
Այսօր կայացած դատական նիստում ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի շահերը պաշտպանող փաստաբան Հովհաննես Խուդոյանը հայտարարեց, որ վերջին շրջանում դատավորը սուբյեկտիվ վերաբերմունք է ցուցաբերում Գևորգյանի և նրա փաստաբանների նկատմամբ։ Նրա խոսքով` դատավարության մասնակիցները տեսել են դատավորի որոշումներն ու գործողությունները, որոնք ակնհայտորեն սահմանափակել են Գևորգյանի իրավունքները։
Քոչարյանի պաշտպանները միացան ներկայացված միջնորդությանը։
Մեղադրող կողմը դեմ էր միջնորդությանը։ Դատախազ Գևորգ Բաղդասարյանը հայտարարեց` փաստաբանները դեմ են դատավորին, քանի որ Դանիբեկյանը չի կատարել նրանց պահանջները, չի հարմարվել նրանց պայմաններին:
Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին այս գործով առանձնապես խոշոր չափերի կաշառքի մեղադրանք է ներկայացվել, իսկ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին՝ փողերի լվացման:
Լսելով կողմերի դիրքորոշումները՝ դատավոր Աննա Դանիբեկյանին ընդմիջում հայտարարեց և գնաց խորհրդակցական սենյակ՝ բացարկի միջնորդությունը քննելու և որոշում կայացնելու: Որոշումը կհրապարակվի այսօր`ժամը 16։00-ին։