00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:24
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:56
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԲՀԿ-ական նախկին պատգամավորին կալանավորել են

© Sputnik / Asatur YesayantsДепутат от фракции “Процветающая Армения” Джанибек Айрапетян на заседании парламента Армении (15 января 2019). Еревaн
Депутат от фракции “Процветающая Армения” Джанибек Айрапетян на заседании парламента Армении (15 января 2019). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 23.10.2021
Բաժանորդագրվել
Ջանիբեկ Հայրապետյանը ԱԺ պատգամավոր էր ընտրվել 2018 թվականի դեկտեմբերի 9-ին։
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Ջանիբեկ Հայրապետյանը կալանավորվել է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը։

«Հայրապետյանը կալանավորվել է։ ՔԿ-ի միջնորդությունն այսօր բավարարել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը»,- նշեց Թադևոսյանը։

Ջանիբեկ Հայրապետյանին ձերբակալել էին հոկտեմեբերի 22-ին։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար։
2021թ. ԱԺ արտահերթ ընտրությունների հետ կապված 22 գործով դատի է տրվել 46 անձ
«Ժողովուրդ» օրաթերթն այսօրվա համարում գրել էր, որ նախկին պատգամավորը 2016 թվականի մայիսի 9-ին Եղվարդի Խճուղում վիճաբանության է բռնվել մի խումբ անձանց հետ ու ծեծի ենթարկել Երևան քաղաքի բնակիչ Վաղինակ Սահակյանին: Հայրապետյանը հարվածել է Վաղինակ Սահակյանի դեմքին, զրկել ձախ աչքից։ Նշված դեպքի առթիվ նախապատրաստված նյութերի ընթացքը հօգուտ իրենց լուծելու համար Ջանիբեկ Հայրապետյանը մի խումբ անձանց միջնորդությամբ և օժանդակությամբ իրավասու պաշտոնյաներին խոշոր չափի կաշառք է տվել, որի դիմաց թաքցվել է նշված դեպքին Ջանիբեկ Հայրապետյանի մասնակցության փաստը, իսկ կատարված արարքը մեղսագրվել է Գևորգ Բայադյանին:
Դատախազությունը չի հաստատել Օհանյանի ու Նազարյանի գործով մեղադրական եզրակացությունը
Օրաթերթը նաև գրել էր, որ գործով տուժող Վաղինակ Սահակյանն անցած տարի մահացել է, և ստացվում է, որ գործով տուժողը չկա, նախկին պատգամավորի դեմ ցուցմունք տվող չկա։
«Պատճառը, ըստ իրավապահ համակարգից մեզ հասած լուրերի, այն է, որ Ջանիբեկ Հայրապետյանն այս տարվա խորհրդարանական ընտրություններին ներքին կարգով աշխատել է «Հայաստան» դաշինքի օգտին՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիմի համար, և նրան որոշել են այսկերպ «պատժել»»,- նշել էր պարբերականը։
Հայրապետյանը ԱԺ պատգամավոր էր ընտրվել 2018 թվականի դեկտեմբերի 9-ին։
Նարեկ Սարգսյան - Sputnik Արմենիա, 1920, 23.10.2021
Սերժ Սարգսյանի եղբորորդու դատավճռի դեմ վերաքննիչ բողոքներ են ներկայացվել
Լրահոս
0