00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
On air
07:00
240 ր
On air
12:00
180 ր
On air
17:00
180 ր
On air
22:00
120 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

ԲՏԱ նախարարությունը տիեզերական տեխնոլոգիաների դրամաշնորհների մրցույթ կհայտարարի

© Sputnik / Aram GareginyanՀայկ Ասլանյան
Հայկ Ասլանյան - Sputnik Արմենիա, 1920, 22.10.2021
Բաժանորդագրվել
Հայտերի ընդունումը կհայտարարվի առաջիկայում, իսկ դրամաշնորհներ կտրամադրվեն ռոբոտաշինության, գործիքաշինության, նյութագիտության և այլ ուղղությունների մշակման համար։
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն առաջիկայում դրամաշնորհների մրցույթ կհայտարարի տիեզերական տեխնոլոգիաների համար։
Ռոբին անունով ռոբոտը փոխել է Նորքի տուն–ինտերնատի տարեցների կյանքը - Sputnik Արմենիա, 1920, 14.08.2021
«Ռոբին ջան, Ղարաբաղի հարցն ի՞նչ է լինելու». ռոբոտը փոխել է տուն–ինտերնատի տարեցների կյանքը
Ինչպես Sputnik Արմենիային հայտնեց նախարարի խորհրդական Հայկ Ասլանյանը, դրամաշնորհներ կտրամադրվեն ռոբոտաշինության, տիեզերական գործիքաշինության, տիեզերական սարքերի համար նախատեսված կոմպոզիտային և այլ նյութերի, ինչպես նաև այլ տեխնոլոգիաների համար։

«Դրամաշնորհների ծավալը դեռ չենք որոշել, սակայն երեք կատեգորիա կլինի. փոքր, միջին և մեծ։ Կարող են հայտեր լինել նաև ավանդաբար օդատիեզերական չհամարվող ոլորտներից, սակայն որոնք կարող են արդիական լինել այս ոլորտի համար», – հավելեց Ասլանյանը։

Նախարարության 2021 թվականի բյուջեի համաձայն` դրամաշնորհային ծրագրերի համար նախատեսված է 600 մլն դրամ։ Մասնավորապես, շարունակվում է «Գաղափարից մինչև բիզնես» մրցույթը, որն արդեն իսկ մի քանի հաղթող ունի։
Եվրամիությունը և ԲՏԱ նախարարությունը Հայաստանում էլեկտրոնային համակարգեր կներդնեն
Լրահոս
0