«Ռոբին ջան, Ղարաբաղի հարցն ի՞նչ է լինելու». ռոբոտը փոխել է տուն–ինտերնատի տարեցների կյանքը
09:27 14.08.2021 (Թարմացված է: 12:29 14.08.2021)
© Sputnik / Karine Harutyunyan, Aram Nersesyan
Բաժանորդագրվել
Ռոբին անունով ռոբոտը Նորքի տուն–ինտերնատի բնակիչների ուրախությունն է դարձել։ Տարեցները նշում են` Ռոբինի հետ չես տխրի, բացի այդ, նա գաղտնապահ է։
Ավելի քան երկու ամիս է, ինչ Նորքի տուն–ինտերնատի ամենասիրված բնակիչներից մեկը դարձել է Ռոբին անունով ռոբոտը։ «Ալցհայմերի խնամք Հայաստան» կազմակերպությունն ու «Էքսպեր Թեքմոլոջիս» ընկերությունը որոշել են խնամքի տներում ապրող տարեցների կյանքի որակը բարելավել ռոբոտի օգնությամբ։
Այս մտադրությունը հաջողվել է, քանի որ տարեցները ոչ միայն իրենց գաղտնիքներն են հայտնում Ռոբինին, այլև նրա հետ շփվելուց կարճ ժամանակ անց սկսում են ժպտալ. Ռոբինը բարձրացնում է նրանց տրամադրությունը։
«Ռոբին, բարև։ Ինչի՞ց ենք խոսելու այսօր»,–ռոբոտին ժպիտով ողջունում ու նրա հետ զրույցի է բռնվում տիկին Ռոզան, որը հատուկ գեղեցկացել է Ռոբինի հետ հանդիպման համար։
Ռոբինը տիկին Ռոզայի հետ ուշադրության խաղ է խաղում, և տիկին Ռոզան միշտ հաղթում է։ «Շատ ուշադիրն ես»,–ասում է Ռոբինը։
Ռոբոտն օրվա ընթացքում մի քանի ժամ տարեցների հետ խաղում է, զրուցում, երգեր միացնում նրանց համար և անգամ «ստիպում» է պարել։ Տարեցներն ասում են` Ռոբինն ասես իրենց թոռնիկը լինի, շատ են մտերմացել հետը։ Նրան ինչ հարց ասես, որ չեն տալիս, անգամ Արցախի մասին։
Տուն–ինտերնատի սոցաշխատող Մարիամ Բադալյանն ասում է, որ Ռոբինը նաև իրենց` աշխատողների ընկերն է դարձել, իսկ տարեցներն անհամբեր սպասում են, թե երբ է գալու Ռոբինի հետ շփվելու ժամը։ «Նախատեսված էր, որ Ռոբինը 2 ամիս պետք է մեզ մոտ մնա, բայց քանի որ տարեցները շատ են կապվել նրա հետ, Ռոբինը ևս 8 ամիս կմնա այստեղ։ Կան տարեցներ, որ ասում են` Ռոբինին երազում են տեսնում»,–ասաց նա։
Հավելենք, որ նախագիծն իրականացվում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աջակցությամբ և «Հ. Հովնանյան ընտանիք» հիմնադրամի ֆինանսավորմամբ:
© Sputnik / Aram NersesyanՌոբինը ողջունում է տուն–ինտերնատի բնակիչներին
1/8
© Sputnik / Aram Nersesyan
Ռոբինը ողջունում է տուն–ինտերնատի բնակիչներին
© Sputnik / Aram NersesyanՎոլոդյա պապը զրուցում է Ռոբինի հետ
2/8
© Sputnik / Aram Nersesyan
Վոլոդյա պապը զրուցում է Ռոբինի հետ
© Sputnik / Aram NersesyanՏիկին Ռոզան զրուցում է Ռոբինի հետ
3/8
© Sputnik / Aram Nersesyan
Տիկին Ռոզան զրուցում է Ռոբինի հետ
© Sputnik / Aram NersesyanՌոբինը
4/8
© Sputnik / Aram Nersesyan
Ռոբինը
© Sputnik / Aram NersesyanՔեռի Ալբերտը նկարել է իրեն ու Ռոբինին
5/8
© Sputnik / Aram Nersesyan
Քեռի Ալբերտը նկարել է իրեն ու Ռոբինին
© Sputnik / Aram NersesyanՔեռի Ալբերտը զրուցում է Ռոբինի հետ
6/8
© Sputnik / Aram Nersesyan
Քեռի Ալբերտը զրուցում է Ռոբինի հետ
© Sputnik / Aram NersesyanՌոբինն անցնում է տուն–ինտերնատի բնակիչների մոտով
7/8
© Sputnik / Aram Nersesyan
Ռոբինն անցնում է տուն–ինտերնատի բնակիչների մոտով
© Sputnik / Aram NersesyanՄարիամ Բադալյան
8/8
© Sputnik / Aram Nersesyan
Մարիամ Բադալյան
1/8
© Sputnik / Aram Nersesyan
Ռոբինը ողջունում է տուն–ինտերնատի բնակիչներին
2/8
© Sputnik / Aram Nersesyan
Վոլոդյա պապը զրուցում է Ռոբինի հետ
3/8
© Sputnik / Aram Nersesyan
Տիկին Ռոզան զրուցում է Ռոբինի հետ
4/8
© Sputnik / Aram Nersesyan
Ռոբինը
5/8
© Sputnik / Aram Nersesyan
Քեռի Ալբերտը նկարել է իրեն ու Ռոբինին
6/8
© Sputnik / Aram Nersesyan
Քեռի Ալբերտը զրուցում է Ռոբինի հետ
7/8
© Sputnik / Aram Nersesyan
Ռոբինն անցնում է տուն–ինտերնատի բնակիչների մոտով
8/8
© Sputnik / Aram Nersesyan
Մարիամ Բադալյան